Ծննդոց 24:1-67
24 Աբրահամն արդեն ծեր էր ու տարիքն առած, և Եհովան ամեն ինչում+ օրհնել էր նրան։
2 Մի անգամ Աբրահամն ասաց իր ծառային, որն իր տնեցիներից ամենամեծն էր և տնօրինում էր իր ողջ ունեցվածքը+. «Խնդրում եմ, ձեռքդ ազդրիս+ տակ դիր,
3 քանի որ քեզ երդվել եմ տալու Եհովայով+՝ երկնքի Աստծով ու երկրի Աստծով, որ որդուս համար կին չվերցնես քանանացիների աղջիկներից, որոնց մեջ ես բնակվում եմ+,
4 այլ գնաս իմ երկիրը և իմ ազգականների+ մոտ ու իմ որդի Իսահակի համար կին առնես»։
5 Սակայն ծառան ասաց նրան. «Իսկ եթե այդ կինը չցանկանա ինձ հետ գալ այս երկիրը, այդ դեպքում պե՞տք է արդյոք որդուդ վերադարձնեմ այն երկիրը, որտեղից դուրս ես եկել»+։
6 Աբրահամը պատասխանեց նրան. «Զգուշացի՛ր, որդուս չվերադարձնե՛ս այնտեղ+։
7 Եհովան՝ երկնքի Աստվածը, որը հանեց ինձ իմ հոր տնից ու իմ ազգականների+ երկրից և խոսեց ինձ հետ ու երդվեց+՝ ասելով, թե՝ «քո սերնդին+ եմ տալու այս երկիրը»+, նա քո առջևից կուղարկի իր հրեշտակին+, և դու անպատճառ որդուս համար կին կառնես այնտեղից+։
8 Իսկ եթե այդ կինը չցանկանա քեզ հետ գալ, դու ազատված կլինես ինձ տված երդումիցդ+։ Միայն թե որդուս չվերադարձնես այնտեղ»։
9 Ուստի ծառան իր ձեռքը դրեց իր տեր Աբրահամի ազդրի տակ ու այս բանի համար երդում տվեց նրան+։
10 Այնուհետև ծառան իր տիրոջ ուղտերից վերցրեց տասը ուղտ ու գնաց։ Իր ձեռքում նա ուներ իր տիրոջ բոլոր բարիքներից+։ Նա վեր կացավ ու ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքորի քաղաքը։
11 Ի վերջո, իրիկնադեմին նա քաղաքից դուրս՝ մի ջրհորի մոտ, ծնկի իջեցրեց ուղտերին+՝ մոտավորապես այն ժամանակ, երբ կանայք սովորաբար դուրս էին գալիս ջուր հանելու+։
12 Ապա նա ասաց. «Եհո՛վա, իմ տեր Աբրահամի՛+ Աստված, խնդրում եմ, ինձ հաջողություն տուր այսօր և սիրառատ բարություն+ ցույց տուր իմ տեր Աբրահամի+ հանդեպ։
13 Ահա ես կանգնած եմ ջրի աղբյուրի մոտ, և քաղաքի մարդկանց աղջիկները դուրս են գալիս ջուր հանելու+։
14 Թող այնպես լինի, որ այն աղջիկը, ում ես կասեմ՝ «խնդրում եմ, սափորդ ցած դիր, որ խմեմ», և որը կասի՝ «խմիր, և ես քո ուղտերին էլ ջուր կտամ», նա՛ լինի այն մեկը, որին դու ընտրել ես քո ծառա Իսահակի համար+, ու այդպիսով ինձ ցույց տուր, որ նվիրված սեր ես ցուցաբերել իմ տիրոջ հանդեպ»+։
15 Նա դեռ չէր ավարտել իր խոսքը+, երբ տեսավ, որ քաղաքից դուրս է գալիս Ռեբեկան՝ սափորն ուսին+։ Նա Աբրահամի եղբայր Նաքորի+ կնոջ՝ Մելքայի+ որդի Բաթուելի+ աղջիկն էր։
