Թվեր 25:1-18

25  Իսրայելը բնակվում էր Սատիմում+։ Ժողովուրդը սկսեց անբարո հարաբերություններ ունենալ Մովաբի աղջիկների հետ+։  Այդ կանայք կանչում էին ժողովրդին իրենց աստվածներին զոհ մատուցելու արարողությանը+, և ժողովուրդը ուտում էր զոհերն ու խոնարհվում նրանց աստվածների առաջ+։  Այդպես՝ Իսրայելը երկրպագեց Փեգորի Բահաղին+, և Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ+։  Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Վերցրու ժողովրդի բոլոր գլխավորներին և Եհովայի համար նրանց մարմինները կախիր+ արեգակի տակ, որպեսզի Եհովայի բորբոքված բարկությունը Իսրայելի հանդեպ դադարի»։  Հետո Մովսեսն ասաց Իսրայելի դատավորներին+. «Ձեզնից ամեն մեկը թող սպանի+ իր մոտ եղող այն մարդկանց, ովքեր երկրպագում են Փեգորի Բահաղին»։  Այդ ժամանակ Իսրայելի որդիների միջից մի մարդ+ եկավ և իր եղբայրների մոտ բերեց մի մադիանացի կնոջ+ ու դա արեց Մովսեսի աչքի առաջ և Իսրայելի բոլոր որդիների աչքի առաջ, երբ նրանք լացում էին հանդիպման վրանի մուտքի մոտ։  Երբ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեհեսը+ տեսավ դա, անմիջապես վեր կացավ ժողովի միջից և իր ձեռքը նիզակ վերցնելով՝  այդ իսրայելացի մարդու հետևից կամարակապ վրանը մտավ ու խոցեց երկուսին՝ թե՛ իսրայելացի տղամարդուն և թե՛ այդ կնոջը՝ նիզակը կնոջ սեռական օրգանների մեջ խրելով։ Այդ ժամանակ Իսրայելի որդիների կոտորածը դադարեց+։  Կոտորածից մահացածների թիվը քսանչորս հազար էր+։ 10  Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 11  «Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեհեսը+ հեռացրեց իմ ցասումը+ Իսրայելի որդիներից, քանի որ չհանդուրժեց նրանց անհավատարմությունը+, և ես բնաջինջ չարեցի Իսրայելի որդիներին, թեև բացարձակ նվիրվածություն եմ պահանջում+։ 12  Դրա համար ասա. «Ահա ես խաղաղության ուխտ եմ կնքում նրա հետ։ 13  Դա քահանայության ուխտ կլինի դարեդար նրա և նրանից հետո եկող իր հետնորդների համար+, որովհետև նա ոչ մի մրցակցություն չհանդուրժեց իր Աստծու հետ+ ու քավություն արեց Իսրայելի որդիների համար»»+։ 14  Մադիանացի կնոջ հետ սպանված իսրայելացու անունը Զամրի էր. նա Սալուի որդին էր՝ Շմավոնյանների հայրական տան տոհմապետը+։ 15  Իսկ սպանված մադիանացի կնոջ անունը Քազբի էր, որը Սուրի+ դուստրն էր։ Այդ մարդը Մադիանում+ ազգատոհմերի հայրական տներից մեկի գլուխն էր։ 16  Ավելի ուշ Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 17  «Ճնշեք մադիանացիներին ու զարկեք նրանց+, 18  որովհետև նրանք ճնշում են ձեզ իրենց խորամանկ արարքներով+։ Նրանք խորամանկությամբ վարվեցին Փեգորի մոտ+, ինչպես նաև այդպես վարվեցին այն բանում, թե ինչ արեց Քազբին+՝ Մադիանի տոհմապետներից մեկի աղջիկը՝ նրանց քույրը, որը սպանվեց կոտորածի օրը+, որը եղավ Փեգորում պատահածի պատճառով»+։

Ծանոթագրություններ