Երեմիա 6:1-30
6 Ապաստան փնտրեք, Բենիամինի՛ որդիներ, փախեք Երուսաղեմից ու փող հնչեցրեք+ Թեկուեում+։ Բեթ-Աքարմայի+ վրա կրակ վառեք որպես ազդանշան, որովհետև հյուսիսից չարիք է սպառնում՝ մեծ կոտորած+։
2 Սիոնի դուստրը գեղեցիկ ու փափկասուն կնոջ է նմանվել+։
3 Հովիվներն իրենց հոտերով նրա մոտ են եկել։ Նրա շուրջբոլորը իրենց վրաններն են կանգնեցրել+։ Ամեն մեկն իր հոտը իր տարածքում է արածեցնում+։
4 Նրանք պատերազմ հայտարարեցին*+ նրան. «Վե՛ր կացեք, եկեք կեսօրին նրա դեմ ելնենք»+։
«Վա՜յ մեզ, որովհետև օրն անցավ, և երեկոյի ստվերները երկարել են»։
5 «Վե՛ր կացեք, որ գիշերով ելնենք ու նրա բնակելի աշտարակները կործանենք»+։
6 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ծառեր կտրեք+ ու Երուսաղեմի դեմ պատնեշ կանգնեցրեք+։ Այդ քաղաքը հաշիվ պիտի տա+։ Նա լի է կեղեքումով+։
7 Ինչպես որ ջրամբարն է ջուրը թարմ պահում, այնպես էլ նրա չարություններն են միշտ թարմ։ Բռնություն և կողոպուտ է լսվում նրանում+, իմ երեսի առջև մշտապես հիվանդություն ու պատուհաս կա։
8 Խրատվի՛ր+, ո՛վ Երուսաղեմ, որ հոգիս քեզանից զզվանքով չբաժանվի+, որ քեզ ամայի ու անբնակ երկիր չդարձնեմ»+։
9 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Խաղողի որթատունկի նման նրանք ճռաքաղ պիտի անեն Իսրայելի մնացորդին+։ Ձեռքդ հետ տար, ինչպես խաղող հավաքողը՝ որթատունկի ոստերից»։
10 «Ո՞ւմ հետ խոսեմ, ո՞ւմ զգուշացնեմ, որ լսեն։ Ահա նրանց ականջները անթլփատ են, և նրանք ուշադիր լսելու ընդունակ չեն+։ Ահա Եհովայի խոսքը նրանց համար նախատինք է դարձել+ և այլևս ախորժելի չէ նրանց համար+։
11 Եհովայի ցասումը վառվում է իմ մեջ։ Հոգնել եմ այն իմ մեջ պահելուց»+։
«Թափիր այն փողոցներում երեխաների վրա+, նաև միասին հավաքված երիտասարդների վրա։ Դրանով կբռնվեն մարդն ու նրա կինը, ծերն ու տարիքն առածը+։
12 Նրանց տները նրանց արտերի ու կանանց հետ միասին ուրիշների ձեռքը կանցնեն+, որովհետև ձեռքս պիտի երկարացնեմ այդ երկրի բնակիչների դեմ»,– ասում է Եհովան+։
13 «Նրանց փոքրից մինչև մեծը՝ բոլորն էլ անազնիվ շահի հետևից են ընկնում+, և մարգարեից մինչև քահանան՝ բոլորն էլ ստությամբ են վարվում+։
14 Նրանք փորձում են թեթևակի բուժել իմ ժողովրդի կոտրվածքները+՝ ասելով՝ «խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն է», մինչդեռ խաղաղություն չկա+։
15 Արդյոք նրանք ամաչո՞ւմ են իրենց նողկալի գործերի համար+։ Նրանք ոչ միայն ամոթի զգացում չունեն, այլև չգիտեն էլ, թե ինչ է նշանակում նվաստացած զգալ+։ Դրա համար էլ ընկնողների մեջ պիտի ընկնեն+, և երբ նրանցից հաշիվ պահանջեմ, նրանք կսայթաքեն»,– ասում է Եհովան։
