Թվեր 13:1-33

13  Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.  «Մարդիկ ուղարկիր, որ հետախուզեն Քանանի երկիրը, որը Իսրայելի որդիներին եմ տալու+։ Նրանց հայրերի յուրաքանչյուր ցեղից ուղարկեք մեկական մարդ, որոնք տոհմապետ+ են նրանց մեջ»։  Ուստի Մովսեսը Եհովայի կարգադրությամբ Փառան անապատից+ նրանց ուղարկեց։ Այդ բոլոր մարդիկ Իսրայելի որդիների գլուխներն էին։  Ահա նրանց անունները՝ Սամուա՝ Ռուբենի ցեղից Զաքուրի որդին,  Սաֆատ՝ Շմավոնի ցեղից Քոռիի որդին,  Քաղեբ+՝ Հուդայի ցեղից Հեֆոնեի որդին,  Իգալ՝ Իսաքարի ցեղից Հովսեփի որդին,  Օսեա*+՝ Եփրեմի ցեղից Նավեի որդին,  Փալտի՝ Բենիամինի ցեղից Ռաֆուի որդին, 10  Գեդդիել՝ Զաբուղոնի ցեղից Սուդիի որդին, 11  Գադդի՝ Հովսեփի ցեղից+՝ Մանասեի ցեղից+ Սուսիի որդին, 12  Ամիել՝ Դանի ցեղից Գամալիի որդին, 13  Սաթուր՝ Ասերի ցեղից Միքայելի որդին, 14  Նաբի՝ Նեփթաղիմի ցեղից Վաֆսիի որդին, 15  Գուել՝ Գադի ցեղից Մաքիի որդին։ 16  Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսեսն ուղարկեց երկիրը հետախուզելու։ Մովսեսը Նավեի որդի Օսեային Հեսու*+ կոչեց։ 17  Երբ Մովսեսն ուղարկում էր նրանց Քանանի երկիրը հետախուզելու, ասաց. «Գնացեք Նեգև+, ապա բարձրացեք լեռնային շրջանը+։ 18  Տեսեք, թե դա ինչ երկիր է+, և ինչպիսի մարդիկ են ապրում այնտեղ՝ ուժե՞ղ են, թե՞ թույլ, քի՞չ են, թե՞ շատ։ 19  Ինչպիսի՞ն է երկիրը, որում բնակվում են՝ լա՞վն է, թե՞ վատը, և ինչպիսի՞ քաղաքներում են բնակվում՝ ճամբարներո՞ւմ, թե՞ ամրություններում։ 20  Ինչպիսի՞ն է հողը՝ բերրի՞ է, թե՞ անպտուղ+, այնտեղ ծառեր կա՞ն, թե՞ ոչ։ Քա՛ջ եղեք+ և այդ երկրի պտուղներից հավաքե՛ք»։ Դրանք այն օրերն էին, երբ հասնում էին խաղողի+ առաջին պտուղները։ 21  Նրանք գնացին ու հետախուզեցին երկիրը Ցին+ անապատից մինչև Րոոբ+, որը Եմաթի+ մուտքի մոտ է։ 22  Նեգև+ հասնելուց հետո եկան Քեբրոն+։ Այնտեղ էին Աքիմանը, Սեսին և Թոլմին+՝ Ենակի+ հետնորդները։ Քեբրոնը+ Եգիպտոսի Տայանիսից+ յոթ տարի առաջ էր կառուցվել։ 23  Երբ հասան Եսքող հեղեղատը+, այնտեղ խաղողի որթատունկից մի ճյուղ կտրեցին+, որի վրա ողկույզ կար, և երկու մարդ ձողով տանում էին այն։ Նրանք նաև նռներ+ ու թզեր բերեցին։ 24  Այդ վայրը նրանք կոչեցին Եսքող* հեղեղատ+ այն ողկույզի պատճառով, որ Իսրայելի որդիները կտրեցին այնտեղ։ 25  Նրանք հետախուզեցին երկիրը և քառասուն օր+ հետո վերադարձան։ 26  Գալով Մովսեսի, Ահարոնի և Իսրայելի բոլոր որդիների մոտ՝ Փառան անապատ՝ Կադես+՝ նրանք լուր բերեցին նրանց, ինչպես նաև բոլոր իսրայելացիներին և ցույց տվեցին երկրի պտուղը։ 27  Նրանք պատմեցին նրան ու ասացին. «Մենք մտանք այն երկիրը, ուր մեզ ուղարկել էիր, այնտեղ իրոք կաթ ու մեղր է հոսում+. ահա՛ դրա պտուղը+։ 28  Սակայն այդ երկրում բնակվող մարդիկ ուժեղ են, և բերդաքաղաքները շատ մեծ են+։ Բացի դրանից, այնտեղ տեսանք Ենակի հետնորդներին+։ 29  Նեգև+ երկրում ամաղեկացիներն+ են բնակվում, լեռնային շրջանում քետացիները, հեբուսացիներն+ ու ամորհացիներն+ են բնակվում, իսկ ծովի մոտ ու Հորդանանի երկայնքով քանանացիներն+ են ապրում»։ 30  Այդ ժամանակ Քաղեբը+ փորձեց հանգստացնել Մովսեսի առաջ գտնվող ժողովրդին։ Նա ասաց. «Եկեք իսկույն գնանք ու տիրենք այդ երկրին, որովհետև հաստատ կարող ենք հաղթել նրան»+։ 31  Բայց նրա հետ գնացած մարդիկ ասացին. «Մենք չենք կարող գնալ այդ ժողովրդի դեմ, քանի որ նրանք մեզնից ուժեղ են»+։ 32  Իսրայելի որդիներին նրանք շարունակ վատ բաներ էին ասում այդ երկրի մասին+, որը հետախուզել էին։ Նրանք ասում էին. «Այն երկիրը, որի միջով անցանք ու հետախուզեցինք, իր բնակիչներին խժռող երկիր է, և նրանում գտնվող մարդիկ, որոնց տեսանք, աժդահաներ են+։ 33  Այնտեղ մենք նեֆիլիմներին* տեսանք՝ Ենակի որդիներին+, որոնք նեֆիլիմներից են առաջ եկել. մենք մեր աչքին մորեխների պես էինք և այդպիսին էինք նաև նրանց աչքին»+։

Ծանոթագրություններ

Նշ. է «փրկություն, ազատագրում»։
Բռց.՝ «Եհոշուա», նշ. է «Եհովան փրկություն է»։
Նշ. է «[խաղողի] ողկույզ»։
Հմմտ. Ծն 6։4։