Ժողովող 10:1-20
10 Ինչպես որ սատկած ճանճերի պատճառով քսուքներ պատրաստողի+ կողմից սարքված յուղն է գարշահոտում ու թթվում, այնպես էլ մի փոքր հիմարությունն է վնասում նրան, ով գնահատվում է իր իմաստության ու փառքի համար+։
2 Իմաստունի սիրտը իր աջ կողմում է+, բայց հիմարի սիրտը՝ իր ձախ կողմում+։
3 Որ ճանապարհով էլ որ հիմարը գնում է+, ցույց է տալիս, որ խոհեմ սիրտ չունի, և ամեն մեկին ասում է, որ ինքը հիմար է+։
4 Եթե կառավարչի ոգին բորբոքվի քո դեմ, տեղդ մի՛ լքիր+, որովհետև հանդարտությունը մեղմացնում է ծանր մեղքերը+։
5 Մի աղետաբեր բան եմ տեսել արեգակի տակ, որը նման է իշխանավորից+ դուրս եկող սխալի+.
6 հիմարներին դնում են բարձր պաշտոնների+, իսկ արժանիները ցածր դիրքերում են նստում։
7 Ես տեսել եմ ծառաների, որոնք ձիերի վրա են, և իշխանների, որոնք ծառաների պես ոտքով են գնում երկրի վրա+։
8 Փոս փորողը դրա մեջ էլ կընկնի+, և քարե պատ քանդողին օձը կխայթի+։
9 Քարեր հանողը կարող է դրանցով վնասել իրեն։ Գերաններ ճեղքողը պետք է զգուշությամբ վարվի դրանց հետ+։
10 Եթե երկաթյա գործիքը բթացել է, և մարդ չի սրել նրա սայրը+, ապա նա ստիպված կլինի լարելու իր ողջ ուժերը։ Ուստի հաջողությունը կախված է իմաստությունը գործի դնելուց+։
11 Եթե օձը խայթի մարդուն նախքան նա թովչությամբ կհպատակեցնի նրան+, ապա օգուտ չկա այն բանից, որ մարդը կարողանում է իր լեզվով թովչություն անել։
12 Իմաստունի բերանի խոսքերը հաճելի են+, բայց հիմարի շուրթերը կուլ են տալիս իրեն+։
13 Նրա բերանի խոսքերի սկիզբը հիմարություն է+, իսկ վերջը՝ աղետաբեր խենթություն։
14 Հիմարը շատ խոսքեր է ասում+։
Մարդ չգիտի, թե ինչ է լինելու, և ո՞վ կարող է նրան ասել, թե իրենից հետո ինչ է լինելու+։
15 Հիմարների տքնաջան աշխատանքը հոգնեցնում է նրանց+, որովհետև նրանցից ոչ ոք չգիտի, թե ինչպես քաղաք գնա+։
16 Ի՞նչ կպատահի քեզ, ո՛վ երկիր, եթե քո թագավորը երեխա լինի+, և քո իշխանները առավոտվանից ուտեն։
17 Երջանիկ ես դու, ո՛վ երկիր, եթե քո թագավորը ազնվատոհմ մարդկանց որդի է, ու քո իշխանները ճիշտ ժամանակին են ուտում հզորանալու և ոչ թե հարբելու համար+։
18 Ծուլության պատճառով տան գերանները նստում են, և ձեռքերը ծալելու պատճառով տան կտուրը կաթում է+։
19 Հացը աշխատողների ծիծաղի համար է, գինին կյանքը ուրախ է դարձնում+, իսկ փողը բավարարում է բոլոր կարիքները+։
20 Նույնիսկ քո ննջասենյակում թագավորին մի՛ չարախոսիր+ և նույնիսկ քո ներքին սենյակներում, որտեղ պառկում ես, մի՛ չարախոսիր ոչ մի հարուստի+, որովհետև երկնքի թռչունը լուր կտանի, և թևեր ունեցողը կպատմի այդ մասին+։