Երեմիա 9:1-26

9  Երանի՜ թե գլուխս ջրեր լիներ, և աչքերս՝ արտասուքի աղբյուր+։ Ես լաց կլինեի օր ու գիշեր իմ ժողովրդի դստեր սպանվածների համար+։  Երանի՜ թե անապատում ճամփորդների իջևանատեղ ունենայի+։ Ես կթողնեի իմ ժողովրդին ու կհեռանայի նրանից, որովհետև բոլորը շնացողներ են+, նենգավորների ժողով+։  Իրենց լեզուները աղեղների պես լարում են ստության համար+, հավատարիմ չմնացին այդ երկրում։ «Մի չարությունից մյուսին անցան և արհամարհեցին ինձ»+,– ասում է Եհովան։  «Ձեզանից ամեն մեկը թող զգուշանա իր ընկերոջից+, և մի՛ վստահեք եղբայրներից ոչ մեկին+, որովհետև ամեն եղբայր խաբեբա է+, և ամեն ընկեր ման է գալիս ու զրպարտում+.  ամեն մեկն իր ընկերոջն է ծաղրում+, և նրանք ճշմարտությունը չեն խոսում։ Իրենց լեզուն վարժեցրել են սուտ խոսելուն+, անիրավություն գործելուց հոգնել են+։  Դու խաբեբայության մեջ ես բնակվում+։ Խաբեբայության պատճառով նրանք հրաժարվում են ինձ ճանաչելուց»+,– ասում է Եհովան։  Դրա համար էլ այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Պիտի հալեցնեմ նրանց ու պիտի քննեմ+, այլապես ուրիշ ի՞նչ կարող եմ անել իմ ժողովրդի դստեր համար+։  Նրանց լեզուն մահաբեր նետ է+, խաբեություն է խոսում։ Իր բերանով նա խաղաղությամբ է խոսում ընկերոջ հետ, բայց իր ներսում դարան է պատրաստում նրա համար»+։  «Մի՞թե այս բաների համար հաշիվ չեմ պահանջի նրանցից,– ասում է Եհովան,– կամ այսպիսի ազգից հոգիս վրեժ չի՞ առնի+։ 10  Լեռների համար բարձրաձայն լաց պիտի լինեմ ու ողբամ+ և անապատի արոտների համար ողբերգ պիտի երգեմ, որովհետև դրանք պիտի այրվեն+, այնպես որ այնտեղով ոչ մի մարդ չի անցնի ու անասունի ձայն չի լսվի+։ Երկնքի թռչունից մինչև անասուն՝ բոլորն էլ կփախչեն կգնան+։ 11  Երուսաղեմը քարերի կույտ կդարձնեմ+, շնագայլերի որջ+, Հուդայի քաղաքները կամայացնեմ, որ էլ բնակվող չլինի+։ 12  Ո՞վ է այն իմաստուն մարդը, որ սա հասկանա։ Ո՞ւմ հետ է խոսել Եհովայի բերանը, որ նա այս մասին պատմի+։ Ինչի՞ համար երկիրը պիտի ավերվի ու անապատի պես այրվի, այնպես որ այնտեղով էլ անցնող չլինի»+։ 13  Եվ Եհովան պատասխանեց. «Քանի որ նրանք թողեցին իմ օրենքը, որ դրել էի նրանց առջև, նրա մեջ չքայլեցին ու իմ ձայնին չհնազանդվեցին+, 14  այլ իրենց սրտի կամակորությամբ քայլեցին+ ու Բահաղների հետևից գնացին+, ինչը որ իրենց հայրերն էին սովորեցրել+, 15  դրա համար այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես նրանց՝ այս ժողովրդին, օշինդր եմ ուտեցնելու+ և թունավորված ջուր եմ խմեցնելու+, 16  ցիրուցան եմ անելու այն ազգերի մեջ, որոնց ոչ իրենք էին ճանաչում, ոչ էլ իրենց հայրերը+, և նրանց հետևից սուր եմ ուղարկելու, մինչև որ բնաջինջ անեմ»+։ 17  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Հասկացողությամբ վարվեք ու լացող կանանց+ կանչեք, այս գործում հմուտ կանանց հետևից մարդ ուղարկեք, որ գան+, 18  թող շտապեն ու մեզ վրա ողբ բարձրացնեն։ Թող մեր աչքերից արտասուք թափվի, և մեր արտևանունքներից ջրեր հոսեն+։ 19  Որովհետև Սիոնից ողբի ձայն լսվեց+. «Ինչպե՜ս կողոպտվեցինք+։ Ինչպե՜ս ամաչեցինք։ Լքեցինք երկիրը, և նրանք կործանեցին մեր բնակավայրերը»+։ 20  Կանա՛յք, լսեցե՛ք Եհովայի խոսքը, և թող ձեր ականջը ընդունի նրա բերանի խոսքը։ Ձեր դուստրերին ողբ+ սովորեցրեք, և ամեն կին իր ընկերուհուն թող ողբերգ+ սովորեցնի, 21  որովհետև մահը ներս է մտել մեր պատուհաններից և մուտք է գործել մեր բնակելի աշտարակները, որ երեխաներին բնաջինջ անի փողոցներից ու պատանիներին՝ հրապարակներից»+։ 22  Ասա. «Այսպես է ասում Եհովան. «Մարդկանց դիակները պիտի ընկած մնան, ինչպես գոմաղբը դաշտի երեսին և ինչպես հնձողների հետևից մնացած ցորենի շարքերը, և չի լինի մեկը, որ դրանք հավաքի»»»+։ 23  Այսպես է ասում Եհովան. «Թող իմաստունը չպարծենա իր իմաստությամբ+, թող զորավորը չպարծենա իր զորությամբ+, և թող հարուստը չպարծենա իր հարստությամբ»+։ 24  «Այլ պարծեցողը թող պարծենա այն բանով, որ հասկացողություն ունի+ և ճանաչում է ինձ, որ ես Եհովան եմ+՝ Նա, ով սիրառատ բարություն է ցույց տալիս և արդարությամբ ու արդարադատությամբ է վարվում երկրի վրա+, քանի որ դրանց մեջ եմ ուրախություն գտնում»+,– ասում է Եհովան։ 25  «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես հաշիվ եմ պահանջելու անթլփատ մնացած բոլոր թլփատվածներից+, 26  Եգիպտոսից+ և Հուդայից+, Եդոմից+, Ամմոնի որդիներից+, Մովաբից+ և բոլոր նրանցից, որոնց քունքերը խուզած են և որոնք ապրում են անապատում+, որովհետև բոլոր ազգերը անթլփատ են, իսկ Իսրայելի ամբողջ տունը սրտով է անթլփատ»+։

Ծանոթագրություններ