Երեմիա 40:1-16

40  Եհովայի խոսքը եղավ Երեմիային այն բանից հետո, երբ թիկնապահների պետ Նաբուզարդանը+ Ռամայից+ նրան ազատ արձակեց։ Նաբուզարդանը վերցրեց Երեմիային, երբ նա ձեռնաշղթաներով կապված էր և գտնվում էր Բաբելոն տարվող Երուսաղեմի ու Հուդայի բոլոր գերիների մեջ+։  Թիկնապահների պետը մի կողմ տարավ նրան ու ասաց. «Քո Աստված Եհովան խոսել էր այս վայրի վրա եկող աղետի մասին+։  Եվ ահա Եհովան կատարեց իր խոսքը և արեց այնպես, ինչպես որ ասել էր, որովհետև դուք մեղք գործեցիք Եհովայի դեմ ու չհնազանդվեցիք նրա ձայնին։ Դրա համար էլ այդ բանը պատահեց ձեզ+։  Ես այսօր արձակեցի քեզ շղթաներից, որոնք քո ձեռքերին էին։ Եթե քո աչքին հաճելի է ինձ հետ Բաբելոն գալ, արի՛, և ես իմ աչքը քեզ վրա կպահեմ+, բայց եթե ոչ, մի՛ արի։ Ահա ամբողջ երկիրը քո առաջ է։ Ուր որ բարի է և ճիշտ է քեզ համար, այնտեղ էլ գնա»+։  Նա դեռ չէր որոշել՝ վերադառնալ, թե ոչ, երբ Նաբուզարդանն ասաց. «Վերադարձիր Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիայի մոտ+, որին Բաբելոնի թագավորը Հուդայի քաղաքների վրա է նշանակել, և նրա հետ ժողովրդի մեջ բնակվիր։ Կամ էլ ուր որ ճիշտ է քեզ համար, այնտեղ գնա»+։ Այնուհետև թիկնապահների պետը նրան մթերքի պաշար ու նվեր տվեց և արձակեց, որ գնա+։  Երեմիան եկավ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ+՝ Մասփա+, և նրա հետ բնակվեց ժողովրդի մեջ, որը դեռ մնացել էր այդ երկրում։  Որոշ ժամանակ անց բոլոր զորագլուխները, որոնք այդ երկրում էին+՝ իրենք և իրենց մարդիկ, լսեցին, որ Բաբելոնի թագավորը Աքիկամի որդի Գոդողիային նշանակել է երկրի վրա, ինչպես նաև տղամարդկանց, կանանց, երեխաների ու երկրի այն աղքատ մարդկանց վրա, որոնց գերի չէին տարել Բաբելոն+։  Ուստի Գոդողիայի մոտ՝ Մասփա եկան Նաթանիայի որդի Իսմայելը+, Կարեի որդիները՝ Հոհանանն+ ու Հովնաթանը, Թանհումեթի որդի Սարայիան, նետոֆաթացի+ Եֆայի որդիները և մաքաթացու+ որդի Հեզանիան+՝ թե՛ իրենք և թե՛ իրենց մարդիկ+։  Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիան+ երդվեց+ նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց։ Մնացեք այս երկրում ու Բաբելոնի թագավորին ծառայեք, և ձեզ համար լավ կլինի+։ 10  Ահա ես բնակվում եմ Մասփայում+, որպեսզի ձեզ ներկայացնեմ մեզ մոտ եկող քաղդեացիների առաջ։ Իսկ դուք գինի+, ամառային պտուղ* և յուղ հավաքեք և ձեր ամանների մեջ լցրեք ու ձեր զբաղեցրած քաղաքներում բնակվեք»։ 11  Բոլոր հրեաները, ովքեր Մովաբում էին, Ամմոնի որդիների մեջ և Եդոմում, նաև մնացած երկրներում+ եղողները նույնպես լսեցին, որ Բաբելոնի թագավորը Հուդային մնացորդ է թողել և նրանց վրա նշանակել է Սաֆանի որդի Աքիկամի որդի Գոդողիային+։ 12  Եվ բոլոր հրեաները սկսեցին վերադառնալ ամեն տեղերից, ուր որ ցրված էին, եկան Հուդայի երկիր՝ Մասփա+՝ Գոդողիայի մոտ, և մեծ քանակությամբ գինի ու ամառային պտուղներ հավաքեցին։ 13  Կարեի+ որդի Հոհանանը+ և այդ երկրում եղող բոլոր զորագլուխները+ եկան Գոդողիայի մոտ՝ Մասփա, 14  և ասացին նրան. «Գիտե՞ս, որ Ամմոնի որդիների+ թագավոր Բաալիսը Նաթանիայի+ որդի Իսմայելին+ ուղարկել է, որ սպանի քո հոգին»։ Սակայն Աքիկամի որդի Գոդողիան չհավատաց նրանց+։ 15  Կարեի որդի Հոհանանը+ Մասփայում մի ծածուկ վայրում Գոդողիային ասաց. «Ուզում եմ գնալ ու սպանել Նաթանիայի որդի Իսմայելին, և այդ մասին ոչ ոք չի իմանա+։ Ինչի՞ համար նա սպանի քո հոգին, ինչի՞ համար Հուդայի բոլոր բնակիչները, որոնք քեզ մոտ են հավաքվում, ցիրուցան լինեն, և Հուդայի մնացորդը կործանվի»+։ 16  Բայց Աքիկամի+ որդի Գոդողիան+ ասաց Կարեի որդի Հոհանանին. «Մի՛ արա այդ բանը, որովհետև Իսմայելի մասին դու սուտ ես խոսում»+։

Ծանոթագրություններ

Մասնավ. թուզ, հվնբր նաև արմավ։