Երեմիա 52:1-34

52  Սեդեկիան+ քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ+, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում+։ Նրա մոր անունն էր Ամիտալ+, որը լեբնացի+ Երեմիայի դուստրն էր։  Սեդեկիան չարիք գործեց Եհովայի աչքում+ և ամեն ինչում վարվեց Հովակիմի+ պես։  Երուսաղեմում և Հուդայում տեղի ունեցածը այն աստիճան զայրացրեց Եհովային, որ նա վերջիվերջո հեռացրեց նրանց իր երեսի առաջից+։ Եվ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ+։  Ի վերջո, Սեդեկիայի թագավորության իններորդ տարում+՝ տասներորդ ամսվա տասներորդ օրը, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը իր ողջ զորքով եկավ Երուսաղեմի դեմ+, նրա դիմաց բանակ դրեց և այն պաշարելու համար շուրջբոլորը պարիսպներ շինեց+։  Մինչև Սեդեկիայի+ թագավորության տասնմեկերորդ տարին քաղաքը պաշարման մեջ էր։  Չորրորդ ամսվա իններորդ օրը+, երբ քաղաքում սովը սաստկացել էր և երկրի ժողովուրդը հաց չուներ+,  քաղաքի պարիսպը ճեղքեցին+, և բոլոր ռազմիկները փախուստի դիմեցին+։ Գիշերը արքունական պարտեզի մոտի երկու պարիսպների միջև գտնվող դարպասով նրանք դուրս եկան քաղաքից+, երբ քաղդեացիները բոլոր կողմերից շրջապատել էին այն, և գնացին Արաբա+ տանող ճանապարհով։  Քաղդեացիների զորքն ընկավ Սեդեկիայի հետևից+ և թագավորին հասավ+ Երիքովի անապատային հարթավայրերում, իսկ թագավորի ամբողջ զորքը նրա մոտից այս ու այն կողմ փախավ+։  Սեդեկիային բռնեցին ու տարան Բաբելոնի թագավորի մոտ+՝ Ռեբլա+, որ Եմաթի երկրում է+, որպեսզի թագավորը նրա հանդեպ դատավճիռ կայացնի+։ 10  Բաբելոնի թագավորը Սեդեկիայի որդիներին մորթեց նրա աչքի առաջ+ և Հուդայի բոլոր իշխաններին էլ մորթեց Ռեբլայում+։ 11  Ապա Բաբելոնի թագավորը Սեդեկիայի աչքերը կուրացրեց+, պղնձե շղթաներով նրան կապեց, տարավ Բաբելոն+ ու բանտը գցեց մինչև նրա մահվան օրը։ 12  Հինգերորդ ամսվա տասներորդ օրը, այսինքն՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարում+, թիկնապահների պետ Նաբուզարդանը+, որը կանգնում էր Բաբելոնի թագավորի առաջ, եկավ Երուսաղեմ։ 13  Նա հրի մատնեց Եհովայի տունը+, թագավորի տունը և Երուսաղեմի բոլոր տները+, նաև այրեց բոլոր մեծ տները+։ 14  Թիկնապահների պետի հետ եկած քաղդեացիների ամբողջ զորքը քանդեց Երուսաղեմի շուրջը եղող բոլոր պարիսպները+։ 15  Հասարակ ժողովրդի մի մասին, քաղաքում մնացածներին+, փախստականներին, որոնք հանձնվեցին Բաբելոնի թագավորին, և մնացած հմուտ վարպետներին թիկնապահների պետ Նաբուզարդանը գերության տարավ+։ 16  Բայց երկրի հասարակ ժողովրդից ոմանց նա թողեց խաղողագործներ և հարկադիր աշխատողներ լինելու համար+։ 17  Քաղդեացիները կոտրեցին Եհովայի տան պղնձե սյուները+, նաև սայլերն+ ու պղնձե ծովը+, որը Եհովայի տանն էր, և դրանց ողջ պղինձը Բաբելոն տարան+։ 18  Նրանք վերցրին մոխրի ամանները, թիերը+, կրակմարիչները+, գավաթները+, բաժակները և ծառայության մեջ օգտագործվող պղնձե բոլոր իրերը+։ 19  Թիկնապահների