Ծննդոց 32:1-32

32  Հակոբը ճանապարհ ընկավ, և նրան հանդիպեցին Աստծու հրեշտակները+։  Երբ Հակոբը տեսավ նրանց, իսկույն ասաց. «Սա Աստծու ճամբարն է»+։ Ուստի այդ վայրը Մանայիմ*+ կոչեց։  Դրանից հետո Հակոբը իր առջևից պատգամաբերներ+ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիրի+ երկիր՝ Եդոմի+ տարածք։  Նա պատվիրեց նրանց՝ ասելով. «Այսպես կասեք իմ տեր+ Եսավին. «Քո ծառա Հակոբը այսպես է ասում. «Լաբանի մոտ ես որպես պանդուխտ եմ բնակվել ու մնացել եմ երկար ժամանակ՝ մինչև հիմա+։  Ես ցուլեր, էշեր ու ոչխարներ, ծառաներ ու աղախիններ+ եմ ձեռք բերել և մարդ եմ ուղարկում՝ այդ մասին իմ տիրոջը տեղեկացնելու, որ բարեհաճություն գտնեմ քո աչքում»»»+։  Որոշ ժամանակ անց պատգամաբերները վերադարձան Հակոբի մոտ և ասացին. «Մենք եղանք քո եղբայր Եսավի մոտ, և նա նույնպես ճամփա է ընկել քեզ դիմավորելու, ու նրա հետ չորս հարյուր մարդիկ կան»+։  Հակոբը շատ վախեցավ ու տագնապեց+։ Ուստի իր հետ եղող մարդկանց, հոտերը, խոշոր անասունները և ուղտերը բաժանեց երկու ճամբարի+  ու ասաց. «Եթե Եսավը հասնի ու հարձակվի մի ճամբարի վրա, ապա մյուս ճամբարը կկարողանա ազատվել»+։  Այնուհետև Հակոբն ասաց. «Ո՜վ իմ հայր Աբրահամի Աստված և իմ հայր Իսահակի Աստված+, ո՜վ Եհովա, դու, որ ինձ ասում ես՝ «վերադարձիր քո երկիրը ու քո ազգականների մոտ, և ես բարիք կանեմ քեզ»+, 10  ես արժանի չեմ այն սիրառատ բարությանն ու հավատարմությանը, որ դու ցուցաբերում ես քո ծառայի հանդեպ+, քանի որ այս Հորդանանն անցնելիս միայն ցուպ ունեի, իսկ այժմ երկու ճամբար ունեմ+։ 11  Աղաչում եմ քեզ+, ազատիր ինձ իմ եղբոր ձեռքից՝ Եսավի ձեռքից, որովհետև ես վախենում եմ նրանից, որ գուցե գա ու հարձակվի ինձ վրա+ և մայրերի վրա՝ իրենց երեխաների հետ։ 12  Բայց դու, անձամբ դու ասացիր ինձ. «Ես անպատճառ քեզ բարիք եմ անելու և քո սերունդը ծովի ավազահատիկների չափ եմ անելու, որոնք հնարավոր չէ հաշվել շատության պատճառով»»+։ 13  Այդ գիշեր Հակոբը այնտեղ մնաց։ Իր ձեռքի տակ եղած ամեն ինչից նա իր եղբայր Եսավի համար նվեր վերցրեց+. 