Ժողովող 3:1-22
3 Ամեն ինչ իր ժամանակն ունի+, և երկնքի տակ եղող ամեն գործի համար ժամանակ կա.
2 ծնվելու*+ ժամանակ և մահանալու+ ժամանակ, տնկելու ժամանակ և տնկածը արմատախիլ անելու+ ժամանակ,
3 սպանելու+ ժամանակ և բուժելու+ ժամանակ, քանդելու ժամանակ և կառուցելու+ ժամանակ,
4 լացելու+ ժամանակ և ծիծաղելու+ ժամանակ, ողբալու+ ժամանակ և պարելու+ ժամանակ,
5 քարեր շպրտելու+ ժամանակ և քարեր հավաքելու+ ժամանակ, գրկելու+ ժամանակ և գրկախառնությունից խուսափելու+ ժամանակ,
6 փնտրելու+ ժամանակ և կորցրածի հետ համակերպվելու ժամանակ, պահելու ժամանակ և դեն գցելու+ ժամանակ,
7 պատռելու+ ժամանակ և կարելու+ ժամանակ, լռելու+ ժամանակ և խոսելու+ ժամանակ,
8 սիրելու ժամանակ և ատելու+ ժամանակ, պատերազմի+ ժամանակ և խաղաղության+ ժամանակ։
9 Ի՞նչ օգուտ ունի աշխատողը իր տքնաջան աշխատանքից+։
10 Ես տեսել եմ այն զբաղմունքը, որն Աստված տվել է մարդկանց որդիներին, որ զբաղվեն+։
11 Ամեն ինչ նա գեղեցիկ է արել իր ժամանակին+։ Նա նույնիսկ հավիտենությունն է դրել մարդկանց սրտերում+, բայց նրանք երբեք չեն կարողանա սկզբից մինչև վերջ ըմբռնել այն գործը, որ ճշմարիտ Աստված անում է+։
12 Ես իմացել եմ, որ մարդու համար ավելի լավ բան չկա, քան որ ուրախանա ու բարիք գործի իր կյանքի ընթացքում+,
13 և որ ամեն մարդ պետք է ուտի, խմի և բարիք տեսնի իր ողջ աշխատանքից+։ Դա Աստծու պարգևն է+։
14 Ես իմացել եմ, որ ամեն ինչ, որ ճշմարիտ Աստված անում է, մնում է հավիտյան+։ Դրան ոչինչ չի լինի ավելացնել և դրանից ոչինչ չի լինի պակասեցնել+. ճշմարիտ Աստված այդ ամենը այնպես է արել+, որ մարդիկ վախենան իրենից+։
15 Ինչ որ կա, արդեն կար, և ինչ որ լինելու է, արդեն եղել է+. ճշմարիտ Աստված+ փնտրում է այն, ինչ հետապնդվում է*+։
16 Արեգակի տակ ես ավելին տեսա. որտեղ արդարադատություն պիտի լինի, այնտեղ ամբարշտություն է, և որտեղ արդարություն պիտի լինի, ամբարշտություն կա այնտեղ+։
17 Սրտումս ասացի+. «Ճշմարիտ Աստված կդատի թե՛ արդարին և թե՛ ամբարշտին+, քանի որ ամեն գործի և ամեն աշխատանքի համար ժամանակ կա»+։
18 Մարդկանց որդիների մասին ես սրտումս ասացի, թե ճշմարիտ Աստված զատելու է նրանց, որ տեսնեն, որ ըստ էության՝ իրենք անասուններ են+,
19 որովհետև մարդկանց որդիների և անասունների վերջը նույնն է+։ Ինչպես մեկն է մեռնում, այնպես էլ մյուսն է մեռնում+, և բոլորն էլ մեկ ոգի ունեն+, այնպես որ մարդը անասունից ոչ մի առավելություն չունի, քանի որ ամեն ինչ ունայնություն է։
20 Բոլորը մեկ տեղ են գնում+։ Բոլորը հողից են առաջ եկել+, և բոլորը դեպի հողն են վերադառնում+։
21 Ո՞վ գիտի, թե արդյոք մարդկանց որդիների ոգին վեր է բարձրանում, կամ թե արդյոք անասունների ոգին ցած է իջնում դեպի երկիր+։
22 Եվ ես տեսա, որ ավելի լավ բան չկա, քան որ մարդ ուրախանա իր գործերով+, քանի որ դա է նրա վարձատրությունը, որովհետև ո՞վ նրան կբերի, որ նա տեսնի, թե իրենից հետո ինչ է լինելու+։