Ծննդոց 15:1-21

15  Այդ բաներից հետո Եհովայի խոսքը տեսիլքում+ եղավ Աբրամին. «Մի՛ վախեցիր+, Աբրա՛մ։ Ես վահան եմ քեզ համար+։ Քո վարձատրությունը շատ մեծ է լինելու»+։  Աբրամն ասաց. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ի՞նչ պիտի տաս ինձ, քանի որ ես անզավակ եմ մնում, և իմ տան վրա տիրելու է դամասկոսցի Եղիեզերը»+։  Ապա ավելացրեց. «Դու ինձ սերունդ+ չես տվել, և իմ տան ծառան+ է իմ ժառանգը լինելու»։  Բայց Եհովայի խոսքն այսպես եղավ. «Այդ մարդը քո ժառանգը չի լինի, այլ քո ժառանգը կլինի նա, ով առաջ կգա քեզանից*»+։  Հետո դուրս տարավ նրան ու ասաց. «Վե՛ր նայիր, խնդրեմ, դեպի երկինք և հաշվի՛ր աստղերը, եթե իհարկե կարող ես հաշվել դրանք»+։ Այնուհետև նա ասաց. «Քո սերունդը այսպես է լինելու»+։  Աբրամը հավատ ընծայեց* Եհովային+, և դրա համար Նա նրան արդար+ համարեց։  Ապա ասաց. «Ես Եհովան եմ, որը հանեց քեզ քաղդեացիների Ուր քաղաքից, որպեսզի այս երկիրը քեզ տա նրան տիրելու համար»+։  Աբրամն ասաց. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ինչի՞ց կիմանամ, որ տիրելու եմ դրան»+։  Նա էլ ասաց. «Ինձ համար վերցրու երեք տարեկան երինջ, երեք տարեկան էգ այծ, երեք տարեկան խոյ, մի տատրակ ու մի մատղաշ աղավնի»+։ 10  Նա վերցրեց այս բոլորը, կտրելով՝ երկու մասի բաժանեց ու կտորները դրեց իրար դիմաց, բայց թռչունները մասերի չբաժանեց+։ 11  Գիշատիչ թռչունները սկսեցին իջնել դիակների+ վրա, սակայն Աբրամը քշեց դրանց։ 12  Որոշ ժամանակ անց, երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա խոր քուն եկավ+, և մի մեծ ու սարսափազդու խավար պատեց նրան։ 13  Աստված ասաց Աբրամին. «Ստույգ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ պիտի լինեն մի երկրում, որն իրենցը չէ+, և նրանք պիտի ծառայեն այնտեղի մարդկանց, ու այդ մարդիկ չորս հարյուր տարի պիտի չարչարեն նրանց+։ 14  Բայց ես կդատեմ+ այն ազգին, որին նրանք կծառայեն, և դրանից հետո շատ բարիքներով նրանք դուրս կգան+։ 15  Իսկ դու խաղաղությամբ քո նախահայրերի մոտ պիտի գնաս և խոր ծերության+ մեջ պիտի թաղվես։ 16  Չորրորդ սերնդում նրանք պիտի վերադառնան այստեղ+, քանի որ ամորհացիների մեղքը դեռ ամբողջական չի դարձել»+։ 17  Արևն արդեն մայր էր մտնում, և մի թանձր խավար իջավ, ու հանկարծ ծխացող հնոց և կրակե ջահ անցան այդ կտորների միջով+։ 18  Այդ օրը Եհովան ուխտ+ կապեց Աբրամի հետ՝ ասելով. «Քո սերնդին պիտի տամ այս երկիրը+՝ Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը՝ Եփրատ+ գետը՝ 19  կենեցիների+, կենեզացիների, կեդմոնացիների, 20  քետացիների+, փերեզացիների+, ռաֆայիմների+, 21  ամորհացիների, քանանացիների, գերգեսացիների ու հեբուսացիների+ երկիրը»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «քո ընդերքից»։
Սա առաջին տեղն է, որտեղ հիշատակվում է հավատ ընծայելու մասին։ Հմմտ. Հռ 4։11։