Ժողովող 4:1-16
4 Ես դարձա, որ տեսնեմ այն բոլոր կեղեքումները+, որ լինում են արեգակի տակ, և տեսա կեղեքվածների արցունքները+, բայց նրանք մխիթարող չունեին+։ Նրանց կեղեքիչների ձեռքում զորություն կար, իսկ կեղեքվողները մխիթարող չունեին։
2 Եվ ես ընդունեցի, որ մահացածները, որոնք արդեն մահացել են, ավելի լավ վիճակում են, քան ողջերը, որոնք դեռ ապրում են+։
3 Բայց նրանց երկուսից ավելի լավ վիճակում է նա, ով դեռ չի ծնվել+, ով չի տեսել այն աղետաբեր գործերը, որ արվում են արեգակի տակ+։
4 Ես տեսա, որ ողջ տքնաջան աշխատանքն ու գործի մեջ ողջ հմտությունը+ մարդկանց միջև մրցակցություն են առաջ բերում+. սա էլ է ունայնություն և վազք՝ քամու հետևից։
5 Հիմարը ձեռքերը ծալում է+ և ուտում է իր մարմինը+։
6 Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից+։
7 Ես դարձա, որ տեսնեմ արեգակի տակ եղող ունայնությունը։
8 Կա մարդ, որ մենակ է և կողքին ոչ ոք չունի+։ Նա ո՛չ որդի ունի, ո՛չ եղբայր+, բայց նրա ողջ տքնաջան աշխատանքը վերջ չունի։ Նրա աչքերը չեն կշտանում հարստությունից+, և նա մտածում է. «Ո՞ւմ համար եմ այսքան աշխատում և հոգիս զրկում բարիքներից»+։ Սա էլ է ունայնություն և աղետաբեր զբաղմունք+։
9 Երկուսով ավելի լավ է, քան մենակ+, որովհետև նրանք վարձատրություն ունեն իրենց տքնաջան աշխատանքից+։
10 Եթե մեկն ընկնի, մյուսն իր ընկերոջը կբարձրացնի+։ Բայց ի՞նչ կպատահի, եթե մեկն ընկնի և նրան բարձրացնող չլինի+։
11 Բացի դրանից, եթե երկուսով պառկեն, կտաքանան։ Բայց մարդը մենակ ինչպե՞ս կտաքանա+։
12 Եվ եթե ինչ-որ մեկը ճնշի մենակ լինողին, ապա երկուսը միասին կդիմադրեն նրան+։ Երեքտակ պարանը շուտ չի կտրվում։
13 Ավելի լավ է աղքատ, բայց իմաստուն երեխան+, քան ծեր, բայց հիմար թագավորը+, որն այլևս չի գիտակցում, որ նախազգուշացման կարիք ունի+։
14 Երեխան բանտից էլ դուրս կգա, որ թագավոր դառնա+, չնայած որ աղքատ է ծնվել այդ թագավորության մեջ+։
15 Ես տեսա բոլոր կենդանի լինողներին, ովքեր քայլում են արեգակի տակ, նաև տեսա, թե ինչ է պատահում երեխային, այսինքն՝ թագավորի հաջորդին, որը թագավորի տեղն է զբաղեցնում+։
16 Նույնիսկ եթե նրա իշխանության տակ լինողները շատ լինեն+, հետո ժողովուրդը նրանով չի ուրախանա+։ Սա էլ է ունայնություն և վազք՝ քամու հետևից+։