Թվեր 8:1-26
8 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Խոսիր Ահարոնի հետ ու ասա նրան. «Ամեն անգամ, երբ ճրագները վառես, այդ յոթ ճրագները պետք է լուսավորեն ճրագակալի դիմաց գտնվող տարածությունը»»+։
3 Ահարոնը սկսեց այդպես անել։ Նա վառում էր ճրագները ճրագակալի+ դիմացի տարածության համար, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
4 Ճրագակալն այսպես էր պատրաստված. այն կոփած ոսկուց էր, բնից մինչև ծաղիկները կոփած էր+։ Մովսեսը ճրագակալը պատրաստել էր այնպես, ինչպես որ Եհովան նրան տեսիլքում ցույց էր տվել+։
5 Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
6 «Իսրայելի որդիների միջից վերցրու ղևտացիներին ու մաքրիր նրանց+։
7 Նրանց մաքրելու համար այսպես պետք է անես. մեղքից մաքրող ջուր ցողիր նրանց վրա+, և թող նրանք ածելիով սափրեն իրենց ամբողջ մարմինը+, լվանան իրենց հանդերձներն+ ու մաքրվեն+։
8 Հետո թող վերցնեն մի մատղաշ ցուլ+ հացի ընծայի+ հետ, որ պատրաստված է յուղով խառնած բարձրորակ ալյուրից, իսկ դու վերցրու մեկ ուրիշ մատղաշ ցուլ մեղքի ընծայի համար+։
9 Ղևտացիներին կանգնեցրու հանդիպման վրանի առաջ և ժողովիր Իսրայելի բոլոր որդիներին+։
10 Ղևտացիներին կանգնեցրու Եհովայի առաջ, և Իսրայելի որդիները իրենց ձեռքերը թող դնեն+ ղևտացիների+ վրա։
11 Ահարոնը պետք է պատվիրի ղևտացիներին երերալ Եհովայի առաջ որպես երերացնելու+ ընծա Իսրայելի որդիների կողմից, և նրանք պետք է ծառայություն անեն Եհովայի համար+։
12 Ապա ղևտացիները իրենց ձեռքերը կդնեն ցլերի գլխին+։ Հետո մեկը կմատուցեն որպես մեղքի ընծա, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ Եհովայի համար, որպեսզի քավություն+ անեն ղևտացիների համար։
13 Հետո ղևտացիներին պետք է կանգնեցնես Ահարոնի ու նրա որդիների առաջ և նրանց պատվիրես, որ երերան որպես երերացնելու ընծա Եհովայի համար։
14 Ղևտացիներին պետք է առանձնացնես Իսրայելի որդիների միջից, ու ղևտացիները իմը կլինեն+։
15 Դրանից հետո ղևտացիները կգան, որ ծառայեն հանդիպման վրանի մոտ+։ Ուստի մաքրիր նրանց և պատվիրիր, որ երերան որպես երերացնելու ընծա+։
16 Նրանք տրվածներ են*, որոնք Իսրայելի որդիների միջից ինձ են տրված+։ Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների* փոխարեն նրանց ինձ կվերցնեմ+,
17 քանի որ Իսրայելի որդիների միջից յուրաքանչյուր առաջնեկ իմն է՝ լինի մարդկանց միջից թե անասունների+։ Ինձ համար նրանց սրբացրի այն օրը+, երբ Եգիպտոսում հարվածեցի բոլոր առաջնեկներին+։
18 Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն ես ղևտացիներին կվերցնեմ+։
19 Որպես Իսրայելի որդիների միջից տրվածների՝ ղևտացիներին կտամ Ահարոնին ու նրա որդիներին+, որպեսզի հանդիպման վրանում Իսրայելի որդիների փոխարեն ծառայություն կատարեն+ և քավություն անեն նրանց համար, որ Իսրայելի որդիները չմոտենան սուրբ վայրին, ու նրանց վրա պատուհաս չգա»+։
20 Մովսեսը, Ահարոնը և Իսրայելի բոլոր որդիները ղևտացիների հետ այդպես էլ վարվեցին։ Ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր ղևտացիների վերաբերյալ, Իսրայելի որդիները այդպես էլ վարվեցին նրանց հետ։
21 Ղևտացիները մաքրվեցին+, լվացին իրենց հանդերձները, ինչից հետո Ահարոնը պատվիրեց նրանց երերալ որպես երերացնելու ընծա Եհովայի առաջ+։ Հետո Ահարոնը քավություն արեց նրանց համար, որպեսզի մաքրի նրանց+։
22 Այնուհետև ղևտացիները եկան, որ հանդիպման վրանում կատարեն իրենց ծառայությունը Ահարոնի ու նրա որդիների առաջ+։ Ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր ղևտացիների վերաբերյալ, նրանք այդպես էլ վարվեցին նրանց հետ։
23 Եհովան ասաց Մովսեսին.
24 «Սա է ղևտացիների վերաբերյալ կարգադրությունը. ղևտացին հանդիպման վրանում ծառայության կանցնի քսանհինգ տարեկանից։
25 Սակայն հիսուն տարին լրանալուց հետո նա կդադարեցնի իր ծառայությունը և այլևս չի ծառայի։
26 Հանդիպման վրանում նա կօգնի իր եղբայրներին կատարելու իրենց պարտականությունը, սակայն ինքը ծառայություն չի մատուցի։ Ղևտացիների պարտականությունների առնչությամբ նրանց հետ այսպես վարվիր»+։