Եփեսացիներ 6:1-24
6 Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին+ Տիրոջով+, քանի որ դա է արդար+։
2 «Պատվիր քո հորն ու մորը»+. սա առաջին պատվիրանն է խոստումով+,
3 «որպեսզի քեզ լավ լինի, և դու երկար ապրես երկրի վրա»+։
4 Իսկ դուք, հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին+, այլ դաստիարակեք+ նրանց Եհովայի խրատով+ և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով+։
5 Ծառանե՛ր, հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին+ վախով ու դողով+ և ձեր սրտի անկեղծությամբ, ինչպես որ Քրիստոսին,
6 ոչ թե ցուցադրաբար՝ իբրև մարդկանց հաճեցնողներ+, այլ իբրև Քրիստոսի ծառաներ՝ Աստծու կամքը ամբողջ հոգով կատարելով+։
7 Ճիշտ տրամադրվածությամբ ծառայեք, ինչպես Եհովային+ և ոչ թե մարդկանց,
8 իմանալով, որ յուրաքանչյուր ոք, ինչ բարիք էլ որ անի, նույնը հետ կստանա Եհովայից+՝ լինի նա ծառա թե ազատ+։
9 Նաև դուք, տերե՛ր, նույն վերաբերմունքն ունեցեք ձեր ծառաների հանդեպ և մի կողմ թողեք սպառնալիքը+, որովհետև գիտեք, որ նրանց և ձեր Տերը+ երկնքում է, և նա կողմնապահ չէ+։
10 Եվ վերջապես, շարունակեք զորանալ+ Տիրոջով և նրա ուժի հզորությամբ+։
11 Հագեք Աստծու տված ամբողջ սպառազինությունը+, որպեսզի կարողանաք հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների+ դեմ,
12 որովհետև մեր պայքարը+ արյան ու մարմնի դեմ չէ, այլ կառավարությունների+, իշխանությունների+, այս աշխարհի խավարի տիրակալների+ դեմ է, երկնային ոլորտում եղող ոգեղեն+ չար ուժերի դեմ։
13 Ուստի Աստծուց վերցրեք ամբողջ սպառազինությունը+, որպեսզի կարողանաք դիմադրել չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատ կանգնել+։
14 Ուրեմն հաստատ կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ+ գոտևորած+, արդարության զրահը+ ձեզ վրա առած
15 և ձեր ոտքերին+ խաղաղության բարի լուրը+ քարոզելու պատրաստակամությունը հագած։
16 Եվ ամեն բանից առավել, վերցրեք հավատի մեծ վահանը+, որով կկարողանաք հանգցնել Չարի կրակոտ նետերը+։
17 Նաև վերցրեք փրկության սաղավարտը+ և ոգու+ սուրը+, այսինքն՝ Աստծու խոսքը+,
18 և ամեն տեսակ աղոթքով+ ու աղաչանքով շարունակեք ամեն առիթով աղոթել ոգով+։ Հետևաբար, միշտ արթուն մնացեք և աղաչանք արեք բոլոր սրբերի համար,
19 նաև ինձ համար, որպեսզի կարողանամ խոսելու ազատությամբ+ խոսել+՝ հայտնի դարձնելով բարի լուրի սրբազան գաղտնիքը+.
20 այդ լուրի համար էլ շղթաներով կապված որպես դեսպան+ եմ ծառայում։ Աղոթեք ինձ համար, որ բարի լուրի մասին համարձակությամբ խոսեմ, ինչպես և պե՛տք է խոսեմ+։
21 Բայց որպեսզի դուք էլ իմանաք իմ գործերի մասին, թե ինչով եմ զբաղված, Տյուքիկոս+ սիրելի եղբայրը և Տիրոջով հավատարիմ ծառան ամեն ինչ կտեղեկացնի ձեզ+։
22 Նրան ձեզ մոտ եմ ուղարկում հենց այն նպատակով, որ դուք տեղեկանաք մեր գործերի մասին, և որ նա մխիթարի ձեր սրտերը+։
23 Թող եղբայրները խաղաղություն և սեր ունենան հավատի հետ մեկտեղ՝ Հորից՝ Աստծուց, և Տեր Հիսուս Քրիստոսից։
24 Թող Աստծու անզուգական բարությունը+ լինի բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծ սիրով սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին։