Թվեր 34:1-29
34 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Պատվիրիր Իսրայելի որդիներին ու ասա. «Դուք գնում եք Քանանի երկիր+։ Դա այն երկիրն է, որը կստանաք որպես ժառանգություն+՝ Քանանի երկիրն իր սահմաններով+։
3 Ձեր հարավային կողմը Եդոմի երկայնքով կձգվի Ցին անապատից+, իսկ ձեր հարավային սահմանը կսկսվի Աղի ծովի+ ծայրից՝ արևելյան կողմում։
4 Ակրաբիմի+ լանջի հարավային կողմից ձեր սահմանը կշրջվի ու կգնա դեպի Ցին և կվերջանա Կադես-Բառնեայի+ հարավային կողմում, հետո այն դուրս կգա դեպի Ասար-Ադդար+ և կանցնի մինչև Ասեմոն։
5 Ասեմոնի մոտ սահմանը կփոխի իր ուղղությունը դեպի Եգիպտոսի գետահովիտը+ ու կվերջանա Ծովի* մոտ+։
6 Արևմտյան սահմանը+ ձեզ համար կլինի Մեծ ծովի ափը։ Դա կլինի ձեր արևմտյան սահմանը։
7 Ձեր հյուսիսային սահմանը սա կլինի. Մեծ ծովից ձեզ համար սահման գցեք մինչև Հոր* լեռը+։
8 Հոր լեռից սահման գցեք մինչև Եմաթի մուտքը+, և այդ սահմանը կվերջանա Սեդադի մոտ+։
9 Հետո այն կձգվի մինչև Զեֆրոն և կվերջանա Ասար-Ենանում+։ Սա ձեր հյուսիսային սահմանը կլինի։
10 Այնուհետև ձեզ համար գցեք արևելյան սահմանը՝ Ասար-Ենանից մինչև Սեֆամ։
11 Սահմանը Սեֆամից կգնա Ռեբլա*՝ Այինից արևելք, և այն կձգվի մինչև Քեներեթի ծովի*+ արևելյան զառիթափը։
12 Սահմանը կանցնի մինչև Հորդանան ու կվերջանա Աղի ծովով+։ Սա կլինի ձեր երկիրը+՝ իր բոլոր սահմաններով»»։
13 Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին՝ ասելով. «Սա է այն երկիրը, որ վիճակով կբաժանեք+ ձեր միջև որպես սեփականություն, ինչպես որ Եհովան պատվիրել է տալ իննուկես ցեղերին+։
14 Ռուբենյանների որդիների ցեղն իր հայրական տներով, Գադյանների որդիների ցեղն իր հայրական տներով և Մանասեի կես ցեղը արդեն վերցրել են իրենց ժառանգությունը+։
15 Այս երկուսուկես ցեղերը արդեն վերցրել են իրենց ժառանգությունը Հորդանանի շրջանի արևելյան կողմում՝ արևածագի կողմը՝ Երիքովի մոտակայքում»+։
16 Հետո Եհովան ասաց Մովսեսին.
17 «Սրանք են այն մարդկանց անունները, ովքեր երկիրը կբաժանեն ձեզ համար, որպեսզի տիրեք նրան. Եղիազար+ քահանա ու Նավեի որդի Հեսու+։
18 Յուրաքանչյուր ցեղից վերցրեք մեկ տոհմապետ, որ բաժանեն երկիրը+։
19 Սրանք են այդ մարդկանց անունները. Հուդայի+ ցեղից Հեֆոնեի որդի Քաղեբ+,
20 Շմավոնի որդիների ցեղից+ Ամիուդի որդի Սեմուել,
21 Բենիամինի ցեղից+ Քասլոնի որդի Ելիդադ,
22 Դանի որդիների ցեղից+ տոհմապետ Բոկկի՝ Եգլիի որդին,
23 Հովսեփի որդիներից+՝ Մանասեի որդիների ցեղից+ տոհմապետ Անիել՝ Եֆոտի որդին,
24 Եփրեմի որդիների+ ցեղից տոհմապետ Կամուել՝ Սաֆաթանի որդին,
25 Զաբուղոնի որդիների+ ցեղից տոհմապետ Ելիսաֆան՝ Փառնակի որդին,
26 Իսաքարի որդիների+ ցեղից տոհմապետ Փալտիել՝ Ազանի որդին,
27 Ասերի որդիների ցեղից+ տոհմապետ Աքիուդ՝ Սելոմի որդին,
28 և Նեփթաղիմի որդիների+ ցեղից տոհմապետ Փադայել՝ Ամիուդի որդին»։
29 Սրանք են այն մարդիկ, ում Եհովան պատվիրեց, որ Իսրայելի որդիներին կալվածքներ տան Քանանի երկրում+։
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Մեծ ծովի՝ Միջերկրական ծովի մոտ։
^ Տեղադրությունը հայտնի չէ։ Հվնբր Լիբանանի լեռնաշղթայի աչքի ընկնող գագաթն է։
^ Խոսքը Քանան երկրի արևել. սահմանին գտնվող Ռեբլայի մասին է և ոչ թե Եմաթ երկրում գտնվող Ռեբլայի։
^ Իրականում սա լիճ է։ Ա-շնչում այն կոչվ. է նաև Գեննեսարեթի լիճ, Գալիլեայի ծով և Տիբերիա ծով։