Ժողովող 12:1-14

12  Ուստի հիշիր քո Մեծ Արարչին+ երիտասարդությանդ օրերում+, քանի դեռ չեն եկել աղետաբեր օրերը+ կամ չեն հասել այն տարիները, երբ կասես՝ «դրանցից հաճույք չեմ ստանում»+,  քանի դեռ արևը, լույսը, լուսինը և աստղերը չեն խավարել+, ու ամպերը հորդառատ անձրև չեն բերել։  Այդ օրը տան+ պահապանները կդողան, ուժեղ մարդիկ կկորանան+, աղացող կանայք+ կդադարեն աշխատելուց, քանի որ քչացել են, և պատուհանից նայող տիկինները+ միայն խավար կտեսնեն։  Փողոց տանող դռները կփակվեն+, երկանքի ձայնը կցածրանա+, վեր կկենաս թռչնի ձայնից, և երգի բոլոր դուստրերը կլռեն+։  Բարձրությունը կվախեցնի, և ճանապարհին սարսափներ կլինեն։ Նշենին կծաղկի+, մորեխը ինքն իրեն քարշ կտա, կապարը* կպայթի, քանի որ մարդը գնում է իր մշտական տունը+, և լացողները փողոցով քայլում են+։  Հիշիր Նրան, քանի դեռ արծաթե պարանը չի կտրվել, ոսկե գավաթը չի փշրվել+, աղբյուրի մոտ գտնվող սափորը չի կոտրվել և ջրամբարի անիվը չի փշրվել։  Այդ ժամանակ փոշին կվերադառնա դեպի հողը+, որտեղ որ եղել էր, և ոգին+ կվերադառնա ճշմարիտ Աստծու+ մոտ, որը նա տվել էր+։  «Մեծագո՜ւյն ունայնություն,– ասաց ժողովողը+,– ամեն ինչ ունայնություն է»+։  Բացի նրանից, որ ժողովողը իմաստուն էր դարձել+, նա անընդհատ գիտելիքներ էր սովորեցնում ժողովրդին+։ Նա խորհում էր և ամեն ինչ մանրակրկիտ քննում+, որպեսզի բազում առակներ շարադրի+։ 10  Ժողովողը ձգտում էր հաճելի խոսքեր+ գտնել և ճշմարտության ճշգրիտ խոսքեր+ էր գրում։ 11  Իմաստունների խոսքերը խթանի պես են+, և ասույթներ հավաքողները՝ գամված մեխերի պես+. դրանք մեկ հովվի+ կողմից են տրված։ 12  Իսկ ինչը սրանցից առավել է, որդի՛ս, դրանից զգուշացիր. շատ գրքեր կազմելը վերջ չունի, ու դրանց նվիրվելը մարմնի համար հոգնեցուցիչ է+։ 13  Այս ամբողջ ասվածի հետևությունը սա է. վախեցիր ճշմարիտ Աստծուց+ և պահիր նրա պատվիրանները+, քանի որ դա է մարդու ողջ պարտականությունը, 14  որովհետև ճշմարիտ Աստված ամեն տեսակ գործ, ինչպես նաև ամեն ծածուկ բան դատաստանի է ենթարկելու, որ որոշի՝ արդյոք լավ է, թե վատ+։

Ծանոթագրություններ

Սա հատապտղի մի տեսակ է, որը ախորժակ է գրգռում։