Թվեր 28:1-31
28 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Պատվիրիր Իսրայելի որդիներին ու նրանց ասա. «Զգույշ եղեք, որ նշանակված ժամանակին+ ինձ բերեք իմ ընծան՝ իմ հացը+, որը պետք է հրկիզվի որպես հաճելի բուրմունք ինձ համար»+։
3 Նաև ասա. «Սա է այն հրկիզվող ընծան, որը պետք է բերեք Եհովային. օրական երկու անարատ մեկ տարեկան արու գառ՝ որպես մշտական ողջակեզ+։
4 Մի արու գառը մատուցիր առավոտյան, մյուսը՝ երկու երեկոների միջև*+։
5 Դրանցից յուրաքանչյուրի հետ միասին որպես հացի ընծա+ մատուցիր արդուի+ մեկ տասներորդ չափով բարձրորակ ալյուր՝ մեկ քառորդ հիմեն ծեծված ձիթապտղի յուղով խառնած+
6 (դա մշտական ողջակեզ է+, որը մատուցելու հրամանը տրվեց Սինա լեռան վրա, և որը հաճելի բուրմունք է ու հրկիզվող ընծա է Եհովայի համար)+,
7 ինչպես նաև ըմպելիքի ընծա+՝ յուրաքանչյուր արու գառան համար մեկ քառորդ հիմեն չափով+։ Սուրբ վայրում Եհովայի համար ոգելից խմիչք՝ ըմպելիքի ընծա թափիր+։
8 Մյուս արու գառը մատուցիր երկու երեկոների միջև։ Հացի ընծայի հետ, ինչպիսին որ առավոտվանն է, նաև նույնանման ըմպելիքի ընծայի հետ այն մատուցիր որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային+։
9 Բայց շաբաթ+ օրը հարկավոր է բերել երկու անարատ մեկ տարեկան արու գառ և որպես հացի ընծա՝ յուղով խառնած երկու տասներորդ չափով բարձրորակ ալյուր՝ ըմպելիքի ընծայի հետ միասին՝
10 որպես շաբաթօրյա ողջակեզ, որ շաբաթ օրը մատուցվում է մշտական ողջակեզի+ և ըմպելիքի ընծայի+ հետ միասին։
11 Ամսվա սկզբում որպես ողջակեզ պետք է Եհովային բերեք երկու մատղաշ ցուլ, մեկ խոյ ու մի տարեկան յոթ արու գառ+
12 և յուրաքանչյուր ցլի համար՝ հացի ընծա+՝ յուղով խառնած երեք տասներորդ չափով բարձրորակ ալյուր, և մեկ խոյի համար՝ հացի ընծա՝ յուղով խառնած երկու տասներորդ չափով բարձրորակ ալյուր+,
13 նաև յուրաքանչյուր արու գառան համար որպես հացի ընծա բերեք յուղով խառնած մեկ տասներորդ չափով բարձրորակ ալյուր որպես ողջակեզ, հաճելի բուրմունք+ և հրկիզվող ընծա Եհովայի համար։
14 Ըմպելիքի ընծան պետք է բաղկացած լինի կես հիմեն+ գինուց մի ցլի համար, մեկ երրորդ հիմեն+՝ խոյի համար, և մեկ քառորդ հիմեն+՝ մի արու գառան համար։ Սա ամսական ողջակեզն է, որը բերվում է ամեն ամիս՝ տարվա բոլոր ամիսներին+։
15 Բացի մշտական ողջակեզից և դրա հետ մատուցվող ըմպելիքի ընծայից+, հարկավոր է Եհովային մատուցել մեկ ուլ+ որպես մեղքի ընծա։
16 Առաջին ամսում՝ ամսվա տասնչորսերորդ օրը, Եհովայի Պասեքը կլինի+։
17 Իսկ այդ ամսվա տասնհինգերորդ օրը տոն կլինի։ Յոթ օր հարկավոր է անթթխմոր հաց ուտել+։
18 Առաջին օրը սուրբ հավաքույթ կլինի+։ Ոչ մի ծանր գործ չանեք+։
19 Որպես հրկիզվող ընծա Եհովայի համար պետք է ողջակեզ+ բերեք երկու մատղաշ ցուլ, մեկ խոյ և մի տարեկան յոթ արու գառ+։ Հավաստիացեք, որ դրանք անարատ են+։
20 Որպես հացի ընծաներ+ մեկ ցլի համար պետք է մատուցեք յուղով խառնած երեք տասներորդ չափով բարձրորակ ալյուր, իսկ խոյի համար՝ երկու տասներորդ չափով+։
21 Յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար պետք է մատուցես մեկ տասներորդ չափով+,
22 ինչպես նաև որպես մեղքի ընծա մեկ նոխազ պետք է մատուցես ձեր քավության համար+։
23 Բացի առավոտվա ողջակեզից, որը մշտական+ ողջակեզ է+, դուք պետք է նաև դրանք մատուցեք։
24 Նույնը պետք է ամեն օր՝ յոթ օր շարունակ մատուցեք որպես հաց+, որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային+։ Այն պետք է մատուցվի մշտական ողջակեզի և ըմպելիքի ընծայի հետ։
25 Իսկ յոթերորդ օրը սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար+։ Ոչ մի ծանր գործ չանեք+։
26 Առաջին հասած պտուղների օրը+՝ Շաբաթների տոնի ժամանակ+, երբ նոր հացի ընծա բերեք Եհովային, սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար։ Ոչ մի ծանր գործ չանեք+։
27 Որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է Եհովային, պետք է բերեք երկու մատղաշ ցուլ, մեկ խոյ և մի տարեկան յոթ արու գառ+
28 և որպես հացի ընծա պետք է բերեք յուղով խառնած երեք տասներորդ չափով բարձրորակ ալյուր յուրաքանչյուր ցլի համար, երկու տասներորդ չափով+՝ մեկ խոյի համար,
29 իսկ յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար՝ մեկ տասներորդ չափով+,
30 ինչպես նաև մեկ ուլ բերեք ձեր քավության համար+։
31 Բացի մշտական ողջակեզից և հացի ընծայից, ըմպելիքի ընծաների+ հետ միասին նաև դրանք մատուցեք+։ Հավաստիացեք, որ կենդանիները անարատ են»»+։