Թվեր 6:1-27

6  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Եթե որևէ տղամարդ կամ կին հատուկ երդում տա, որ Եհովայի առաջ կապրի իբրև ուխտավոր*+,  ապա նա հեռու պետք է մնա գինուց և այլ ոգելից խմիչքներից։ Գինուց կամ այլ ոգելից խմիչքներից+ պատրաստված քացախ նա չպետք է խմի, նաև չպետք է խմի խաղողից պատրաստված հեղուկ և ոչ էլ պետք է թարմ կամ չորացրած խաղող ուտի։  Իր ուխտավորության բոլոր օրերին որթատունկից նա ոչինչ չպետք է ուտի՝ ո՛չ խակ հատիկները, ո՛չ էլ կճեպը։  Այն բոլոր օրերին, երբ նա ուխտավորության երդում է պահում, ածելի չպետք է դիպչի նրա գլխին+։ Մինչև Եհովայի համար առանձնացված լինելու օրերի լրանալը նա պետք է սուրբ լինի՝ թողնելով, որ իր գլխի մազերը+ երկարեն։  Եհովայի համար առանձնացված լինելու բոլոր օրերին նա մահացած հոգու չպետք է մոտենա+։  Նույնիսկ երբ մահանան նրա հայրը, մայրը, եղբայրը կամ քույրը, նա չպետք է պղծի իրեն+, քանի որ իր Աստծու համար արված ուխտավորության նշանը իր գլխի վրա է։  Իր ուխտավորության բոլոր օրերին նա սուրբ է Եհովայի համար։  Սակայն եթե ինչ-​որ մեկը հանկարծամահ լինի նրա կողքին+ և նա պղծի իր գլուխը, որի վրա ուխտավորության նշան կա, ապա այն օրը, երբ նրա մաքուր լինելը հաստատվի, պետք է սափրի+ իր գլուխը։ Յոթերորդ օրը նա պետք է սափրի այն։ 10  Իսկ ութերորդ օրը պետք է երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի բերի քահանայի մոտ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ+։ 11  Քահանան մեկը պետք է մատուցի որպես մեղքի ընծա+, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ+ և քավություն անի նրա համար, քանի որ նա մեղք է գործել մահացած հոգու պատճառով։ Ապա այդ օրը ուխտավորը պետք է սրբացնի իր գլուխը։ 12  Իր ուխտավորության օրերին նա Եհովայի առաջ պետք է ապրի որպես ուխտավոր+ ու պետք է բերի մինչև մեկ տարեկան խոյ որպես հանցանքի ընծա+։ Իսկ նախկին օրերը չեն հաշվվի, քանի որ նա պղծել է իր ուխտավորությունը։ 13  Սա է ուխտավորի մասին օրենքը. այն օրը, երբ լրանան նրա ուխտավորության օրերը+, նրան պետք է բերեն հանդիպման վրանի մուտքի մոտ։ 14  Նա Եհովային պետք է բերի իր ընծան՝ մինչև մեկ տարեկան մի անարատ խոյ՝ իբրև ողջակեզ+, մինչև մեկ տարեկան էգ անարատ գառ՝ իբրև մեղքի ընծա+, մեկ անարատ խոյ՝ իբրև խաղաղության զոհ+, 15  մի զամբյուղ բարձրորակ ալյուրով+ ու յուղով+ պատրաստված անթթխմոր օղակաձև հացեր, անթթխմոր լավաշներ, որոնց վրա յուղ է քսված+, դրանց հետ միասին՝ հացի ընծան+ և ըմպելիքի ընծաները+։ 16  Քահանան դրանք պետք է Եհովայի առաջ դնի և մատուցի նրա մեղքի ընծան ու նրա ողջակեզը+։ 17  Խոյը, ինչպես նաև զամբյուղով անթթխմոր հացերը նա Եհովային կմատուցի որպես խաղաղության զոհ+ և խոյի հետ միասին կմատուցի հացի ընծան+ ու ըմպելիքի ընծան։ 18  Հանդիպման վրանի մուտքի մոտ ուխտավորն իր գլխից պետք է սափրի+ իր ուխտավորության նշանը, ապա պետք է վերցնի մազերը, որոնք իր ուխտավորության նշանն են, ու դնի խաղաղության զոհի տակ վառվող կրակի վրա։ 19  Այն բանից հետո, երբ ուխտավորը կսափրի ուխտավորության նշանը, քահանան կվերցնի խոյի խաշած+ ուսը, զամբյուղից կվերցնի մեկ անթթխմոր օղակաձև հաց, մեկ անթթխմոր լավաշ+ ու կդնի ուխտավորի ձեռքերի ափերին։ 20  Քահանան դրանք կերերացնի Եհովայի առաջ որպես երերացնելու ընծա+։ Երերացնելու ընծայի կրծքի+ և որպես նվիրաբերություն տրված ոտքի+ հետ միասին այն սուրբ է քահանայի համար։ Դրանից հետո ուխտավորը կարող է գինի խմել+։ 21  Եթե ուխտավորը+ երդում է տալիս, որ ուխտավորներից պահանջվող ընծաներից բացի, ընծաներ կմատուցի Եհովային, որոնք ի վիճակի է բերելու, ապա նա պետք է վարվի իր երդման համաձայն։ Սա է ուխտավորի մասին օրենքը»»։ 22  Հետո Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 23  «Խոսիր Ահարոնի և նրա որդիների հետ ու ասա. «Իսրայելի որդիներին այսպիսի խոսքերով պետք է օրհնեք+. 24  «Թող Եհովան օրհնի+ ու պահպանի քեզ+։ 25  Թող Եհովայի երեսի լույսը շողա քեզ վրա+, և թող նա հաճություն ցուցաբերի քո հանդեպ+։ 26  Թող Եհովան բարձրացնի իր երեսը դեպի քեզ+ և խաղաղություն տա քեզ»»+։ 27  Իսրայելի որդիներին օրհնելիս նրանք պետք է իմ անունը տան+, որպեսզի ես օրհնեմ նրանց»+։

Ծանոթագրություններ

Նշանակում է «նվիրված», «առանձնացված»։