Թվեր 14:1-45

14  Այդ ժամանակ ողջ ժողովը բարձրացրեց իր ձայնը և լաց եղավ։ Ժողովուրդը ամբողջ գիշեր աղաղակելով լաց եղավ+։  Իսրայելի բոլոր որդիները սկսեցին տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ+, և ողջ ժողովն ասաց նրանց. «Երանի՜ մեռնեինք Եգիպտոսում, երանի՜ մեռնեինք այս անապատում։  Ինչո՞ւ է Եհովան մեզ տանում այդ երկիրը, որտեղ սրով կընկնենք+։ Մեր կանայք ու մեր երեխաները ավար կլինեն+։ Ավելի լավ չէ՞ Եգիպտոս վերադառնանք»+։  Նրանք նույնիսկ իրար ասում էին. «Եկեք մեզ վրա առաջնորդ նշանակենք ու վերադառնանք Եգիպտոս»+։  Դա լսելով՝ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան+ Իսրայելի բոլոր որդիների առաջ։  Իսկ Նավեի+ որդի Հեսուն ու Հեֆոնեի+ որդի Քաղեբը, որոնք երկիրը հետախուզողներից էին, պատռեցին իրենց հանդերձները+  և Իսրայելի բոլոր որդիներին ասացին. «Այն երկիրը, որի միջով անցանք ու հետախուզեցինք, շատ-​շատ լավ երկիր է+։  Եթե Եհովան հաճություն ցույց տա մեր հանդեպ+, ապա անպայման կտանի այդ երկիրը և այն մեզ կտա. մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում+։  Միայն թե Եհովայի դեմ մի՛ ապստամբեք+ և այդ երկրի ժողովրդից մի՛ վախեցեք+, քանի որ հեշտությամբ կհաղթենք* նրանց։ Նրանք այլևս պատսպարան չունեն+, իսկ մեզ հետ Եհովան է+։ Նրանցից մի՛ վախեցեք»+։ 10  Սակայն ամբողջ ժողովը սկսեց խոսել նրանց քարկոծելու մասին+։ Այդ ժամանակ Եհովայի փառքը հանդիպման վրանի վրա երևաց Իսրայելի բոլոր որդիներին+։ 11  Եհովան ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ+ այս ժողովուրդը հարգանք չի ցույց տալու իմ հանդեպ+ և մինչև ե՞րբ չեն հավատալու ինձ՝ չնայած այն բոլոր նշաններին, որ արեցի նրանց մեջ+։ 12  Ես նրանց հարվածելու եմ համաճարակով ու բնաջինջ եմ անելու, իսկ քեզնից առաջ եմ բերելու մի ազգ, որը նրանցից ավելի մեծ ու ավելի զորեղ կլինի»+։ 13  Բայց Մովսեսն ասաց Եհովային. «Այդ ժամանակ եգիպտացիները, որոնց միջից դու հանեցիր այս ժողովրդին, անշուշտ կլսեն այդ մասին+ 14  և այս երկրի բնակիչներին կպատմեն։ Նրանք լսել են, որ դու, Եհո՛վա, այս ժողովրդի մեջ ես+ ու երես առ երես երևացել ես նրանց+։ Նրանք լսել են, որ դու Եհովան ես, որ քո ամպը կանգնած է նրանց վրա, և դու ցերեկը նրանց առջևից ամպի սյունով ես գնում, իսկ գիշերը՝ կրակե սյունով+։ 15  Եթե այս ժողովրդին մի մարդու պես մահվան մատնես+, ապա այն ազգերը, որ լսել են քո համբավի մասին, անշուշտ կասեն. 16  «Քանի որ Եհովան չկարողացավ այս ժողովրդին տանել այն երկիրը, որի մասին երդվել էր նրանց, նա սպանեց նրանց անապատում»+։ 17  Այժմ խնդրում եմ, ցույց տուր քո զորության մեծությունը+, ո՛վ Եհովա, ինչպես որ ասել ես. 18  «Եհովան չի շտապում բարկանալ+ և լի է սիրառատ բարությամբ*+. նա ներում է հանցանքն ու օրինազանցությունը+, բայց մեղավորներին անպատիժ չի թողնում+, այլ հայրերի հանցանքի համար պատժում է որդիներին մինչև երրորդ և չորրորդ սերունդը»+։ 19  Խնդրում եմ, քո մեծ սիրառատ բարությամբ ներիր այս ժողովրդի հանցանքը, ինչպես որ ներել ես այս ժողովրդին Եգիպտոսում եղած ժամանակվանից մինչև հիմա»+։ 20  Այդ ժամանակ Եհովան ասաց. «Ներում եմ, ինչպես որ ասացիր+։ 21  Բայց կենդանի եմ ես. ամբողջ երկիրը Եհովայի փառքով կլցվի+։ 22  Սակայն այն բոլոր մարդիկ, ովքեր, տեսնելով իմ փառքն+ ու իմ նշանները+, որ արեցի Եգիպտոսում և անապատում, տասը անգամ փորձեցին+ ինձ ու չլսեցին իմ ձայնին+, 23  երբեք չեն տեսնի այն երկիրը, որի մասին երդվեցի նրանց