Երեմիա 47:1-7
47 Ահա Եհովայի խոսքը, որ եղավ Երեմիա մարգարեին փղշտացիների մասին+, երբ փարավոնը դեռ չէր ավերել Գազան+։
2 Այսպես է ասում Եհովան.
«Հյուսիսից+ ջրեր են բարձրանում+, որոնք հորդահոս հեղեղի վերածվելով՝ ողողելու են երկիրը և այն ամենը, ինչով այն լցված է, քաղաքը և նրա բնակիչներին+։ Մարդիկ կաղաղակեն, երկրի վրա բոլոր բնակվողները կոռնան+։
3 Նրա նժույգների սմբակների դոփյունից+, նրա մարտակառքերի դղրդյունից+, նրա անիվների շառաչյունից+ հայրերը չեն նայի որդիներին, որովհետև նրանց ձեռքերը կթուլանան
4 այն օրը, որը վրա է հասնելու բոլոր փղշտացիներին կործանելու համար+, Տյուրոսի+ ու Սիդոնի+ ողջ մնացած բոլոր օգնականներին բնաջինջ անելու համար+։ Եհովան ոչնչացնելու է Կաֆթոր+ կղզում մնացած փղշտացիներին+։
5 Գազան+ պիտի ճաղատանա+։ Ասկաղոնը+ լռության է մատնվել։ Ո՜վ նրանց հովտի մնացորդ, մինչև ե՞րբ պիտի քեզ վրա կտրվածքներ անես+։
6 Ո՛վ Եհովայի սուր+։ Մինչև ե՞րբ դադար չես առնելու։ Ե՛տ քաշվիր քո պատյանը+։ Հանգի՛ստ առ ու լռի՛ր։
7 Ինչպե՞ս կարող է այն հանգիստ մնալ, երբ Եհովան ինքն է նրան հրաման տվել, Ասկաղոնի ու ծովեզերքի դեմ է ուղարկել+։ Այնտե՛ղ է նրան նշանակել»։