Թվեր 21:1-35
21 Երբ Արադի+ քանանացի թագավորը, որն ապրում էր Նեգևում+, լսեց, որ Իսրայելը եկել է Աթարիմի ճանապարհով, պատերազմի դուրս եկավ Իսրայելի դեմ ու ոմանց գերի վերցրեց։
2 Այդ ժամանակ Իսրայելը երդում արեց Եհովային՝ ասելով+. «Եթե այս ժողովրդին իմ ձեռքը տաս, ես նրանց քաղաքներն անպայման կործանման+ կմատնեմ»։
3 Եհովան լսեց Իսրայելի ձայնը և քանանացիներին նրա ձեռքը տվեց, ու նրանց և նրանց քաղաքները նա կործանման մատնեց։ Ուստի այդ վայրի անունը Հորմա*+ դրեցին։
4 Մինչ նրանք Կարմիր ծովի ճանապարհով գնում էին Հոր լեռից+, որպեսզի Եդոմի+ երկիրը շրջանցեն, ժողովուրդը* հոգնեց ճանապարհից։
5 Ժողովուրդը խոսեց Աստծու+ և Մովսեսի դեմ+. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից, որ անապատում մեռնե՞նք+։ Այստեղ ո՛չ հաց կա, ո՛չ էլ ջուր+, և մեր հոգին զզվել է այդ նողկալի հացից»+։
6 Այդ ժամանակ Եհովան թունավոր օձեր+ ուղարկեց ժողովրդի մեջ, և դրանք սկսեցին խայթել մարդկանց, ու Իսրայել ժողովրդից շատերը մահացան+։
7 Ի վերջո, ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ ու ասաց. «Մենք մեղք գործեցինք+, որովհետև Եհովայի ու քո դեմ խոսեցինք։ Բարեխոսի՛ր Եհովայի առաջ, որ օձերին հեռացնի մեզնից»+։ Եվ Մովսեսը սկսեց բարեխոսել ժողովրդի համար+։
8 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Մի թունավոր* օձ պատրաստիր և այն ամրացրու նշանաձողին։ Երբ որևէ մեկը խայթվի, թող նայի դրան և ողջ կմնա»+։
9 Մովսեսն իսկույն մի պղնձե օձ+ պատրաստեց ու ամրացրեց նշանաձողին+։ Երբ որևէ մեկին օձը խայթում էր, և այդ մարդը նայում էր+ պղնձե օձին, ողջ էր մնում+։
10 Դրանից հետո Իսրայելի որդիները ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Օբոթում+։
11 Այնուհետև Օբոթից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Իյե-Աբարիմում+՝ Մովաբի դիմաց գտնվող անապատում՝ արևածագի կողմում։
12 Այնտեղից նրանք ճանապարհ ընկան և ճամբար դրեցին Զարեդի+ գետահովտի մոտ։
13 Հետո այնտեղից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Առնոնի+ շրջանում, որը գտնվում է ամորհացիների սահմանից ձգվող անապատում։ Առնոնը Մովաբի սահմանն է՝ Մովաբի և ամորհացիների միջև եղող սահմանը։
14 Դա է պատճառը, որ Եհովայի պատերազմների գրքում ասվում է.
«Վահեպը, որ Սուֆայում է, Առնոնի հովիտները
15 և հովիտների բերանը, որ կռացել է դեպի Արը+ և հենվել է Մովաբի սահմանին»։
16 Այնտեղից նրանք գնացին Բեեր*+։ Սա է այն ջրհորը, որի մասին Եհովան Մովսեսին ասաց. «Հավաքի՛ր ժողովրդին, և ես ջուր կտամ նրանց»+։
17 Այդ ժամանակ Իսրայելն այս երգը երգեց+.
«Բխի՛ր, ո՛վ ջրհոր։ Պատասխանե՛ք նրան, մարդի՛կ։
18 Ջրհո՜ր. իշխանները փորեցին։ Ժողովրդի իշխանավորները այն փորեցին
Ղեկավարի ցուպով+՝ իրենց ցուպերով»։
Հետո նրանք անապատից գնացին Մաթանա,
19 Մաթանայից՝ Նաալիել և Նաալիելից՝ Բամոթ+։
20 Բամոթից գնացին այն հովիտը, որը Մովաբի+ դաշտում է՝ Փասգայի+ գագաթի մոտ, որը վեր է խոյանում Եսիմոնի*+ մակերեսի վրա։
21 Իսրայելը պատգամաբերներ ուղարկեց ամորհացիների թագավոր Սեհոնի+ մոտ՝ ասելով.
