Ծննդոց 28:1-22
28 Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան ու պատվիրեց՝ ասելով. «Քանանի աղջիկներից կին չառնես+։
2 Վե՛ր կաց, գնա՛ Փադան-Արամ՝ քո մոր հայր Բաթուելի տուն, ու այնտեղից քո մորեղբայր Լաբանի աղջիկներից քեզ համար կին առ+։
3 Ամենակարող Աստվածը կօրհնի քեզ, կշատացնի ու կբազմացնի քեզ, և դու ժողովուրդների ժողով կդառնաս+։
4 Աբրահամի օրհնությունը+ նա քեզ ու քո սերնդին կտա+, որպեսզի դու տիրանաս քո պանդխտության երկրին+, որն Աստված տվել է Աբրահամին»+։
5 Իսահակը ուղարկեց Հակոբին, և նա գնաց Փադան-Արամ՝ ասորի+ Բաթուելի որդի Լաբանի մոտ, որը Հակոբի ու Եսավի+ մայր Ռեբեկայի+ եղբայրն էր։
6 Երբ Եսավը տեսավ, որ Իսահակը օրհնեց Հակոբին ու նրան Փադան-Արամ ուղարկեց՝ այնտեղից իր համար կին առնելու, որ նրան օրհնելիս պատվիրեց ու ասաց, թե՝ «Քանանի աղջիկներից կին չառնես»+,
7 և որ Հակոբը հնազանդվեց իր հորն ու մորը և գնաց Փադան-Արամ+,
8 այդ ժամանակ Եսավը հասկացավ, որ Քանանի աղջիկները տհաճ էին իր հոր Իսահակի աչքին+։
9 Ուստի Եսավը գնաց Իսմայելի* մոտ և իր մյուս կանանցից բացի, կնության առավ Աբրահամի որդի Իսմայելի աղջիկ և Նաբեոթի քույր Մայելեթին+։
10 Հակոբը դուրս եկավ Բերսաբեեից ու շարունակեց իր ճանապարհը դեպի Խառան+։
11 Որոշ ժամանակ անց նա հասավ մի վայր և քանի որ արևն արդեն մայր էր մտել, մնաց այնտեղ՝ գիշերելու։ Նա վերցրեց այդտեղի քարերից մեկը, դրեց գլխի տակ ու պառկեց այնտեղ+։
12 Եվ նա երազ+ տեսավ. երկրի վրա մի սանդուղք էր դրված, որի ծայրը մինչև երկինք էր հասնում, և Աստծու հրեշտակները բարձրանում ու իջնում էին դրանով+,
13 իսկ Եհովան դրա վերևում էր+։ Նա ասաց.
«Ես Եհովան եմ՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի+ Աստվածը։ Այն երկիրը, որի վրա դու պառկած ես, քեզ ու քո սերնդին+ եմ տալու։
14 Քո սերունդը երկրի փոշեհատիկի չափ կլինի+, և դու կտարածվես դեպի արևմուտք ու արևելք, դեպի հյուսիս ու հարավ+, և քո, ինչպես նաև քո սերնդի միջոցով երկրի բոլոր ընտանիքները կօրհնվեն*+։
15 Ես քեզ հետ եմ և կպահպանեմ քեզ այն ողջ ճանապարհին, որով գնում ես, ու քեզ կվերադարձնեմ այս երկիր+, որովհետև չեմ թողնի քեզ, մինչև որ չկատարեմ այն, ինչ ասել եմ քեզ»+։
16 Հակոբը քնից արթնացավ ու ասաց. «Իրոք որ, Եհովան այս վայրում է, իսկ ես չգիտեի այդ մասին»։
17 Նա վախեցավ ու ավելացրեց+. «Որքա՜ն ահազդու է այս վայրը+։ Սա այլ բան չէ, եթե ոչ Աստծու տունը+, և սա երկնքի դարպասն է»։
18 Հակոբը վաղ առավոտյան վեր կացավ, վերցրեց իր գլխի տակ դրած քարը, այն կանգնեցրեց որպես սյուն ու վրան յուղ լցրեց+։
19 Այնուհետև այդ վայրը Բեթել*+ կոչեց, բայց մինչ այդ քաղաքի անունը Լուզ էր+։
20 Հետո Հակոբը երդում+ տվեց՝ ասելով. «Եթե Աստված ինձ հետ լինի, ինձ պահպանի այս ճանապարհին, որով գնում եմ, ինձ հաց տա ուտելու համար և հագուստ՝ հագնելու համար+,
21 ու ես խաղաղությամբ վերադառնամ իմ հոր տուն, այդ ժամանակ Եհովան ցույց կտա, որ իրոք իմ Աստվածն է+։
22 Այս քարը, որը ես կանգնեցրել եմ որպես սյուն, Աստծու+ տուն կդառնա, և ինչ էլ որ ինձ տաս, դրա տասներորդ մասը անպայման քեզ կտամ»+։