Զաքարիա 3:1-10

3  Եվ նա ինձ ցույց տվեց քահանայապետ Հեսուին+, որ կանգնած էր Եհովայի հրեշտակի առաջ, և Սատանան*+ էլ նրա աջ կողմում էր կանգնած, որպեսզի հակառակվի+ նրան։  Եհովայի հրեշտակն+ ասաց Սատանային. «Թող Եհովան քեզ սաստի+, ո՛վ Սատանա, այո՛, թող Եհովան՝ Երուսաղեմն ընտրողը+, քեզ սաստի։ Մի՞թե այս մարդը կրակի միջից հափշտակված կիսախանձ փայտ չէ»+։  Հեսուն, կեղտոտ հանդերձներ հագած+, կանգնել էր հրեշտակի առաջ։  Հրեշտակն ասաց իր առաջ կանգնածներին. «Կեղտոտ հանդերձները հանեք նրա վրայից»։ Իսկ նրան ասաց. «Տե՛ս, քո մեղքը հեռացրի քո վրայից+, և դու պերճաշուք պատմուճաններ կհագնես»+։  Այդ ժամանակ ես ասացի. «Թող նրա գլխին մաքուր խույր դնեն»+։ Եվ նրանք մաքուր խույր դրեցին նրա գլխին ու հանդերձներ հագցրին։ Իսկ Եհովայի հրեշտակը այնտեղ կանգնած էր։  Եվ Եհովայի հրեշտակը սկսեց վկայություն տալ Հեսուին՝ ասելով.  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Եթե իմ ճանապարհներով քայլես և իմ առաջ քո պարտականությունները կատարես+, ապա դու իմ տունը կդատես+ ու իմ գավիթները կպահպանես։ Եվ ես քեզ թույլ կտամ քայլել նրանց մեջ, ովքեր կանգնած են այստեղ»։  «Լսի՛ր, խնդրում եմ, ո՛վ քահանայապետ Հեսու, դու և քո առաջ նստող ընկերներդ, որոնք իբրև նախանշան ծառայող մարդիկ են+։ Ահա ես իմ ծառային+ պիտի բերեմ, որի անունը Ընձյուղ է+։  Սա այն քարն է+, որը ես դրել եմ Հեսուի առաջ։ Այս մեկ քարի վրա յոթ աչք+ կա։ Սրա վրա ես արձանագրություն պիտի փորագրեմ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և մեկ օրում այդ երկրի մեղքը պիտի հեռացնեմ»+։ 10  «Այդ օրը,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– դուք իրար կկանչեք՝ նստելով որթատունկի ու թզենու տակ»»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «հակառակորդը»։ Տե՛ս Հոբ 1։6-ի ծնթ.։