Ծննդոց 12:1-20

12  Եհովան Աբրամին ասաց. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից և քո հոր տնից ու գնա այն երկիրը, որը ցույց կտամ քեզ+։  Ես քեզանից մեծ ազգ կստեղծեմ, կօրհնեմ քեզ, կմեծացնեմ քո անունը, իսկ դու օրհնություն+ եղիր ուրիշների համար։ 3  Քեզ օրհնողներին կօրհնեմ և քեզ անիծողներին կանիծեմ+, և երկրի բոլոր ընտանիքները քեզանով+ պիտի օրհնվեն*»։  Աբրամը գնաց, ինչպես որ Եհովան ասել էր իրեն, նրա հետ գնաց նաև Ղովտը։ Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից+։  Աբրամը վերցրեց իր կին+ Սարային, իր եղբորորդի+ Ղովտին և իրենց կուտակած ողջ ունեցվածքը+, ինչպես նաև Խառանում ձեռք բերած իրենց ծառաներին*, և նրանք դուրս եկան, որ գնան Քանանի+ երկիր։ Ի վերջո, նրանք հասան Քանանի երկիր։  Աբրամը այդ երկրով անցավ մինչև Սյուքեմ+ կոչված վայրը, որը Մորեի+ մեծ ծառերի մոտ էր։ Այդ ժամանակ երկրում քանանացիներ կային։  Եհովան երևաց Աբրամին ու ասաց. «Քո սերնդին+ եմ տալու այս երկիրը»+։ Դրանից հետո նա զոհասեղան շինեց Եհովայի համար, որը հայտնվել էր իրեն։  Ավելի ուշ նա գնաց այդտեղից դեպի Բեթելի+ արևելքում գտնվող լեռնային շրջանը և իր վրանը կանգնեցրեց այնպես, որ Բեթելը լիներ արևմտյան կողմում, իսկ Գային+՝ արևելյան։ Այնտեղ նա զոհասեղան շինեց Եհովայի+ համար և սկսեց կանչել Եհովայի անունը*+։  Այնուհետև Աբրամը հավաքեց իր վրանները և սկսեց տեղափոխվել մի բանակատեղից մյուսը՝ դեպի Նեգև*+։ 10  Այդ երկրում սով սկսվեց, և Աբրամը գնաց Եգիպտոս, որ այնտեղ բնակվի որպես պանդուխտ+, քանի որ սովը սաստկացել էր այդ երկրում+։ 11  Մինչ նա մոտենում էր Եգիպտոսին, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ։ Ես գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես+, 12  և, անշուշտ, երբ եգիպտացիները տեսնեն քեզ, կասեն՝ «սա նրա կինն է», ու անպատճառ կսպանեն ինձ, իսկ քեզ կենդանի կթողնեն։ 13  Խնդրում եմ, ասա, որ իմ քույրն ես+, որպեսզի ինձ լավ լինի, և քո շնորհիվ իմ հոգին ապրի»+։ 14  Հենց որ Աբրամը Եգիպտոս մտավ, եգիպտացիները տեսան, որ կինը շատ գեղեցիկ է։ 15  Փարավոնի իշխանները նույնպես տեսան նրան և սկսեցին գովել կնոջը փարավոնի առաջ, ուստի նրան տարան փարավոնի տուն։ 16  Հանուն նրա փարավոնը Աբրամին լավ վերաբերվեց, և նա ունեցավ ոչխարներ, խոշոր անասուններ, էշեր, ծառաներ, աղախիններ, էգ էշեր և ուղտեր+։ 17  Այդ ժամանակ Եհովան փարավոնի ու նրա տան վրա մեծ պատուհասներ+ բերեց Աբրամի կին+ Սարայի պատճառով։ 18  Ուստի փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց. «Այս ի՞նչ արեցիր ինձ։ Ինչո՞ւ չասացիր, որ նա քո կինն է+։ 19  Ինչո՞ւ ասացիր՝ «նա իմ քույրն է»+։ Քիչ էր մնացել, որ նրան ինձ կին առնեի։ Ահա՛ քո կինը։ Վերցրո՛ւ նրան ու գնա՛»։ 20  Եվ փարավոնը նրա վերաբերյալ հրամաններ տվեց իր մարդկանց, որ ճանապարհեն նրան, նրա կնոջը և տանեն նրա ողջ ունեցվածքը+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 22։18-ի ծնթ.։
Բռց.՝ «հոգիներ»։
Կամ՝ «հռչակել (քարոզել) անունը»։ Տե՛ս Ելք 34։5։
Կամ՝ «հարավ», այսինքն՝ Ավետյաց երկրի հարավային մասը։