Զաքարիա 6:1-15

6  Դարձյալ բարձրացրի աչքերս ու տեսա չորս կառք, որոնք դուրս էին գալիս երկու լեռների արանքից, և լեռները պղնձից էին։  Առաջին կառքին կարմիր ձիեր էին լծված+, երկրորդ կառքին՝ սև ձիեր+։  Երրորդ կառքին սպիտակ ձիեր+ էին լծված, իսկ չորրորդին՝ պիսակավոր ու խայտաբղետ+ ձիեր։  Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»+։  Հրեշտակը պատասխանեց ինձ. «Սրանք երկնքի չորս ոգիներն են+, որոնք դուրս են եկել+ ամբողջ երկրի Տիրոջ+ առջև կանգնելուց հետո+։  Այն կառքը, որին սև ձիեր են լծված, գնում է դեպի հյուսիսի+ երկիր, սպիտակ ձիերը պիտի գնան ծովից այն կողմ, պիսակավոր ձիերը՝ դեպի հարավի+ երկիր,  իսկ խայտաբղետ+ ձիերը պիտի դուրս գան ու գնան, ուր որ պետք է, որպեսզի անցնեն երկրով մեկ»+։ Հետո նա ասաց. «Գնացե՛ք, շրջե՛ք երկրով մեկ»։ Եվ նրանք գնացին երկրով մեկ շրջելու։  Նա ձայն տվեց ինձ ու ասաց. «Տե՛ս, հյուսիսի երկիր գնացողները Եհովայի ոգուն+ հանգիստ տվեցին հյուսիսի+ երկրում»։  Եվ Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ. 10  «Աքսորյալ ժողովրդից՝ Հելդայից, Տուբիայից ու Հեդայիայից, թող վերցնեն նվիրաբերությունների մի մասը+, և նույն օրը գնա ու մտիր Բաբելոնից եկող Սոփոնիայի+ որդի Հովսիայի տուն, 11  արծաթից ու ոսկուց մի վեհաշուք պսակ շինիր+ ու դիր Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետի գլխին+։ 12  Հետո ասա նրան. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ահա այն մարդը+, որի անունը Ընձյուղ է+։ Նա իր տեղում պիտի աճի ու Եհովայի տաճարը պիտի կառուցի+։ 13  Նա կկառուցի Եհովայի տաճարը և իր վրա արժանապատվություն կկրի+, նա կնստի իր գահին ու կիշխի, իր գահի վրա քահանա կդառնա+, և երկուսի միջև խաղաղության խորհուրդ+ կլինի։ 14  Վեհաշուք պսակը կմնա Եհովայի տաճարում որպես հիշեցում+ Հելեմի, Տուբիայի, Հեդայիայի+ և Սոփոնիայի որդի Հենի մասին։ 15  Հեռվում եղողները պիտի գան ու Եհովայի տաճարը շինեն»+։ Եվ դուք պիտի իմանաք, որ Զորքերի Տեր Եհովան է ինձ ձեզ մոտ ուղարկել+։ Այդպես կլինի, եթե դուք լսեք ձեր Աստված Եհովայի ձայնին»»+։

Ծանոթագրություններ