Թվեր 19:1-22

19  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով.  «Սա է օրենքի այն կանոնը, որ Եհովան պատվիրել է. «Իսրայելի որդիներին ասա, որ քեզ համար վերցնեն անարատ կարմիր կով, որը թերություններ չունի+ և որի վրա լուծ չի դրվել+։  Այն տվեք Եղիազար քահանային։ Թող նա տանի նրան ճամբարից դուրս, և այն պետք է մորթվի նրա առաջ։  Հետո Եղիազար քահանան մատով պետք է վերցնի դրա արյունից և յոթ անգամ ցողի հանդիպման վրանի մուտքի ուղղությամբ+։  Կովը պետք է այրվի նրա աչքի առաջ։ Դրա կաշին, միսը և արյունը թրիքի հետ միասին պետք է այրվեն+։  Քահանան պետք է վերցնի մայրու փայտ+, զոպա+ և որդան կարմրով+ ներկված մանվածք ու դրանք գցի այնտեղ, որտեղ կովն այրվում է։  Ապա քահանան պետք է ջրով լվանա իր հանդերձները, լվա իր մարմինը և դրանից հետո կարող է մտնել ճամբար. սակայն քահանան մինչև երեկո անմաքուր կլինի։  Եվ նա, ով այրեց այն, ջրով կլվանա իր հանդերձները և կլվա իր մարմինը+ ու մինչև երեկո անմաքուր կլինի։  Մի մաքուր մարդ պետք է հավաքի կովի մոխիրը+ և դրանք տանի ճամբարից դուրս՝ մաքուր տեղ։ Իսրայելի որդիները դա պետք է պահեն մաքրման ջրի+ համար։ Այն մեղքի ընծա է։ 10  Կովի մոխիրը հավաքողը պետք է լվանա իր հանդերձները և մինչև երեկո անմաքուր կլինի+։ Իսրայելի որդիների ու նրանց մեջ որպես պանդուխտ բնակվողի համար սա կանոն պետք է լինի դարեդար+։ 11  Եթե որևէ մեկը մահացած հոգու դիպչի+, յոթ օր անմաքուր պետք է լինի+։ 12  Այդպիսի մարդը երրորդ օրը մաքրման ջրով պետք է մաքրի իրեն+ ու յոթերորդ օրը մաքուր կլինի։ Բայց եթե երրորդ օրը իրեն չմաքրի, ապա յոթերորդ օրը մաքուր չի լինի։ 13  Ցանկացած մարդ, որը դիպչի դիակի՝ որևէ մահացած հոգու, և իրեն չմաքրի, կպղծի Եհովայի խորանը+. այդ հոգին պետք է վերանա Իսրայելի միջից+։ Քանի որ մաքրման ջուրը+ շաղ չի տրվել նրա վրա, նա անմաքուր է մնում։ Նրա անմաքրությունը դեռ իր վրա է+։ 14  Սա է օրենքն այն դեպքի վերաբերյալ, երբ մարդը վրանում է մահանում. ցանկացած մարդ, որը մտնի վրան, և ցանկացած մարդ, որը վրանում լինի, յոթ օր անմաքուր կլինի։ 15  Ցանկացած բաց անոթ+, որը չունի իրեն կապված կափարիչ, անմաքուր է։ 16  Ցանկացած մարդ, որը դաշտում դիպչի սրով սպանված որևէ մեկի+ կամ մահացածի կամ մարդու ոսկորի+ կամ գերեզմանի, յոթ օր անմաքուր կլինի։ 17  Անմաքուր մարդու համար նրանք պետք է վերցնեն այրված մեղքի ընծայի մոխրից, դնեն մի անոթի մեջ ու վրան աղբյուրի ջուր լցնեն։ 18  Հետո մի մաքուր մարդ+ պետք է վերցնի զոպա+, այն թաթախի ջրի մեջ և ցողի վրանի, բոլոր անոթների, այնտեղ եղած բոլոր հոգիների և այն մարդու վրա, որը դիպել է ոսկորին կամ սպանվածին կամ մահացածին կամ գերեզմանին։ 19  Մաքուր մարդը երրորդ և յոթերորդ օրերին այն պետք է ցողի անմաքուր մարդու վրա ու յոթերորդ օրը պետք է մաքրի նրան մեղքից+։ Այդ մարդը պետք է լվանա իր հանդերձները, ջրով լվացվի և երեկոյան մաքուր կլինի։ 20  Բայց այն մարդը, որը անմաքուր է և չի մաքրում իրեն, նա* պետք է վերանա+ ժողովի միջից, որովհետև Եհովայի սրբարանն է պղծել։ Նրա վրա մաքրման ջուր շաղ չի տրվել։ Նա անմաքուր է։ 21  Սա կանոն է նրանց համար դարեդար. նա, ով ցողում է մաքրման ջուրը, և նա, ով դիպչում է մաքրման ջրին, պետք է լվանա իր հանդերձները+։ Մինչև երեկո նա անմաքուր կլինի։ 22  Ինչին որ անմաքուր մարդը դիպչի, անմաքուր կլինի+, և այն հոգին, որը դրան դիպչի, մինչև երեկո անմաքուր կլինի»»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «այդ հոգին»։