Ծննդոց 23:1-20
23 Սառան ապրեց հարյուր քսանյոթ տարի։ Այդքան էին Սառայի կյանքի տարիները+։
2 Սառան մահացավ Կարիաթ-Արբայում+, այսինքն՝ Քեբրոնում+՝ Քանանի+ երկրում։ Եվ Աբրահամը ներս մտավ, որ ողբա ու լաց լինի Սառայի համար։
3 Երբ նա դուրս եկավ իր հանգուցյալի մոտից, խոսեց Քետի+ որդիների հետ՝ ասելով.
4 «Ես ձեր մեջ պանդուխտ ու եկվոր եմ+։ Ձեր տարածքում թաղելու համար տեղ տվեք ինձ, որ հանգուցյալիս թաղեմ»+։
5 Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին՝ ասելով.
6 «Տե՛ր+ իմ, լսի՛ր մեզ։ Դու մեր մեջ Աստծու կողմից նշանակված տոհմապետ ես+։ Քո հանգուցյալին թաղիր մեր լավագույն գերեզմաններից մեկում+։ Մեզնից ոչ ոք չի մերժի իր գերեզմանը քեզ տալ հանգուցյալիդ թաղելու համար»+։
7 Աբրահամը վեր կացավ, խոնարհվեց տեղի բնակիչների+՝ Քետի+ որդիների առաջ
8 և խոսեց նրանց հետ՝ ասելով. «Եթե դուք* համաձայն եք, որ ես թաղեմ իմ հանգուցյալին, լսեցեք ինձ և Սահառի որդի Եփրոնին ինձ համար խնդրեք+,
9 որ իրեն պատկանող Մաքփելա+ քարայրը ինձ տա, որն իր արտի ծայրին է։ Թող ձեր տարածքում այն որպես գերեզման+ վաճառի ինձ այնքան արծաթով, որքան արժե»։
10 Այդ ժամանակ Եփրոնը նստած էր Քետի որդիների հետ։ Քետացի+ Եփրոնը պատասխանեց Աբրահամին Քետի որդիների, ինչպես նաև բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր մտնում էին իր քաղաքի դարպասներով։ Նա ասաց+.
11 «Ո՛չ, տե՛ր իմ, ի՛նձ լսիր։ Արտը քեզ եմ տալիս, քեզ եմ տալիս նաև այն քարայրը, որն արտի մեջ է։ Իմ ժողովրդի որդիների աչքի առաջ այն քեզ եմ տալիս+։ Թաղի՛ր քո հանգուցյալին»։
12 Այդ ժամանակ Աբրահամը խոնարհվեց տեղի բնակիչների առաջ
13 և նրանց ներկայությամբ խոսեց Եփրոնի հետ՝ ասելով. «Միայն եթե դու... Ո՛չ, ի՛նձ լսիր։ Արտի համար քեզ կտամ հարկ եղած արծաթը։ Վերցրու այն ինձնից+, որ այնտեղ թաղեմ իմ հանգուցյալին»։
14 Իսկ Եփրոնը պատասխանեց Աբրահամին.
15 «Տե՛ր իմ, ի՛նձ լսիր։ Հողատարածքը արժե չորս հարյուր սիկղ* արծաթ։ Իմ ու քո միջև դա ի՞նչ է որ։ Թաղի՛ր քո հանգուցյալին»+։
16 Աբրահամը լսեց Եփրոնին և նրա համար կշռեց այնքան արծաթ, որքան Եփրոնը ասել էր Քետի որդիների ներկայությամբ, այսինքն՝ չորս հարյուր սիկղ արծաթ՝ ըստ վաճառականների կողմից ընդունված արժույթի+։
17 Այդպես Եփրոնի արտը, որ Մաքփելայում է, որն էլ գտնվում է Մամբրեի դիմաց, արտում գտնվող քարայրը և բոլոր ծառերը, որոնք աճում էին արտի սահմաններում+, դարձան+
18 Աբրահամի սեփականությունը, որը նա գնեց Քետի որդիների, այսինքն՝ բոլոր նրանց աչքի առաջ, ովքեր մտնում էին քաղաքի դարպասներով+։
19 Դրանից հետո Աբրահամը թաղեց իր կին Սառային Մաքփելա արտի քարայրում, որ Մամբրեի դիմացն է, այսինքն՝ Քեբրոնում՝ Քանանի+ երկրում։
20 Այսպես արտը և նրանում գտնվող քարայրը Քետի+ որդիների ձեռքով Աբրահամի սեփականությունը դարձան՝ որպես գերեզման։