Զաքարիա 1:1-21
1 Դարեհի երկրորդ տարվա+ ութերորդ ամսում Եհովայի խոսքը եղավ Ադդոյի+ որդի Բարաքիայի որդի Զաքարիա+ մարգարեին.
2 «Եհովան խիստ վրդովված է ձեր հայրերի վրա+։
3 Նրանց կասես. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. ««Դեպի ինձ դարձեք+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և ես կդառնամ դեպի ձեզ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան»»։
4 «Մի՛ եղեք ձեր հայրերի պես+, որոնց առաջվա մարգարեները կանչում էին+՝ ասելով. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Հե՛տ դարձեք, խնդրում եմ, ձեր չար ճանապարհներից և ձեր չար գործերից»»»+։
«Բայց նրանք չլսեցին և ուշադրություն չդարձրին ինձ»+,– ասում է Եհովան։
5 «Որտե՞ղ են ձեր հայրերը+։ Կամ մի՞թե մարգարեները+ հավիտյան պիտի ապրեին։
6 Բայց իմ խոսքերն ու կանոնները, որ պատվիրեցի իմ ծառաներին՝ մարգարեներին+, մի՞թե չիրականացան ձեր հայրերի վրա»+։ Նրանք էլ, դա ընդունելով, ասացին. «Ինչպես որ Զորքերի Տեր Եհովան մտածում էր մեզ հետ վարվել+ մեր ճանապարհների ու մեր գործերի համեմատ, այդպես էլ արեց»»+։
7 Դարեհի երկրորդ տարվա+ տասնմեկերորդ ամսվա, այսինքն՝ սեբաթ ամսվա քսանչորսերորդ օրը, Եհովայի խոսքը եղավ Ադդոյի+ որդի Բարաքիայի որդի Զաքարիա+ մարգարեին։
8 Գիշերը մի մարդ+ տեսա՝ կարմիր ձի հեծած+, որ կանգնել էր ձորում եղող մրտենիների+ մեջ, իսկ նրա հետևում ձիեր կային՝ կարմիր, վառ կարմիր ու սպիտակ+։
9 Ես ասացի. «Ովքե՞ր են սրանք, տե՛ր իմ»+։
Այդ ժամանակ ինձ հետ խոսող հրեշտակն ասաց+. «Քեզ ցույց կտամ, թե ովքեր են սրանք»։
10 Մրտենիների մեջ կանգնած մարդը պատասխանեց. «Սրանք նրանք են, որոնց Եհովան ուղարկել է երկրի մեջ շրջելու»+։
11 Եվ նրանք ասացին Եհովայի հրեշտակին, որը կանգնած էր մրտենիների մեջ. «Մենք շրջեցինք երկրով մեկ+ և տեսանք, որ ամբողջ երկրում հանգստություն ու խաղաղություն է»+։
12 Այդ ժամանակ Եհովայի հրեշտակն ասաց. «Ո՛վ Զորքերի Տեր Եհովա, մինչև ե՞րբ պիտի չողորմես Երուսաղեմին ու Հուդայի քաղաքներին+, որոնք արդեն յոթանասուն տարի է+, ինչ քո դատապարտության տակ են»։
13 Եհովան պատասխանեց ինձ հետ խոսող հրեշտակին բարի ու մխիթարական խոսքերով+,
14 և ինձ հետ խոսող հրեշտակն ասաց ինձ. «Կանչիր ու ասա. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ես խանդով պաշտպանում եմ Երուսաղեմն ու Սիոնը, և իմ խանդը մեծ է+։
15 Ես մեծ վրդովմունքով վրդովված եմ անհոգ ապրող ազգերի վրա+, որովհետև ես մի փոքր վրդովվեցի+, բայց նրանք չարիքը ավելացրին»»+։
16 Դրա համար էլ այսպես է ասում Եհովան. «Ես ողորմությամբ պիտի հետ դառնամ Երուսաղեմ+։ Իմ տունը այնտեղ պիտի կառուցվի+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և Երուսաղեմի վրայով չափման լար պիտի ձգվի»+։
17 Դարձյալ կանչիր ու ասա. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Իմ քաղաքները նորից բարությամբ պիտի լցվեն+, Եհովան նորից պիտի ափսոսա Սիոնի համար+ և նորից Երուսաղեմը պիտի ընտրի»»»+։
18 Ես բարձրացրի աչքերս, նայեցի ու չորս եղջյուր+ տեսա։
19 Ուստի հարցրի ինձ հետ խոսող հրեշտակին. «Սրանք ի՞նչ են»։ Նա էլ պատասխանեց. «Սրանք այն եղջյուրներն են, որոնք ցրեցին Հուդային+, Իսրայելին+ ու Երուսաղեմին»+։
20 Այնուհետև Եհովան ինձ չորս արհեստավոր ցույց տվեց։
21 Ես հարցրի. «Սրանք ի՞նչ պիտի անեն»։
Նա էլ պատասխանեց. «Այն եղջյուրները+ Հուդային այնպես ցրեցին, որ ոչ մեկը չկարողացավ իր գլուխը բարձրացնել։ Իսկ սրանք կգան, որ նրանց վախեցնեն և վայր գցեն եղջյուրները այն ազգերի, որոնք Հուդայի երկրի դեմ եղջյուր են բարձրացրել նրա ժողովրդին ցիրուցան անելու համար+»։