16 Աղջիկն արտաքնապես շատ հրապուրիչ էր+։ Նա կույս էր, և ոչ մի տղամարդ հարաբերություն չէր ունեցել նրա հետ+։ Նա իջավ դեպի աղբյուրը, ջրով լցրեց իր սափորը ու վեր ելավ։
17 Ծառան էլ անմիջապես վազեց նրան ընդառաջ ու ասաց. «Խնդրում եմ, մի կում ջուր տուր քո սափորից»+։
18 Նա էլ ասաց. «Խմի՛ր, տե՛ր իմ»։ Դա ասելով՝ նա արագորեն սափորը իջեցրեց իր ձեռքի վրա ու խմեցրեց նրան+։
19 Ծառային ջուր տալուց հետո նա ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ, մինչև որ հագենան»+։
20 Ռեբեկան արագ դատարկեց իր սափորը գուռի մեջ ու մի քանի անգամ դեպի ջրհորը վազեց ջուր հանելու+, և նրա բոլոր ուղտերի համար ջուր հանեց։
21 Այդ ամբողջ ընթացքում ծառան զարմացած լուռ նայում էր նրան ու մտածում՝ արդյոք Եհովան իր ճամփորդությունը հաջողեցրել էր, թե ոչ+։
22 Երբ ուղտերը հագեցան, այդ մարդը մի ոսկե քթի օղ+ վերցրեց, որը կշռում էր կես սիկղ*, ու նրա ձեռքերի համար երկու ապարանջան+, որոնք կշռում էին տասը սիկղ ոսկի,
23 ու ասաց. «Ասա ինձ, խնդրեմ, դու ո՞ւմ աղջիկն ես։ Քո հոր տանը մեզ համար գիշերելու տեղ կա՞»+։
24 Նա էլ պատասխանեց. «Ես Մելքայի որդի Բաթուելի+ աղջիկն եմ, որին նա ծնեց Նաքորի+ համար»։
25 Ապա ավելացրեց. «Մենք հարդ ու շատ կեր ունենք, նաև գիշերելու տեղ»+։
26 Այդ մարդը ծնկի եկավ, մինչև գետին խոնարհվեց Եհովայի առաջ+
27 ու ասաց. «Օրհնյա՜լ լինի Եհովան+՝ իմ տեր Աբրահամի Աստվածը, որն իմ տիրոջը չզրկեց իր սիրառատ բարությունից ու հավատարմությունից։ Ճանապարհին Եհովան առաջնորդեց ինձ դեպի իմ տիրոջ եղբայրների տունը»+։
28 Աղջիկը վազելով գնաց և իր մոր տնեցիներին պատմեց այս ամենի մասին։
29 Ռեբեկան մի եղբայր ուներ, որի անունը Լաբան+ էր։ Լաբանը վազեց այն մարդու մոտ, որը քաղաքից դուրս՝ աղբյուրի մոտ կանգնած էր։
30 Տեսնելով քթի օղը և իր քրոջ ձեռքերի ապարանջանները+ և լսելով իր քույր Ռեբեկայի խոսքերը, թե՝ «այդ մարդն այսպես խոսեց ինձ հետ»՝ նա գնաց այդ մարդու մոտ ու տեսավ, որ նա դեռ կանգնած է ուղտերի մոտ՝ աղբյուրի կողքին։
31 Նա իսկույն ասաց. «Ե՛կ, ո՛վ Եհովայի օրհնյալ+։ Ինչո՞ւ ես կանգնել այդտեղ։ Ես պատրաստել եմ տունը, նաև տեղ եմ պատրաստել ուղտերի համար»։
32 Այդ ժամանակ այդ մարդը մտավ տուն, և Լաբանը քանդեց ուղտերի լծերը, հարդ ու կեր տվեց դրանց և ջուր տվեց ծառայի ու նրա հետ եղող մարդկանց ոտքերը լվանալու համար+։
33 Ապա նրա առաջ ուտելու բան դրեցին, բայց նա ասաց. «Ես չեմ ուտի, մինչև չպատմեմ իմ գործի մասին»։ Լաբանն էլ ասաց՝ պատմի՛ր+։
