Թվեր 33:1-56
33 Սրանք են ճամփորդության այն փուլերը, որոնք Իսրայելի որդիներն անցան Մովսեսի և Ահարոնի+ առաջնորդությամբ իրենց զորքերով+ Եգիպտոսից+ դուրս գալուց հետո։
2 Մովսեսը Եհովայի կարգադրությամբ գրի առավ այդ փուլերի ընթացքում նրանց մեկնելու վայրերը։ Ահա սրանք են մի վայրից մյուս վայրը մեկնելու փուլերը+.
3 նրանք ճանապարհ ընկան Ռամսեսից+ առաջին ամսում՝ այդ ամսվա տասնհինգերորդ օրը+։ Պասեքի անմիջապես հաջորդ օրը+ Իսրայելի որդիները խիզախորեն* դուրս եկան բոլոր եգիպտացիների աչքի առաջ+։
4 Այդ ընթացքում եգիպտացիները թաղում էին նրանց, ում Եհովան հարվածել էր իրենց միջից, այսինքն՝ բոլոր առաջնեկներին+. Եհովան նրանց աստվածների նկատմամբ դատաստան էր տեսել+։
5 Այդպիսով՝ Իսրայելի որդիները Ռամսեսից+ ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Սոկքոթում+։
6 Սոկքոթից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Ոթոմում+, որը անապատի ծայրին է։
7 Ոթոմից ճանապարհ ընկան ու վերադարձան Փիաիրոթ+, որը երևում է Բաալ-Սեֆոնից+, և ճամբար դրեցին Մագդոլի դիմաց+։
8 Հետո Փիաիրոթից ճանապարհ ընկան, ծովի միջով անցան+ դեպի անապատ+ ու Ոթոմ+ անապատում երեք օրվա ճանապարհ անցնելով՝ ճամբար դրեցին Մեռայում+։
9 Այնուհետև Մեռայից ճանապարհ ընկան ու եկան Ելիմ+։ Ելիմում տասներկու ջրի աղբյուրներ ու յոթանասուն արմավենիներ կային։ Ուստի նրանք այնտեղ ճամբար դրեցին։
10 Ելիմից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Կարմիր ծովի մոտ։
11 Ապա Կարմիր ծովից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Սին անապատում+։
12 Սին անապատից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Դափկայում։
13 Դափկայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Ելուսում։
14 Հետո Ելուսից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Ռաֆիդիմում+։ Այնտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։
15 Դրանից հետո Ռաֆիդիմից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Սինա անապատում+։
16 Այնուհետև Սինա անապատից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Կիբրոթ-Հաթթավայում+։
17 Կիբրոթ-Հաթթավայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Ասերոթում+։
18 Հետո Ասերոթից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Ռաթամայում։
19 Ռաթամայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Ռեմոն-Փարեսում։
20 Ռեմոն-Փարեսից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Լեբնայում։
21 Որոշ ժամանակ անց Լեբնայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Ռեսսայում։
22 Ռեսսայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Կեելաթայում։
23 Կեելաթայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Սոֆար լեռան մոտ։
24 Դրանից հետո Սոֆար լեռան մոտից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին+ Քարադայում։
25 Քարադայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Մակելոթում։
26 Մակելոթից ճանապարհ ընկան+ ու ճամբար դրեցին Թաաթում։
27 Ապա Թաաթից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Թարայում։
28 Թարայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Մատեկայում։
29 Որոշ ժամանակ անց Մատեկայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Հասմոնայում։
30 Հասմոնայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Մոսերայում։
31 Մոսերայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Բանե-Յականում+։
32 Բանե-Յականից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Հոր-Գադգադում։
33 Հետո Հոր-Գադգադից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Ետեբաթայում+։
34 Ետեբաթայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Եբրոնայում։
35 Եբրոնայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Եսիոն-Գաբերում+։
36 Եսիոն-Գաբերից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Ցին անապատում+՝ Կադեսում։
37 Ավելի ուշ Կադեսից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Հոր լեռան մոտ+՝ Եդոմի երկրի սահմանին։
38 Ահարոն քահանան Եհովայի կարգադրությամբ բարձրացավ Հոր լեռը և այնտեղ մահացավ Եգիպտոսից Իսրայելի որդիների դուրս գալու քառասուներորդ տարվա հինգերորդ ամսում՝ ամսվա առաջին օրը+։
39 Ահարոնը հարյուր քսաներեք տարեկան էր, երբ մահացավ Հոր լեռան վրա։
40 Այդ ժամանակ Արադի+ քանանացի թագավորը, որն ապրում էր Նեգևում+՝ Քանանի երկրում, լսեց Իսրայելի որդիների գալստյան մասին։
41 Որոշ ժամանակ անց Հոր լեռան+ մոտից նրանք ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Սելմոնայում։
42 Սելմոնայից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Փունոնում։
43 Փունոնից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Օբոթում+։
44 Հետո Օբոթից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Մովաբի+ սահմանին՝ Իյե-Աբարիմում*։
45 Իյեմից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Դեբոն-Գադում+։
46 Դեբոն-Գադից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Գելմոն-Դեբլաթեմում։
47 Գելմոն-Դեբլաթեմից+ ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Աբարիմի+ լեռներում՝ Նաբավի+ դիմաց։
48 Ի վերջո, Աբարիմի լեռներից ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Մովաբի անապատային հարթավայրերում+՝ Հորդանանի մոտ՝ Երիքովի մոտակայքում։
49 Նրանք ճամբար դրեցին Հորդանանի մոտ՝ Բեթ-Եսիմոթից+ մինչև Աբել-Սատիմ+՝ Մովաբի անապատային հարթավայրերում։
50 Մովաբի անապատային հարթավայրերում՝ Հորդանանի մոտ՝ Երիքովի+ մոտակայքում, Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
51 «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա նրանց. «Դուք անցնում եք Հորդանանը, որպեսզի մտնեք Քանանի երկիր+։
52 Ձեր առաջից քշեք այդ երկրի բոլոր բնակիչներին և բնաջինջ արեք նրանց բոլոր քարե արձանները+, նաև ձուլված մետաղից պատրաստված նրանց բոլոր պատկերները+ և նրանց բոլոր բարձր սրբավայրերը ոչնչացրեք+։
53 Տիրեք այդ երկրին ու բնակվեք նրանում, քանի որ այն ձեզ եմ տալիս, որպեսզի տիրեք նրան+։
54 Վիճակ գցելով+՝ այդ երկիրը բաժանեք ձեր տոհմերի միջև+։ Բազմամարդ տոհմի ժառանգությունը ավելացրեք, իսկ սակավաթիվ տոհմի ժառանգությունը պակասեցրեք+։ Որ տեղը որ վիճակով ընկնի նրանցից մեկին, այն էլ կլինի նրա ժառանգությունը+։ Ըստ ձեր հայրերի ցեղերի՝ պետք է ստանաք ձեր ժառանգությունը+։
55 Բայց եթե ձեր առաջից չքշեք այդ երկրի բնակիչներին+, ապա ում որ թողնեք, խայթ կդառնան ձեր աչքերում և փշեր՝ ձեր կողերում, ու նրանք կճնշեն ձեզ այն երկրում, որտեղ բնակվելու եք+։
56 Եվ այդ ժամանակ ինչ որ մտադրվել էի նրանց անել, ձեզ կանեմ»»+։