Թվեր 2:1-34

2  Եհովան խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.  «Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը պետք է վրան կանգնեցնի իր եռցեղ ստորաբաժանման մեջ+՝ իրենց ազգատոհմը բնորոշող նշանների մոտ։ Իրենց վրանները նրանք պետք է կանգնեցնեն հանդիպման վրանի շուրջբոլորը, և դրանց մուտքը պետք է նայի հանդիպման վրանին։  Արևելյան՝ դեպի արևածագը նայող կողմում, ճամբար կդնի Հուդայի ճամբարի եռցեղ ստորաբաժանումն իր զորքերով. Հուդայի որդիների տոհմապետն է Ամինադաբի որդի Նաասոնը+։  Նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, յոթանասունչորս հազար վեց հարյուր հոգի են+։  Նրա մոտ ճամբար կդնեն Իսաքարի+ ցեղը (Իսաքարի որդիների տոհմապետն է Սոգարի որդի Նաթանայելը+,  և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, հիսունչորս հազար չորս հարյուր հոգի են)+,  ինչպես նաև Զաբուղոնի ցեղը (Զաբուղոնի որդիների տոհմապետը Քելոնի որդի Եղիաբն է+,  և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, հիսունյոթ հազար չորս հարյուր հոգի են)+։  Հուդայի ճամբարի բոլոր հաշվառման վերցվածների թիվն իրենց զորքերով հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր է։ Առաջինը նրանք պետք է ճանապարհ ընկնեն+։ 10  Ռուբենի+ ճամբարի եռցեղ ստորաբաժանումն իր զորքերով կլինի հարավային կողմում. Ռուբենի որդիների տոհմապետն է Սեդիուրի որդի Ելիսուրը+։ 11  Նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, քառասունվեց հազար հինգ հարյուր հոգի են+։ 12  Նրա մոտ ճամբար կդնեն Շմավոնի ցեղը (Շմավոնի որդիների տոհմապետը Սուրիսադայի որդի Սալամիելն է+, 13  և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, հիսունինը հազար երեք հարյուր հոգի են)+, 14  ինչպես նաև Գադի ցեղը (Գադի որդիների տոհմապետը Ռագուելի որդի Ելիասաֆն է+, 15  և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուն հոգի են)+։ 16  Ռուբենի ճամբարի բոլոր հաշվառման վերցվածների թիվն իրենց զորքերով հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր հիսուն է։ Երկրորդը նրանք պետք է ճանապարհ ընկնեն+։ 17  Երբ հարկ լինի հանդիպման վրանը տեղափոխելու+, ղևտացիների+ ճամբարը ճամբարների մեջտեղում կլինի։ Ինչպես որ նրանք ճամբար դնեն, այնպես էլ պետք է ճանապարհ ընկնեն+. ամեն մեկն իր տեղում պետք է լինի՝ իր եռցեղ ստորաբաժանման համեմատ։ 18  Եփրեմի+ ճամբարի եռցեղ ստորաբաժանումն իր զորքերով կլինի արևմտյան կողմում. Եփրեմի որդիների տոհմապետն է Ամիուդի որդի Ելիսաման+։ 19  Նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, քառասուն հազար հինգ հարյուր հոգի են+։ 20  Նրա մոտ ճամբար կդնեն Մանասեի+ ցեղը (Մանասեի որդիների տոհմապետն է Փադասուրի որդի Գամաղիելը+, 21  և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, երեսուներկու հազար երկու հարյուր հոգի են)+, 22  ինչպես նաև Բենիամինի+ ցեղը (Բենիամինի որդիների տոհմապետն է Գեդեոնիի որդի Աբիդանը+, 23  և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, երեսունհինգ հազար չորս հարյուր հոգի են)+։ 24  Եփրեմի ճամբարի բոլոր հաշվառման վերցվածների թիվն իրենց զորքերով հարյուր ութ հազար հարյուր է։ Երրորդը նրանք պետք է ճանապարհ ընկնեն+։ 25  Դանի ճամբարի եռցեղ ստորաբաժանումն իր զորքերով կլինի հյուսիսային կողմում. Դանի որդիների տոհմապետն է Ամիսադայի որդի Աքիեզերը+։ 26  Նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, վաթսուներկու հազար յոթ հարյուր հոգի են+։ 27  Նրա մոտ ճամբար կդնեն Ասերի ցեղը (Ասերի որդիների տոհմապետն է Եքրանի որդի Փագիելը+, 28  և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, քառասունմեկ հազար հինգ հարյուր հոգի են)+, 29  ինչպես նաև Նեփթաղիմի+ ցեղը (Նեփթաղիմի որդիների տոհմապետն է Ենանի որդի Աքիրեն+, 30  և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, հիսուներեք հազար չորս հարյուր հոգի են)+։ 31  Դանի ճամբարի բոլոր հաշվառման վերցվածների թիվը հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր է։ Նրանք վերջինը պետք է ճանապարհ ընկնեն+ նրանց* եռցեղ ստորաբաժանումներով»։ 32  Սրանք էին Իսրայելի որդիների միջից հաշվառման վերցվածները իրենց ազգատոհմերով։ Ճամբարներում եղող բոլոր հաշվառման վերցվածների թիվն իրենց զորքերով կազմում էր վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն+։ 33  Բայց ղևտացիները Իսրայելի որդիների պես հաշվառման չվերցվեցին+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 34  Իսրայելի որդիներն ամեն ինչ արեցին այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել էր+։ Իրենց եռցեղ ստորաբաժանումներով+ նրանք այդպես էին ճամբար դնում և այդպես էլ ճանապարհ էին ընկնում+՝ յուրաքանչյուրն իր տոհմերով ու հայրական տներով։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ ամբողջ Իսրայելի։ Տե՛ս 17-րդ համարը։