34 Նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ+։
35 Եհովան մեծապես օրհնել է իմ տիրոջը ու մեծ մարդ է դարձրել նրան՝ տալով ոչխարներ ու խոշոր անասուններ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր+։
36 Իմ տիրոջ կին Սառան ծեր+ հասակում մի որդի ծնեց իմ տիրոջ համար, և նա նրան տալու է իր ունեցած բոլոր բաները+։
37 Ուստի իմ տերը ինձ երդվել տվեց՝ ասելով. «Որդուս համար կին չառնես քանանացիների աղջիկներից, որոնց երկրում ես ապրում եմ+,
38 այլ գնա իմ հոր տուն ու իմ ընտանիքի+ մոտ և կին առ որդուս+ համար»։
39 Սակայն ես ասացի իմ տիրոջը. «Իսկ եթե այդ կինը չցանկանա ինձ հետ գա՞լ»+։
40 Նա էլ ասաց ինձ. «Եհովան, որի առաջ ես քայլում եմ+, իր հրեշտակին+ կուղարկի քեզ հետ ու անպատճառ կհաջողեցնի քո ճանապարհը+, և որդուս համար կին կառնես իմ ընտանիքից ու իմ հոր տնից+։
41 Ինձ տված երդման պարտավորությունից ազատված կլինես այն դեպքում, եթե գնաս իմ ընտանիքի մոտ, ու եթե նրան քեզ չտան, այդ ժամանակ դու ազատ կլինես ինձ տված երդման+ պարտավորությունից»։
42 Երբ այսօր ջրհորի մոտ եկա, ասացի. «Իմ տեր Աբրահամի Աստված Եհո՛վա, եթե դու իսկապես հաջողեցնելու ես իմ ճանապարհը, որով գնում եմ+, թող այսպես լինի.
43 մինչ ես կանգնած եմ ջրհորի մոտ, այն օրիորդը+, որը կգա ջուր հանելու, և որին ես կասեմ՝ «խնդրում եմ, թույլ տուր մի քիչ ջուր խմեմ քո սափորից»,
44 և որը ինձ կասի՝ «խմի՛ր, և ես քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ», նա՛ լինի այն կինը, ում Եհովան ընտրել է իմ տիրոջ որդու համար»+։
45 Ես դեռ սրտումս+ խոսքս չէի ավարտել+, երբ տեսա, որ Ռեբեկան դուրս է գալիս քաղաքից՝ սափորն ուսին։ Նա իջավ դեպի ջրհորը և սկսեց ջուր հանել+։ Ես նրան ասացի. «Խնդրում եմ, ինձ խմելու ջուր տուր»+։
46 Նա էլ շտապ ուսից իջեցրեց սափորն ու ասաց. «Խմի՛ր+, և ես քո ուղտերին էլ ջուր կտամ»։ Ես խմեցի, և նա ուղտերին էլ ջուր տվեց։
47 Դրանից հետո ես հարցրի. «Դու ո՞ւմ աղջիկն ես»+։ Նա էլ պատասխանեց. «Ես Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ, որին Մելքան ծնեց նրա համար»։ Ուստի ես նրա քթին օղ ու ձեռքերին ապարանջաններ դրեցի+։
48 Ապա ծնկի եկա ու մինչև գետին խոնարհվեցի Եհովայի առաջ և օրհնեցի Եհովային՝ իմ տեր Աբրահամի+ Աստծուն, որն ինձ ճիշտ ճանապարհով+ էր առաջնորդել, որ իմ տիրոջ եղբոր աղջկան նրա որդու համար կին առնեմ։
