Ծննդոց 11:1-32
11 Ամբողջ երկրի լեզուն մեկ էր, ու մարդիկ խոսում էին նույն բառերով։
2 Դեպի արևելք ուղևորվելիս նրանք մի դաշտահովիտ գտան Սենաար+ երկրում և բնակվեցին այնտեղ։
3 Նրանք իրար ասացին. «Եկեք աղյուսներ պատրաստենք և թրծենք դրանք»։ Ուստի աղյուսը նրանց համար որպես քար էր ծառայում, իսկ ասֆալտը՝ որպես շաղախ+։
4 Հետո ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք, նաև մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք+ հասնի, և եկեք մեզ համար հռչակավոր անուն ստեղծենք+, որ հանկարծ չցրվենք ողջ երկրի երեսով»+։
5 Եհովան իջավ, որ տեսնի մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը+։
6 Հետո Եհովան ասաց. «Նրանք մեկ ժողովուրդ են, ու մեկ լեզու կա նրանց բոլորի համար+, և ահա թե ինչ են նրանք սկսել անել։ Հիմա չկա մի բան, որ խանգարի նրանց՝ հասնելու իրենց մտադրություններին+։
7 Ե՛կ+ իջնենք ու խառնենք+ նրանց լեզուն, որ չկարողանան մեկը մյուսի լեզուն հասկանալ»+։
8 Ուստի Եհովան ցրեց նրանց ողջ երկրի երեսով+, և նրանք դադարեցին քաղաքը կառուցելուց+։
9 Այդ պատճառով այն կոչվեց Բաբելոն*+, որովհետև այնտեղ Եհովան ամբողջ երկրի լեզուն խառնեց, և Եհովան այնտեղից ցրեց+ նրանց ողջ երկրի երեսով։
10 Սա է Սեմի+ պատմությունը։
Սեմը հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղից երկու տարի հետո ունեցավ Արփաքսադին+։
11 Արփաքսադին ունենալուց հետո Սեմն ապրեց հինգ հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ+։
12 Արփաքսադը ապրեց երեսունհինգ տարի և ունեցավ Շելային+։
13 Շելային ունենալուց հետո Արփաքսադն ապրեց չորս հարյուր երեք տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
14 Շելան ապրեց երեսուն տարի և ունեցավ Եբերին+։
15 Եբերին ունենալուց հետո Շելան ապրեց չորս հարյուր երեք տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
16 Եբերը ապրեց երեսունչորս տարի և ունեցավ Փալեկին+։
17 Փալեկին ունենալուց հետո Եբերն ապրեց չորս հարյուր երեսուն տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
18 Փալեկը ապրեց երեսուն տարի և ունեցավ Ռագավին+։
19 Ռագավին ունենալուց հետո Փալեկն ապրեց երկու հարյուր ինը տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
20 Ռագավը ապրեց երեսուներկու տարի և ունեցավ Սերուգին+։
21 Սերուգին ունենալուց հետո Ռագավն ապրեց երկու հարյուր յոթ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
22 Սերուգը ապրեց երեսուն տարի և ունեցավ Նաքորին+։
23 Նաքորին ունենալուց հետո Սերուգն ապրեց երկու հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
24 Նաքորը ապրեց քսանինը տարի և ունեցավ Թարային+։
25 Թարային ունենալուց հետո Նաքորն ապրեց հարյուր տասնինը տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
26 Թարան ապրեց յոթանասուն տարի և ունեցավ Աբրամին+, Նաքորին+ ու Խառանին։
27 Սա է Թարայի պատմությունը։
Թարան ունեցավ Աբրամին, Նաքորին ու Խառանին, իսկ Խառանն ունեցավ Ղովտին+։
28 Երբ Թարան դեռ կենդանի էր, Խառանը մահացավ իր ծննդավայրում՝ քաղդեացիների+ Ուր+ քաղաքում։
29 Աբրամն ու Նաքորը իրենց համար կին առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր+, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մելքա+, որը Խառանի աղջիկն էր։ Խառանը Մելքայի ու Եսքայի հայրն էր։
30 Սարան ամուլ էր+. նա երեխա չուներ։
31 Հետագայում Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռ Ղովտին+՝ Խառանի որդուն, և իր հարս Սարային+՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրա հետ նրանք դուրս եկան քաղդեացիների Ուր քաղաքից, որպեսզի գնան Քանանի+ երկիր։ Որոշ ժամանակ անց նրանք եկան Խառան+ ու բնակվեցին այնտեղ։
32 Թարան ապրեց երկու հարյուր հինգ տարի։ Եվ Թարան մահացավ Խառանում։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Բաբել»։ Եբր.՝ Բավել։ Մովսեսը «Բաբել» բառը վերցրել է բալալ բայի արմատից, որը նշ. է «շփոթեցնել, խառնակել»՝ այդպիսով «Բաբել» բառին տալով «խառնաշփոթություն» իմաստը։