Ծննդոց 16:1-16
16 Աբրամի կին Սարան երեխաներ+ չէր ծնել նրա համար։ Նա ուներ մի եգիպտացի աղախին, որի անունը Հագար+ էր։
2 Ուստի Սարան Աբրամին ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ։ Եհովան թույլ չի տվել, որ երեխա+ ունենամ։ Խնդրում եմ, պառկիր աղախնիս հետ, գուցե ես երեխաներ ունենամ նրանից»+։ Աբրամը լսեց Սարայի+ ձայնին։
3 Աբրամի կին Սարան վերցրեց Հագարին՝ իր եգիպտացի աղախնին, և իր ամուսին Աբրամին կին+ տվեց։ Այդ ժամանակ արդեն տասը տարի էր, ինչ Աբրամն ապրում էր Քանանի երկրում։
4 Նա հարաբերություն ունեցավ Հագարի հետ, և նա հղիացավ։ Երբ Հագարն իմացավ, որ հղի է, սկսեց արհամարհանքով նայել իր տիրուհուն+։
5 Եվ Սարան ասաց Աբրամին. «Ինձ արված չարիքի պատասխանատվությունը քեզ վրա լինի։ Ես ինքս իմ աղախնին քո գիրկը տվեցի, և երբ նա իմացավ, որ հղի է, սկսեց արհամարհանքով նայել ինձ։ Թող Եհովան դատի ինձ ու քեզ»+։
6 Աբրամն էլ ասաց Սարային+. «Աղախինդ քո տրամադրության տակ է։ Արա նրան այն, ինչը ճիշտ է քո աչքում»+։ Ուստի Սարան սկսեց ստորացնել նրան, և նա փախավ նրանից+։
7 Ավելի ուշ Եհովայի հրեշտակը+ գտավ Հագարին անապատում՝ ջրի աղբյուրի մոտ՝ այն աղբյուրի մոտ, որը Սուր+ տանող ճանապարհին է։
8 Նա հարցրեց. «Հագա՛ր, Սարայի՛ աղախին, որտեղի՞ց ես եկել և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայից եմ փախչում»։
9 Ապա Եհովայի հրեշտակն ասաց. «Հետ դարձիր քո տիրուհու մոտ և խոնարհվիր նրա ձեռքի տակ»+։
10 Հետո Եհովայի հրեշտակն ասաց. «Ես խիստ կշատացնեմ քո սերունդը+, այնպես որ շատության պատճառով այն հնարավոր չի լինի հաշվել»+։
11 Եհովայի հրեշտակն ավելացրեց. «Դու հղի ես ու մի որդի կծնես և նրա անունը Իսմայել*+ կդնես, քանի որ Եհովան լսեց քո դժբախտության աղաղակը+։
12 Նա զեբրի* պես կլինի։ Նրա ձեռքը բոլորի դեմ կլինի, և բոլորի ձեռքը՝ նրա դեմ+, ու նա վրաններում կբնակվի իր բոլոր եղբայրների դիմաց»+։
13 Այդ ժամանակ Հագարը կանչեց իր հետ խոսող Եհովայի անունը՝ ասելով. «Դու ամեն ինչ տեսնող* Աստված ես+,– քանի որ ասաց,– մի՞թե այստեղ ես իսկապես տեսա նրան, ով տեսնում է ինձ»։
14 Ահա թե ինչու այդ ջրհորը կոչվեց Բեեր-Լահայ-Րոյ*+։ Այն գտնվում է Կադեսի ու Բարադի միջև։
15 Հետո Հագարը Աբրամի համար որդի ծնեց, և Աբրամը Հագարի ծնած որդու անունը Իսմայել+ դրեց։
16 Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Հագարը նրա համար ծնեց Իսմայելին։