49 Հիմա եթե դուք սիրառատ բարություն ու հավատարմություն եք ցուցաբերելու իմ տիրոջ հանդեպ+, ասացեք ինձ, իսկ եթե ոչ, դարձյալ ասացեք, որ ես կա՛մ աջ գնամ, կա՛մ ձախ»+։
50 Այդ ժամանակ Լաբանն ու Բաթուելը ասացին. «Այս բանը Եհովայից է+։ Մենք չենք կարող քեզ ո՛չ վատ, ո՛չ էլ լավ բան ասել+։
51 Ահա Ռեբեկան քո առջև է։ Ա՛ռ նրան ու գնա՛, և թող նա քո տիրոջ որդու կինը դառնա, ինչպես որ Եհովան ասել է»+։
52 Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խոսքերը, իսկույն մինչև գետին խոնարհվեց Եհովայի առաջ+։
53 Ծառան արծաթե ու ոսկե իրեր, ինչպես նաև հանդերձներ հանեց և տվեց Ռեբեկային։ Ապա ընտիր նվերներ տվեց նրա եղբորն ու մորը+։
54 Դրանից հետո նա և իր հետ եղող մարդիկ կերան ու խմեցին և գիշերն այնտեղ անցկացրին։
Իսկ երբ առավոտյան վեր կացան, ծառան ասաց. «Ինձ իմ տիրոջ մոտ ուղարկեք»+։
55 Բայց աղջկա եղբայրն ու մայրը պատասխանեցին. «Թող աղջիկը գոնե տասը օր մեզ հետ մնա և դրանից հետո կարող է գնալ»։
56 Բայց նա ասաց. «Ինձ մի՛ ուշացրեք, քանի որ Եհովան հաջողեցրել է իմ ճանապարհը+։ Ուղարկե՛ք ինձ, որ իմ տիրոջ մոտ գնամ»+։
57 Նրանք էլ ասացին. «Եկեք կանչենք օրիորդին ու նրան հարցնենք»+։
58 Ուստի կանչեցին Ռեբեկային ու հարցրին. «Կգնա՞ս այս մարդու հետ»։ Նա պատասխանեց՝ կգնա՛մ+։
59 Այդ ժամանակ նրանք ուղարկեցին իրենց քույր Ռեբեկային+ ու նրա դայակին+, ինչպես նաև Աբրահամի ծառային ու նրա մարդկանց։
60 Նրանք օրհնեցին Ռեբեկային ու ասացին. «Ո՜վ մեր քույր, թող քեզնից հազարավոր տասը հազարներ առաջ գան, ու թող քո սերունդը տիրի իրեն ատողների դարպասներին*»+։
61 Դրանից հետո Ռեբեկան ու նրա աղախինները+ վեր կացան, նստեցին ուղտերի+ վրա ու գնացին այն մարդու հետևից։ Ծառան առավ Ռեբեկային ու ճանապարհ ընկավ։
62 Իսահակը եկել էր Բեեր-Լահայ-Րոյի+ կողմից (այդ ժամանակ նա ապրում էր Նեգև+ երկրում)։
63 Իրիկնամուտին Իսահակը դաշտ էր դուրս եկել, որ խորհրդածի+։ Երբ նա բարձրացրեց աչքերը, տեսավ, որ ուղտեր են գալիս։
64 Ռեբեկան էլ բարձրացրեց աչքերը և տեսնելով Իսահակին՝ իջավ ուղտի վրայից։
65 Ապա հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում քայլելով մեզ ընդառաջ է գալիս»։ Ծառան էլ պատասխանեց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան գլխաշոր վերցրեց ու ծածկեց իրեն+։
66 Ծառան իր արած բոլոր բաների մասին պատմեց Իսահակին։
67 Դրանից հետո Իսահակը Ռեբեկային տարավ իր մոր+՝ Սառայի վրանը։ Այդպես նա վերցրեց Ռեբեկային, ու նա դարձավ նրա կինը+։ Իսահակը սիրեց նրան+ և իր մոր+ կորստից հետո մխիթարություն գտավ։