16 Այսպես է ասում Եհովան. «Կանգնեք ճանապարհներին ու նայեք, հարցրեք վաղեմի ճանապարհների մասին, թե որ ճանապարհն է բարի+. դրանո՛վ գնացեք+ և դուք հանգստություն կգտնեք ձեր հոգիների համար»+։ Բայց նրանք պատասխանում էին՝ չենք գնա+։
17 «Ձեզ վրա պահակներ դրեցի+՝ ասելով. «Փողի ձայնին ուշադրություն դարձրեք»»+։ Բայց նրանք պատասխանում էին. «Ուշադրություն չենք դարձնի»+։
18 «Այդ դեպքում լսեցեք, ո՛վ ազգեր, և իմացեք, ո՛վ մարդիկ, թե ինչ է պատահելու նրանց։
19 Լսի՛ր, ո՛վ երկիր։ Այս ժողովրդի վրա ես չարիք պիտի բերեմ+՝ իրենց մտքերի պտուղը+, որովհետև նրանք ուշադրություն չդարձրին իմ խոսքերին և իմ օրենքը մերժեցին»+։
20 «Ինչի՞ համար է կնդրուկը, որ բերում ես ինձ համար Սաբայից+, և անուշահոտ եղեգը՝ հեռավոր երկրից։ Ձեր ողջակեզները ինձ հաճելի չեն+, և ձեր զոհերը ինձ չեն գոհացնում»+։
21 Դրա համար էլ այսպես է ասում Եհովան. «Այս ժողովրդի առաջ ես գայթակղության քարեր կդնեմ+, և հայրերը որդիների հետ միասին կսայթաքեն, դրացին ու նրա ընկերը կկործանվեն»+։
22 Այսպես է ասում Եհովան. «Ահա հյուսիսի երկրից մի ժողովուրդ է գալու, երկրի ծայրերից մի մեծ ազգ է դուրս գալու+։
23 Նրանք աղեղ ու նիզակ են կրում+։ Դա մի անգութ և անողորմ ազգ է։ Նրանց ձայնը ծովի աղմուկի պես է+, նրանք ձի հեծնողներ են+։ Նրանք ռազմիկների պես մարտական կարգով շարված են քո դեմ, ո՛վ Սիոնի դուստր»+։
24 Նրանց մասին լուր լսեցինք, մեր ձեռքերը թուլացան+։ Ծննդկանի ցավերի նման նեղությունները մեզ պաշարեցին+։
25 Դուրս մի՛ գնա դաշտ ու մի՛ քայլիր ճանապարհով, որովհետև այնտեղ թշնամու սուրն է, և շուրջբոլորը վախ կա+։
26 Իմ ժողովրդի՛ դուստր, քո՛ւրձ հագիր+ ու թավալվի՛ր մոխրի մեջ+։ Սո՛ւգ արա, ինչպես միակ զավակի վրա են լաց լինում, դառնագին ողբա՛+, որովհետև կողոպտիչը մեզ վրա հանկարծակի է հասնելու+։
27 «Իմ ժողովրդի մեջ քեզ մետաղ գնահատող կարգեցի, իբրև մանրակրկիտ ստուգող։ Դու պիտի ամեն բան նկատես ու պիտի քննես նրանց ճանապարհը+։
28 Նրանք բոլորն էլ չափից ավել կամակոր են+, ման են գալիս ու զրպարտում+, պղինձ են ու երկաթ։ Նրանք բոլորն էլ կործանողներ են+։
29 Դարբնոցի փուքսերն+ այրվեցին։ Կրակից կապար է դուրս գալիս+։ Հալեցնողը իզուր է հալեցնում, որովհետև չարերը չեն զատվում+։
30 Այդ մարդկանց «մերժված արծաթ» կկոչեն+, որովհետև Եհովան մերժել է նրանց»+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «սրբացրին»։