Ժողովող 9:1-18
9 Այս ամենը ես իմ սրտում դրեցի, որ ուսումնասիրեմ այս բոլոր բաները+. արդարները, իմաստունները, ինչպես նաև նրանց գործերը ճշմարիտ Աստծու ձեռքում են+։ Մարդիկ տեղյակ չեն ո՛չ սիրուց, ո՛չ էլ ատելությունից, որ իրենցից առաջ եղել են+։
2 Բոլորին նույն բանն է պատահում+։ Արդարի+ ու ամբարշտի+, բարու, մաքուրի և անմաքուրի, զոհ մատուցողի և զոհ չմատուցողի վերջը մեկ է+։ Բարին ու մեղավորը մեկ են+, անմտածված երդում անողն ու երդում անելուց վախեցողը նույնպես մեկ են+։
3 Արեգակի տակ կատարվող բոլոր բաներում սա աղետաբեր է. քանի որ բոլորի վերջը մեկ է+, մարդկանց որդիների սիրտը չարությամբ է լցված+։ Իրենց ամբողջ կյանքի ընթացքում նրանց սրտում խենթություն+ կա, իսկ հետո նրանք գնում են մեռելների մոտ+։
4 Ով գտնվում է ապրողների մեջ, նա հույս ունի, որովհետև կենդանի շունը+ սատկած առյուծից լավ է+։
5 Ապրողները գիտակցում են, որ մահանալու են+, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում+ և այլևս վարձ էլ չունեն, քանի որ նրանց հիշատակը մոռացվել է+։
6 Բացի դրանից, նրանց սերը, նրանց ատելությունն ու նրանց նախանձն արդեն կորել են+, և նրանք այլևս բաժին չեն ունենա որևէ բանում, որ արվում է արեգակի տակ+։
7 Գնա, ուրախությամբ հացդ կեր և զվարթ սրտով գինիդ խմիր+, որովհետև ճշմարիտ Աստված արդեն հավանել է քո գործերը+։
8 Թող քո հանդերձները ամեն ժամանակ սպիտակ լինեն+, և թող յուղը չպակասի քո գլխից+։
9 Կյանք վայելիր քո սիրած կնոջ հետ+ ունայն կյանքիդ բոլոր օրերում, որը Նա տվել է քեզ արեգակի տակ քո բոլոր ունայն օրերում, որովհետև դա է քո վարձատրությունը կյանքում+ և քո տքնաջան աշխատանքում, որ անում ես արեգակի տակ։
10 Ինչ որ ձեռքդ գտնի անելու, ամբողջ ուժովդ արա+, որովհետև գերեզմանում*+, ուր գնալու ես+, ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ+, ոչ էլ իմաստություն+։
11 Ես դարձա և արեգակի տակ տեսա, որ մրցավազքը արագ վազողներինը չէ+, պատերազմը հզորներինը չէ+, ուտելիքը իմաստուններինը չէ+, հարստությունը հասկացողներինը չէ+, բարեհաճությունը գիտուններինը չէ+, քանի որ ժամանակ և պատահար բոլորին է լինում+։
12 Մարդը+ չգիտի, թե երբ է իր ժամանակը գալու+։ Ինչպես ձկներն են բռնվում չար ուռկանի մեջ+, ինչպես թռչուններն են բռնվում թակարդում+, այնպես էլ մարդկանց որդիներն են ծուղակն ընկնում աղետի ժամանակ+, երբ այն հանկարծակի գալիս է նրանց վրա+։
13 Իմաստության վերաբերյալ սա էլ տեսա արեգակի տակ, և այն մեծ էր ինձ համար.
14 մի փոքր քաղաք կար, որում քիչ մարդիկ կային։ Նրան մոտեցավ մի մեծ թագավոր, շրջապատեց այն ու նրա դիմաց պաշարման մեծ պատնեշներ կառուցեց+։
15 Այնտեղ մի մարդ գտնվեց, որն աղքատ էր, սակայն իմաստուն, և իր իմաստությամբ փրկություն բերեց քաղաքին+։ Բայց ոչ ոք չհիշեց այդ աղքատ մարդուն+։
16 Եվ ես ասացի. «Իմաստությունը հզորությունից ավելի լավ է+, այնուհանդերձ, աղքատի իմաստությունը արհամարհվում է, ու նրա խոսքերը չեն լսում»+։
17 Իմաստունների հանգիստ խոսքերն ավելի շուտ են լսվում+, քան հիմարների մեջ իշխող մարդու գոչյունը+։
18 Իմաստությունը պատերազմական գործիքներից ավելի լավ է, և անգամ մեկ մեղսագործը կարող է շատ բարիք կործանել+։
Ծանոթագրություններ
^ Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։