Ծննդոց 25:1-34

25  Աբրահամը դարձյալ կին առավ։ Նրա անունը Քետուրա էր+։  Որոշ ժամանակ անց նա նրա համար ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին+, Եսբոկին ու Սովեին+։  Հեկսանը ունեցավ Սաբային+ ու Դեդանին+։ Դեդանի որդիներն էին Ասուրիմը, Լատուսիմն ու Լովոմիմը*։  Մադիանի որդիներն էին՝ Գեֆան+, Աֆերը, Հանոքը, Աբիդան ու Ելդագան+։ Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին։  Հետագայում Աբրահամը իր ունեցած բոլոր բաները տվեց Իսահակին+։  Իսկ հարճերի որդիներին, որոնք ծնվել էին Աբրահամի համար, նվերներ+ տվեց։ Այնուհետև քանի դեռ կենդանի էր, իր որդի+ Իսահակի մոտից նրանց ուղարկեց արևելյան կողմը՝ դեպի Արևելքի+ երկիրը։  Աբրահամն ապրեց հարյուր յոթանասունհինգ տարի  և վախճանվեց։ Աբրահամը մահացավ խոր ծերության մեջ՝ տարիքն առած ու կյանքից բավարարված, և միացավ իր ժողովրդին+։  Նրա որդիներ Իսահակն ու Իսմայելը թաղեցին նրան Մաքփելա քարայրում՝ քետացի Սահառի որդի Եփրոնի արտում, որը Մամբրեի+ դիմացն է, 10  այն արտում, որն Աբրահամը գնել էր Քետի որդիներից։ Այնտեղ թաղվեց Աբրահամը, ինչպես նաև նրա կին+ Սառան։ 11  Աբրահամի մահից հետո Աստված շարունակեց օրհնել նաև նրա որդի+ Իսահակին։ Իսահակը ապրում էր Բեեր-​Լահայ-​Րոյի+ մոտ։ 12  Սա է Աբրահամի որդի Իսմայելի+ պատմությունը, որին Սառայի աղախինը՝ եգիպտացի Հագարը, ծնել էր Աբրահամի համար+։ 13  Սրանք են Իսմայելի որդիների անունները՝ ըստ իրենց տոհմի ծագումնաբանության։ Իսմայելի անդրանիկը Նաբեոթն+ էր, որին հաջորդեցին Կեդարը+, Ադբեելը, Մաբսամը+, 14  Մասման, Դուման, Մասսեն, 15  Ադադը+, Թեման+, Հետուրը, Նաֆեսն ու Կեդման+։ 16  Սրանք են Իսմայելի որդիները՝ ըստ իրենց բնակատեղերի և ըստ իրենց պարսպապատ ճամբարների+. տասներկու տոհմապետներ՝ ըստ իրենց ազգատոհմերի+։ 17  Իսմայելն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։ Դրանից հետո նա վախճանվեց և միացավ իր ժողովրդին+։ 18  Նրանք բնակվում էին վրաններում Սուրի+ մոտ գտնվող Եվիլայից+ մինչև Ասորեստան (Սուրը գտնվում է Եգիպտոսի դիմաց)։ Նրանք բնակվեցին իրենց բոլոր եղբայրների դիմաց+։ 19  Սա է Աբրահամի+ որդի Իսահակի պատմությունը։ Աբրահամն ունեցավ Իսահակին։ 20  Իսահակը քառասուն տարեկան էր, երբ Ռեբեկային՝ Փադան-​Արամի* ասորի+ Բաթուելի+ աղջկան ու ասորի Լաբանի քրոջը, իր համար կին առավ։ 21  Իսահակը աղերսում էր Եհովային հատկապես իր կնոջ համար+, որովհետև նա ամուլ էր+։ Եհովան լսեց նրա աղերսանքը+, ու նրա կին Ռեբեկան հղիացավ։ 22  Իր ներսում նրա որդիները սկսեցին կռվել իրար հետ+, ուստի նա ասաց. «Եթե այդպես է լինելու, էլ ինչո՞ւ եմ ապրում»։ Այդ խոսքերն ասելով՝ նա գնաց, որ հարցնի Եհովային+։ 23  Եհովան ասաց նրան. «Երկու ազգ կա քո որովայնում+, և երկու ազգություն կառանձնանա քեզանից*+։ Մեկը մյուսից զորեղ կլինի+, և մեծը կծառայի փոքրին»+։ 24  Ռեբեկայի ծնելու օրերը լրացան, և պարզվեց, որ նրա որովայնում+ երկվորյակներ են։ 25  Առաջինը, որ ծնվեց, կարմիր էր, և նրա մարմինը այնքան մազոտ էր, որ կարծես մազոտ+ հանդերձ հագած լիներ, ուստի նրա անունը Եսավ*+ դրեցին։ 26  Այնուհետև նրա եղբայրը ծնվեց, և նա ձեռքով բռնել էր Եսավի+ կրունկը, ուստի նրա անունը Հակոբ*+ դրվեց։ Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց։ 27  Տղաները մեծացան, ու Եսավը հմուտ որսորդ+՝ դաշտի մարդ* դարձավ, իսկ Հակոբը անարատ մարդ էր+, որ ապրում էր վրաններում+։ 28  Իսահակը Եսավին էր սիրում, քանի որ իրեն կերակրում էր որսի մսով, իսկ Ռեբեկան Հակոբին+ էր սիրում։ 29  Մի անգամ, երբ Եսավը հոգնած վերադարձավ դաշտից, Հակոբը ապուր էր եփում։ 30  Ուստի Եսավն ասաց Հակոբին. «Շո՛ւտ արա, խնդրում եմ, ինձ այդ կարմրի՛ց տուր ուտեմ, այդ կարմրի՛ց, որովհետև հոգնած եմ»։ Այդ պատճառով նրա անունը Եդոմ*+ դրեցին։ 31  Իսկ Հակոբը պատասխանեց. «Նախևառաջ վաճառիր ինձ քո առաջնեկության իրավունքը»+։ 32  Եսավն էլ ասաց. «Ուր որ է պիտի մեռնեմ, ի՞նչ օգուտ կա ինձ այդ առաջնեկության իրավունքից»։ 33  Հակոբն ավելացրեց. «Նախ երդվի՛ր ինձ»+։ Նա էլ երդվեց նրան և իր առաջնեկության իրավունքը վաճառեց Հակոբին+։ 34  Ապա Հակոբը հաց ու ոսպի ապուր տվեց Եսավին, և նա կերավ ու խմեց+, այնուհետև վեր կացավ ու գնաց։ Այդպես Եսավը արհամարհեց իր առաջնեկության իրավունքը+։

Ծանոթագրություններ

«Ասուր, Լատուս և Լովոմ»։ Եբր-ում այս անունները կարող են ընդգրկել նաև նրանց հետնորդներին։
Նշ. է «Արամի (Ասորիքի) հարթավայր»։ Միջագետքի մի մասը։
Կամ՝ «քո ընդերքից»։
Նշ. է «մազոտ»։
Նշ. է «կրունկից բռնող, ուրիշի տեղը զբաղեցնող»։
Կամ՝ «վայրագ մարդ»։
Նշ. է «կարմիր, կարմրագույն»։