Զաքարիա 4:1-14

4  Ինձ հետ խոսող հրեշտակը հետ եկավ ու արթնացրեց ինձ, ինչպես որ քնած մարդուն են արթնացնում+։  Նա հարցրեց. «Ի՞նչ ես տեսնում»+։ Ես ասացի. «Մի ճրագակալ եմ տեսնում ամբողջովին ոսկուց+, գլխին՝ գավաթ։ Դրա վրա յոթ ճրագներ կան+, և վրայի ճրագները յոթ խողովակներ ունեն։  Ճրագակալի կողքերին երկու ձիթենիներ կան+՝ մեկը գավաթի աջ կողմում, մյուսը՝ ձախ»։  Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Սրանք ի՞նչ են նշանակում, տե՛ր իմ»+։  Այդ ժամանակ ինձ հետ խոսող հրեշտակն ասաց. «Չգիտե՞ս՝ դրանք ինչ են նշանակում»։ Ես էլ պատասխանեցի. «Ո՛չ, տե՛ր իմ»+։  Եվ նա ասաց ինձ. «Սա Եհովայի խոսքն է Զորաբաբելին. ««Ոչ թե զորքով+ և ոչ թե ուժով+, այլ իմ ոգով»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։  Ո՞վ ես դու, ո՛վ մեծ լեռ+։ Զորաբաբելի+ առաջ դու հարթավայր կդառնաս։ Նա դուրս կբերի գլխաքարը+, և այդ ժամանակ կբացականչեն+. «Ի՜նչ հմայիչ է։ Ի՜նչ հմայիչ է»»»+։  Եվ նորից Եհովայի խոսքը ինձ եղավ.  «Զորաբաբելի ձեռքերը այս տան հիմքերը դրեցին+ և նրա ձեռքերն էլ կավարտեն այն+։ Եվ դու կիմանաս, որ Զորքերի Տեր Եհովան է ինձ ուղարկել քեզ մոտ+։ 10  Ո՞վ է արհամարհում փոքր ձեռնարկումների օրը+։ Մարդիկ պիտի ուրախանան+ ու նայեն Զորաբաբելի ձեռքի ուղղալարին. նրա վրա յոթ աչքեր էլ պիտի նայեն։ Այդ յոթ աչքերը Եհովայի աչքերն են+։ Նրանք դիտում են ամբողջ երկիրը»+։ 11  Ես հարցրի. «Ի՞նչ են նշանակում ճրագակալի աջ ու ձախ կողմերում եղող այս երկու ձիթենիները»+։ 12  Հետո երկրորդ անգամ հարցրի նրան. «Ի՞նչ են նշանակում ձիթենու երկու ճյուղերը, որոնցից երկու ոսկե խողովակներով ոսկե հեղուկ է հոսում»։ 13  Այդ ժամանակ նա ինձ հարցրեց. «Չգիտե՞ս՝ դրանք ինչ են նշանակում»։ Ես էլ պատասխանեցի. «Ո՛չ, տե՛ր իմ»+։ 14  Եվ նա ասաց ինձ. «Սրանք երկու օծյալներն են+, որոնք կանգնած են ամբողջ երկրի Տիրոջ կողքին»+։

Ծանոթագրություններ