պետը վերցրեց+ այն տաշտերը+, կրակամանները, գավաթները+, մոխրի ամանները, ճրագակալները+, բաժակներն ու ընծաների գավաթները, որոնք մաքուր ոսկուց+ և մաքուր արծաթից+ էին պատրաստված։ 20  Եհովայի տան համար Սողոմոն թագավորի շինած+ երկու սյուների+, մեկ ծովի+, ծովի տակ եղող տասներկու պղնձե եզների+ և սայլերի պղինձը այնքան շատ էր, որ հնարավոր չէր կշռել+։ 21  Յուրաքանչյուր սյան բարձրությունը տասնութ կանգուն էր+, իսկ շրջագիծը՝ տասներկու կանգուն*+։ Սյան պատերի հաստությունը չորս մատնաչափ* էր, և մեջը դատարկ էր։ 22  Սյան վրա պղնձե խոյակ կար+։ Մեկ խոյակը հինգ կանգուն բարձրություն ուներ+ և շուրջբոլորը ցանցակերպ ու նռնաձև զարդերով էր պատված+՝ ամբողջովին պղնձից։ Երկրորդ սյունն էլ դրա նման էր և նռնաձև զարդերով էր պատված+։ 23  Նռները ամեն կողմից* իննսունվեց հատ էին, ու ցանցի վրա շուրջբոլորը հարյուր նուռ+ կար։ 24  Թիկնապահների պետը վերցրեց ավագ քահանա Սարայիային+, երկրորդ քահանա Սոփոնիային+ և երեք դռնապաններին+, 25  քաղաքից վերցրեց մի պալատականի, որը պատերազմող մարդկանց զորապետ էր, քաղաքում գտնվող յոթ մարդու, որոնք թագավորի մոտ մտնելու թույլտվություն ունեին+, զորագլխի քարտուղարին, որը զինվորագրում էր երկրի ժողովրդին, և երկրի ժողովրդից վաթսուն մարդու, որոնք քաղաքում էին գտնվում+։ 26  Թիկնապահների պետ Նաբուզարդանը+ վերցրեց նրանց բոլորին ու տարավ Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբլա+։ 27  Բաբելոնի թագավորը հարվածեց+ ու սպանեց նրանց Ռեբլայում+՝ Եմաթի երկրում+։ Այսպիսով՝ Հուդան գերեվարվեց իր երկրից+։ 28  Սա է այն ժողովուրդը, որին Նաբուգոդոնոսորը գերի տարավ. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեայի+։ 29  Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում+՝ Երուսաղեմից ութ հարյուր երեսուներկու հոգու։ 30  Նաբուգոդոնոսորի քսաներեքերորդ տարում թիկնապահների պետ Նաբուզարդանը հրեաներից յոթ հարյուր քառասունհինգ հոգու գերի տարավ+։ Բոլորը միասին չորս հազար վեց հարյուր հոգի էին։ 31  Հուդայի Հովաքին+ թագավորի գերության երեսունյոթերորդ տարում՝ տասներկուերորդ ամսվա քսանհինգերորդ օրը, Բաբելոնի Ելմարոդաք թագավորը իր թագավոր դառնալու տարում Հուդայի Հովաքին թագավորին բարեհաճություն ցույց տվեց*+ և նրան հանեց բանտից։ 32  Նա բարյացակամորեն խոսեց նրա հետ և նրա գահը Բաբելոնում իր մոտ գտնվող մյուս թագավորների գահից ավելի բարձր դրեց+։ 33  Հովաքինը հանեց բանտի իր հագուստները+ և իր կյանքի բոլոր օրերում+ միշտ նրա առջև էր հաց ուտում+։ 34  Ինչ վերաբերում է նրա ապրուստի միջոցներին, ապա իր կյանքի բոլոր օրերում՝ մինչև իր մահվան օրը, Հովաքինին մշտապես տալիս էին թագավորի կողմից նշանակված ամեն օրվա իր բաժինը+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «տասներկու կանգուն երկարություն ունեցող թել էր շրջապատում նրան»։
Մեկ մատնաչափը հվսր է 1,85 սմ։
Կամ՝ «երևացող նռները»։
Բառացի՝ «բարձրացրեց գլուխը»։