Զաքարիա 8:1-23
8 Դարձյալ եղավ Զորքերի Տեր Եհովայի խոսքը.
2 «Այսպես է ասում Զորքերի Տեր+ Եհովան. «Ես մեծ խանդով պիտի խանդեմ Սիոնին+, մեծ բարկությամբ+ պիտի խանդեմ նրան»»։
3 «Այսպես է ասում Եհովան. «Ես կվերադառնամ Սիոն+ ու կբնակվեմ Երուսաղեմում+։ Երուսաղեմը ճշմարտության քաղաք կկոչվի+, և Զորքերի Տեր Եհովայի լեռը+՝ սուրբ լեռ»»+։
4 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Երուսաղեմի հրապարակներում նորից կնստեն ծեր տղամարդիկ ու կանայք+, ամեն մեկը ցուպն+ իր ձեռքին, որովհետև նրանք շատ օրեր պիտի ապրեն։
5 Քաղաքի հրապարակները տղաներով ու աղջիկներով կլցվեն, որոնք կխաղան նրա հրապարակներում»»+։
6 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Եթե այն օրերում սա անհնարին թվա այս ժողովրդի մնացորդի աչքին, ապա մի՞թե իմ աչքին էլ անհնարին պիտի թվա»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան»։
7 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ես կփրկեմ իմ ժողովրդին արևածագի երկրից ու արևամուտի երկրից+։
8 Եվ կբերեմ նրանց Երուսաղեմ, ու նրանք այնտեղ կբնակվեն+։ Նրանք իմ ժողովուրդը կլինեն+, իսկ ես նրանց ճշմարիտ ու արդար Աստվածը կլինեմ»»+։
9 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Դուք, որ այս օրերին մարգարեների բերանից լսում եք այս խոսքերը+, որոնք ասվել են այն օրը, երբ Զորքերի Տեր Եհովայի տան հիմքերն էր դրվում, զորացրե՛ք ձեր ձեռքերը+, որպեսզի տաճարը կառուցվի+,
10 որովհետև այդ օրերից առաջ մարդու համար վարձ չկար+, ոչ էլ անասունների համար վարձ կար, և ելումուտ անողի համար խաղաղություն չկար հակառակորդների պատճառով+, քանի որ բոլոր մարդկանց ես իրար դեմ էի հանել»+։
11 «Բայց հիմա այս ժողովրդի մնացորդի համար ես չեմ լինելու այնպիսին, ինչպիսին որ նախկին օրերում էի+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։–
12 Խաղաղության սերմ է ցանվելու+, խաղողի որթատունկը պտուղ է տալու+, երկիրն իր բերքն է տալու+, և երկինքը իր ցողն է տալու+։ Եվ ես այդ ամենը այս ժողովրդի մնացորդին+ պիտի ժառանգել տամ+։
13 Դուք ազգերի մեջ անեծք եղաք+, ո՛վ Հուդայի տուն և Իսրայելի տուն+, բայց ես պիտի փրկեմ ձեզ, և դուք օրհնություն պիտի դառնաք+։ Մի՛ վախեցեք+։ Թող որ զորանան ձեր ձեռքերը»+։
14 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. ««Ինչպես որ մտադրվել էի ձեզ վրա աղետ բերել (քանի որ ձեր հայրերը վրդովվեցրին ինձ+),– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և չափսոսացի+,
15 այնպես էլ դարձյալ մտադրվել եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմին ու Հուդայի տանը+։ Մի՛ վախեցեք»»+։
16 «Սրանք են այն բաները, որ դուք պիտի անեք+. ճշմարտությունն ասեք իրար+, ճշմարտությամբ ու խաղաղություն բերող դատաստանով դատեք ձեր քաղաքների դարպասների մոտ+։
17 Իրար հանդեպ չարիք մի՛ ծրագրեք ձեր սրտերում+ և սուտ երդում մի՛ սիրեք+, որովհետև ես ատում եմ այդ ամենը»+,– ասում է Եհովան»։
18 Եվ նորից Զորքերի Տեր Եհովայի խոսքը ինձ եղավ.
19 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Չորրորդ+ ամսվա ծոմը, հինգերորդ+ ամսվա ծոմը, յոթերորդ+ ամսվա ծոմը և տասներորդ+ ամսվա ծոմը ցնծության, խնդության և ուրախ տոների ժամանակներ պիտի դառնան Հուդայի տան համար+։ Ուստի ճշմարտություն ու խաղաղություն սիրեք»+։
20 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Նորից ժողովուրդներ ու շատ քաղաքների բնակիչներ պիտի գան+,
21 մի քաղաքի բնակիչները մյուս քաղաքի բնակիչների մոտ պիտի գնան ու ասեն. «Եկեք գնանք+ ու Եհովայի բարեհաճությունը աղերսենք*+ ու Զորքերի Տեր Եհովային փնտրենք։ Ես էլ պիտի գամ»+։
22 Եվ շատ ժողովուրդներ ու հզոր ազգեր պիտի գան Երուսաղեմ, որպեսզի Զորքերի Տեր Եհովային փնտրեն+ ու Եհովայի բարեհաճությունը աղերսեն»։
23 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Այն օրերին բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող տասը մարդ+ կբռնեն+ հրեա+ մարդու քղանցքը, կբռնեն ու կասեն. «Մենք գալիս ենք ձեզ հետ+, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»»»+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «երեսը փափկացնենք»։