Զաքարիա 7:1-14

7  Դարեհ+ թագավորի կառավարման չորրորդ տարում՝ իններորդ ամսվա, այսինքն՝ քասղև+ ամսվա չորրորդ օրը, Եհովայի խոսքը եղավ Զաքարիային։  Բեթելը ուղարկեց Սարասարին, Ռեգեմմելեքին ու նրա մարդկանց՝ Եհովայի բարեհաճությունը փնտրելու*+  և Զորքերի Տեր Եհովայի տան քահանաներին+ ու մարգարեներին հարցնելու. «Պե՞տք է արդյոք հինգերորդ+ ամսում լաց լինեմ և ուտելուց հրաժարվեմ, ինչպես որ այսքան տարիներ արել եմ»+։  Եվ նորից Զորքերի Տեր Եհովայի խոսքը ինձ եղավ.  «Այս երկրի ողջ ժողովրդին ու քահանաներին ասա. «Այս յոթանասուն տարին+, երբ դուք հինգերորդ ու յոթերորդ+ ամիսներին ծոմ էիք պահում+ ու ողբում, մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում+։  Եվ երբ ուտում էիք ու խմում, մի՞թե ձեզ համար չէիք ուտում ու խմում։  Չպե՞տք է արդյոք հնազանդվեիք Եհովայի խոսքերին+, որոնք նա ասաց առաջվա մարգարեների միջոցով+, երբ Երուսաղեմն ու նրա շրջակա քաղաքները դեռ բնակեցված էին ու հանգիստ էին և երբ Նեգևն+ ու Շեֆելան+ էլ բնակեցված էին»»։  Եհովայի խոսքը նորից եղավ Զաքարիային.  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Դատեք ճշմարիտ արդարության համաձայն+, իրար հանդեպ սիրառատ բարություն*+ ու ողորմություն+ ցույց տվեք, 10  մի՛ խաբեք այրուն+ ու որբին*+, պանդուխտին+ ու կեղեքվածին+ և ձեր սրտերում իրար հանդեպ չար բան մի՛ ծրագրեք»+։ 11  Բայց նրանք լսել չուզեցին+, այլ թիկունք* դարձրին+ ու փակեցին իրենց ականջները, որ չլսեն+։ 12  Իրենց սրտերը+ հղկող քարի նման կարծրացրին, որպեսզի չհնազանդվեն այն օրենքին+ ու խոսքերին, որ Զորքերի Տեր Եհովան իր ոգով ուղարկեց+ առաջվա մարգարեների միջոցով+։ Դրա համար էլ Զորքերի Տեր Եհովան խիստ բարկացավ»+։ 13  «Ինչպես որ ես կանչեցի, ու նրանք չլսեցին+, այնպես էլ երբ նրանք կանչեցին, ես չլսեցի+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– 14  Ես փոթորկով ցրիվ տվեցի նրանց բոլոր ազգերի մեջ+, որոնց նրանք չէին ճանաչում+։ Եվ երկիրը ամայացավ նրանցից հետո. նրա մեջ անցուդարձ անող չկար+։ Այդ ցանկալի երկիրը+ նրանք զարհուրելի տեսարանի վերածեցին»։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երեսը փափկացնելու»։
Կամ՝ «նվիրված սեր»։
Բռց.՝ «անհայր տղային»։
Բռց.՝ «կամակոր ուս»։