հայրերին, այո՛, բոլոր նրանք, ովքեր հարգանք ցույց չտվեցին իմ հանդեպ, չեն տեսնի այն+։ 24  Ինչ վերաբերում է իմ ծառա Քաղեբին+, քանի որ նա ուրիշ ոգի ունի և ամեն ինչում հնազանդվել է ինձ+, ես անպայման կտանեմ նրան այն երկիրը, ուր նա գնաց, և նրա սերունդը կտիրի դրան+։ 25  Քանի որ ամաղեկացիներն ու քանանացիները+ ապրում են հարթավայրում, վաղը շրջվեք ու Կարմիր ծովի ճանապարհով գնացեք անապատ»+։ 26  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 27  «Մինչև ե՞րբ է այս չար ժողովը տրտնջալու իմ դեմ+։ Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը, թե ինչպես են տրտնջում իմ դեմ+։ 28  Նրանց ասա. ««Կենդանի եմ ես,– ասում է Եհովան,– ինչ որ ինձ ասացիք, այն էլ կանեմ ձեզ+։ 29  Այս անապատում ձեր դիակները պիտի մնան+, այսինքն՝ քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր հաշվառման վերցվածները, ովքեր տրտնջացին իմ դեմ+։ 30  Ձեռքս բարձրացնելով՝ ես երդվեցի+, որ ձեզ հետ կբնակվեմ այդ երկրում, սակայն ձեզնից ոչ ոք չի մտնի այնտեղ, բացի Հեֆոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից+։ 31  Իսկ ձեր երեխաներին, որոնց մասին ասացիք, թե նրանք ավար կլինեն+, նույնպես կտանեմ այնտեղ, և նրանք կտեսնեն այն երկիրը, որը դուք մերժեցիք+։ 32  Բայց ձեր դիակները կմնան այս անապատում+։ 33  Ձեր որդիները քառասուն տարի հովիվներ կլինեն անապատում+, և նրանք ստիպված կլինեն պատասխան տալու ձեր պոռնկության համար+, մինչև որ ձեզնից վերջինի դիակը մնա անապատում+։ 34  Երկիրը հետախուզելու քառասուն օրերի+ թվի համեմատ՝ դուք քառասուն տարի+ պատասխան կտաք ձեր հանցանքների համար (մեկ օրվա տեղ՝ մեկ տարի, մեկ օրվա տեղ՝ մեկ տարի)+, քանի որ դուք պետք է իմանաք, թե ինչ է նշանակում իմ կողմից լքված լինել+։ 35  Ես՝ Եհովաս, այսպես եմ ասել. այս չար ժողովին+, որն իմ դեմ է հավաքվել, ես այսպես կանեմ. նրանց վերջը կգա այս անապատում, ու այնտեղ նրանք կմեռնեն+։ 36  Այն մարդիկ, ում Մովսեսն ուղարկեց երկիրը հետախուզելու, և ովքեր, վերադառնալով ու այդ երկրի մասին վատ լուր բերելով, դրդեցին ամբողջ ժողովին տրտնջալու նրա դեմ+, 37  այո՛, այդ երկրի մասին վատ լուր բերած մարդիկ նույնպես պատուհասից կմեռնեն Եհովայի առաջ+։ 38  Բայց երկիրը հետախուզելու գնացած մարդկանց միջից Նավեի որդի Հեսուն և Հեֆոնեի որդի Քաղեբը կենդանի կմնան»»»+։ 39  Երբ Մովսեսն այս խոսքերը հայտնեց Իսրայելի բոլոր որդիներին, ժողովուրդը սկսեց մեծ սուգ անել+։ 40  Ավելին, վաղ առավոտյան նրանք վեր կացան ու որոշեցին բարձրանալ լեռան գագաթը՝ ասելով. «Եկե՛ք, մենք պետք է գնանք այն տեղը, որի մասին Եհովան ասել է։ Մենք մեղք ենք գործել»+։ 41  Բայց Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ եք զանց անում Եհովայի պատվերը+։ Դուք հաջողություն չեք ունենա։ 42  Մի՛ գնացեք, որպեսզի չկոտորվեք ձեր թշնամիների առաջ, որովհետև Եհովան ձեր մեջ չէ+։ 43  Այնտեղ ամաղեկացիներն ու քանանացիները դուրս կգան ձեր առաջ+, և դուք հաստատ կընկնեք սրով, որովհետև Եհովան ձեզ հետ չի լինի, քանի որ դուք դադարեցիք Եհովային հետևելուց»+։ 44  Այնուամենայնիվ, նրանք հանդգնորեն բարձրացան լեռան գագաթը+, իսկ Եհովայի ուխտի տապանակը և Մովսեսը ճամբարից չհեռացան+։ 45  Այդ ժամանակ ամաղեկացիներն+ ու քանանացիները, որ բնակվում էին այդ լեռան վրա, իջան ու սկսեցին կոտորել նրանց՝ հետապնդելով մինչև Հորմա+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «նրանք հաց են մեզ համար»։
Կամ՝ «նվիրված սիրով»։