22 «Թույլ տուր, որ անցնեմ քո երկրով։ Ճանապարհից չենք շեղվի ու արտի կամ խաղողի այգու մեջ չենք մտնի։ Ոչ մի ջրհորից ջուր չենք խմի։ Մենք թագավորի ճանապարհով կգնանք, մինչև որ անցնենք քո տարածքի միջով»+։
23 Բայց Սեհոնը թույլ չտվեց Իսրայելին, որ անցնի իր տարածքով+, այլ հավաքեց իր ամբողջ ժողովրդին և դուրս եկավ անապատ՝ Իսրայելին ընդառաջ։ Նա եկավ Հասսա+ և Իսրայելի դեմ պատերազմ մղեց։
24 Այդ ժամանակ Իսրայելը սրի բերանով զարկեց նրան+ և տիրացավ նրա երկրին+՝ Առնոնից+ մինչև Հաբոկ+, որը Ամմոնի որդիների կողքին է։ Հազերը+ Ամմոնի+ որդիների սահմանն է։
25 Այդպես Իսրայելը գրավեց այդ բոլոր քաղաքները և սկսեց բնակվել ամորհացիների+ բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում+ և նրա բոլոր կախյալ քաղաքներում։
26 Եսեբոնը Սեհոնի+ քաղաքն էր։ Նա ամորհացիների+ թագավորն էր, և նա էր, որ նախկինում պատերազմել էր Մովաբի թագավորի դեմ ու գրավել էր նրա ողջ երկիրը մինչև Առնոն+։
27 Ահա թե ինչու հեգնական բանաստեղծություններ հորինողներն ասում են.
«Ե՛կ, Եսեբո՛ն։
Թող Սեհոնի քաղաքը կառուցվի և ամուր հաստատվի։
28 Եսեբոնից+ կրակ դուրս եկավ, մի բոց՝ Սեհոնի քաղաքից։
Այն կլանեց Մովաբի Արը+, Առնոնի բարձունքների տերերին։
29 Վա՜յ քեզ, Մովա՛բ։ Դու կործանվելու ես, ո՛վ Քամոսի+ ժողովուրդ։
Նա իր որդիներին փախստական կդարձնի և իր դուստրերին գերության կտա ամորհացիների թագավոր Սեհոնին։
30 Եկեք նետահարե՛նք նրանց։
Եսեբոնը կվերանա մինչև Դեբոն+,
Կանայք՝ մինչև Նոֆա, տղամարդիկ՝ մինչև Մեդաբա»+։
31 Իսրայելը բնակվեց ամորհացիների+ երկրում։
32 Մովսեսը մի քանի հոգու ուղարկեց Հազերը+ հետախուզելու։ Նրանք զավթեցին նրա կախյալ քաղաքները և այնտեղ ապրող ամորհացիների ձեռքից խլեցին նրանց հողերը+։
33 Դրանից հետո շրջվեցին ու գնացին Բասանի+ ճանապարհով։ Այդ ժամանակ Բասանի թագավոր Օգը+ իր ողջ ժողովրդի հետ դուրս եկավ, որպեսզի պատերազմի նրանց դեմ Եդրայիի+ մոտ։
34 Եհովան ասաց Մովսեսին. «Նրանից մի՛ վախեցիր+, քանի որ նրան, նրա ողջ ժողովրդին և նրա երկիրը քո ձեռքն եմ տալու+։ Նրա հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր ամորհացիների թագավոր Սեհոնի հետ, որը Եսեբոնում էր բնակվում»+։
35 Նրանք հարվածեցին նրան, նրա որդիներին ու նրա ողջ ժողովրդին, մինչև որ նրա մոտ ոչ մեկը ողջ չմնաց+, և տիրեցին նրա երկրին+։