Ժողովող 2:1-26

2  Ես սրտումս ասացի+. «Փորձեմ ինքս ինձ՝ ուրախությանը տրվելով+, նաև բարիք վայելեմ»+։ Եվ տեսա, որ դա էլ էր ունայնություն։  Ծիծաղին ասացի՝ խելագարությո՛ւն+, իսկ ուրախությանը+, թե՝ «սա՞ ինչ է անում»։  Մարմինս գինով զվարթացնելով+՝ ես սրտումս խորությամբ քննեցի, որ իմանամ, թե ինչ է հիմարությունը։ Միևնույն ժամանակ, սիրտս իմաստությամբ էի առաջնորդում+, որ տեսնեմ, թե ինչ բարիք կա մարդկանց որդիների համար այն ամենում, ինչ նրանք անում են երկնքի տակ իրենց կյանքի բոլոր օրերում+։  Ես ավելի մեծ գործեր արեցի+. ինձ համար տներ կառուցեցի+, խաղողի այգիներ տնկեցի ինձ համար+։  Ինձ համար պարտեզներ ու այգիներ գցեցի+ և նրանցում ամեն տեսակ մրգատու ծառեր տնկեցի։  Ջրավազաններ+ շինեցի ինձ համար, որ դրանցով ոռոգեմ անտառի մատղաշ ծառերը+։  Ծառաներ ու աղախիններ ձեռք բերեցի+. ունեի նաև ծառաներ, որոնք իմ տանն էին ծնվել+։ Բացի դրանից, ավելի շատ խոշոր անասուններ ու հոտեր ունեցա, քան ինձնից առաջ Երուսաղեմում եղած բոլոր մարդիկ ունեին+։  Ինձ համար նաև արծաթ ու ոսկի կուտակեցի+, ինչպես նաև ձեռք բերեցի այնպիսի սեփականություն, որ միայն թագավորներն ու գավառներն ունեն+։ Երգիչներ ու երգչուհիներ+ ձեռք բերեցի ինձ համար, նաև տիկին ու շատ տիկիններ+՝ մարդկանց որդիների անսահման հաճույքը+։  Ես մեծ դարձա ու ավելի շատ բան ձեռք բերեցի, քան ինձնից առաջ Երուսաղեմում եղած ցանկացած մարդ+։ Ավելին, իմաստությունս ինձ հետ էր+։ 10  Ինչ էլ որ աչքերս խնդրում էին, հետ չէի պահում նրանցից+։ Ոչ մի ուրախությունից իմ սիրտը չէի զրկում, որովհետև սիրտս ուրախանում էր իմ ողջ տքնաջան աշխատանքով+, և սա էր իմ վարձատրությունը իմ ամբողջ աշխատանքից+։ 11  Ես նայեցի ձեռքերիս բոլոր գործերին և այն աշխատանքին, որ արել էի+, և տեսա, որ ամեն ինչ ունայնություն էր ու վազք՝ քամու հետևից+, և արեգակի տակ ոչ մի բանից օգուտ չկար+։ 12  Եվ ես շրջվեցի, որ տեսնեմ իմաստությունը+, խենթությունն ու հիմարությունը+. թագավորի հետևից եկող մարդն ի՞նչ կարող է անել։ Միայն այն, ինչ մարդիկ արդեն արել են։ 13  Ես տեսա, որ իմաստությունից ավելի շատ օգուտ կա, քան հիմարությունից+, ինչպես որ լույսից ավելի շատ օգուտ կա, քան խավարից+։ 14  Իմաստունը պարզ տեսնում է իր ճանապարհը*+, իսկ հիմարը բացարձակ խավարում է քայլում+։ Բայց ես իմացա, որ նրանց բոլորի վերջը մեկ է+։ 15  Ես ասացի իմ սրտում+. «Ինչ որ հիմարին+ է պատահում, ինձ էլ կպատահի»+։ Ուրեմն ինչո՞ւ այն ժամանակ իմաստուն դարձա+։ Եվ սրտումս ասացի. «Սա էլ է ունայնություն»։ 16  Ինչպես իմաստունի, այնպես էլ հիմարի հիշատակը հավիտյան չի լինի+։ Գալիք օրերում ամեն մեկը կմոռացվի։ Եվ իմաստունը ինչպե՞ս կմեռնի. ինչպես որ հիմարը+։ 17  Ես ատեցի կյանքը+, որովհետև արեգակի տակ արվող գործը իմ տեսանկյունից աղետաբեր էր+, քանի որ ամեն ինչ ունայնություն էր ու վազք՝ քամու հետևից+։ 18  Ես ատեցի իմ ողջ տքնաջան աշխատանքը, որ անում էի արեգակի տակ+, քանի որ այն թողնելու էի մի մարդու, որն ինձնից հետո էր գալու+։ 19  Եվ ո՞վ գիտի՝ նա իմաստո՞ւն կլինի, թե՞ հիմար+։ Սակայն նա կտիրանա այն ամենին, ինչ արեգակի տակ ձեռք եմ բերել տքնաջան աշխատանքով ու իմաստությամբ+։ Դա էլ է ունայնություն։ 20  Ես շրջվեցի, և իմ սիրտը հուսալքվեց+, երբ տեսա այն ողջ աշխատանքը, որ արել էի արեգակի տակ։ 21  Կա մարդ, որ տքնաջան աշխատում է իմաստությամբ, գիտելիքով և հմտությամբ+, բայց նրա ձեռք բերածը կհասնի մեկին, ով դրա վրա չի աշխատել+։ Սա էլ է ունայնություն և մեծ աղետ+։ 22  Մարդն ի՞նչ կստանա իր ողջ տքնաջան աշխատանքի և իր սրտի ձգտումների դիմաց՝ արեգակի տակ աշխատելով+։ 23  Նրա բոլոր օրերում իր զբաղմունքը ցավ ու վիշտ է բերում+, և նույնիսկ գիշերը նրա սիրտը հանգիստ չունի+։ Սա էլ է ունայնություն։ 24  Մարդու համար բացի ուտելուց, խմելուց և իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց, ավելի լավ բան չկա+։ Ես տեսել եմ, որ դա էլ է ճշմարիտ Աստծու ձեռքից+։ 25  Չէ՞ որ չկա մեկը, որ ինձնից ավելի լավ ուտի+ ու խմի+։ 26  Իրեն հաճելի մարդուն+ նա տալիս է իմաստություն, գիտելիք և ուրախություն+, բայց մեղք գործողին զբաղմունք է տալիս, որ հավաքի ու դիզի և հետո տա նրան, ով հաճելի է ճշմարիտ Աստծուն+։ Սա էլ է ունայնություն և վազք՝ քամու հետևից+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «իմաստունի աչքերը նրա գլխում են»։