14  երկու հարյուր այծ ու քսան նոխազ, երկու հարյուր ոչխար ու քսան խոյ, 15  ծիծ տվող երեսուն ուղտ՝ իրենց ձագերով, քառասուն կով ու տասը ցուլ, քսան էգ էշ ու տասը արու էշ+։ 16  Դրանից հետո նա մի հոտը մյուսի հետևից տվեց իր ծառաներին ու մի քանի անգամ ասաց նրանց. «Իմ առջևից գետն անցեք ու հոտերի միջև տարածություն թողեք»+։ 17  Ապա նա պատվիրեց առաջինին՝ ասելով. «Եթե իմ եղբայր Եսավը հանդիպի քեզ ու հարցնի, թե՝ «ո՞վ է քո տերը, ո՞ւր ես գնում և ո՞ւմ են պատկանում քո առջևից գնացողները», 18  այդ ժամանակ ասա նրան. «Քո ծառա Հակոբինն են։ Սա նվեր է+, որն ուղարկված է իմ տեր Եսավին+, իսկ նա մեր հետևից է գալիս»»։ 19  Նա պատվիրեց նաև երկրորդին, երրորդին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր գնում էին հոտերի հետևից, և ասաց. «Երբ հանդիպեք Եսավին, այսպես ասացեք նրան+։ 20  Նաև ասացեք. «Քո ծառա Հակոբը մեր հետևում է»»+։ Նա այդպես արեց, քանի որ ինքն իրեն ասում էր. «Միգուցե խաղաղեցնեմ նրան իմ առջևից ուղարկված նվերներով+ և դրանից հետո կտեսնեմ նրա երեսը։ Գուցե նա ինձ բարյացակամորեն ընդունի»+։ 21  Ծառաները նվերներով նրա առջևից գետն անցան, իսկ նա այդ գիշերը ճամբարում անցկացրեց+։ 22  Ավելի ուշ այդ գիշեր նա վեր կացավ, վերցրեց իր երկու կանանց+, երկու աղախիններին+ ու տասնմեկ որդիներին+ և անցավ Հաբոկի+ ծանծաղուտով։ 23  Այդպես նա վերցրեց նրանց ու անցկացրեց գետահովտով*+։ Նա անցկացրեց իր ողջ ունեցվածքը։ 24  Այնպես եղավ, որ Հակոբը մենակ մնաց։ Այդ ժամանակ մի մարդ սկսեց գոտեմարտել նրա հետ մինչև լուսաբաց+։ 25  Երբ նա տեսավ, որ չի հաղթում Հակոբին+, դիպավ նրա ազդրի հոդին*, և Հակոբի ազդրի հոդը տեղից դուրս ընկավ, մինչ նա գոտեմարտում էր նրա հետ+։ 26  Ապա նա ասաց. «Թույլ տուր գնամ, որովհետև լույսը բացվել է»։ Հակոբը պատասխանեց. «Քեզ բաց չեմ թողնի, մինչև չօրհնես ինձ»+։ 27  Այդ մարդը հարցրեց. «Ի՞նչ է քո անունը»։ Նա էլ պատասխանեց՝ Հակոբ։ 28  Ապա նրան ասաց. «Այսուհետև քո անունը ոչ թե Հակոբ կլինի, այլ Իսրայել*+, քանի որ դու մարտնչեցիր+ Աստծու և մարդկանց հետ և ի վերջո հաղթեցիր»։ 29  Հակոբն էլ իր հերթին ասաց նրան. «Խնդրում եմ, ասա ինձ քո անունը»։ Բայց նա ասաց. «Ինչո՞ւ ես ուզում իմանալ իմ անունը»+։ Այդ խոսքերից հետո նա այնտեղ օրհնեց Հակոբին։ 30  Հակոբն այդ վայրը Փանիել*+ կոչեց, քանի որ ասաց. «Երես առ երես տեսա Աստծուն, այնուհանդերձ հոգիս ազատվեց»+։ 31  Երբ նա անցնում էր Փանուելի մոտով, արևը ծագեց։ Իր ազդրի+ պատճառով նա կաղում էր։ 32  Ահա թե ինչու մինչև օրս Իսրայելի որդիները ազդրի ջիլ* չեն ուտում, որն ազդրի հոդի* վրա է, քանի որ այն մարդը Հակոբի ազդրի հոդի ջլին+ դիպավ։

Ծանոթագրություններ

Նշ. է «երկու ճամբար»։
Տե՛ս բառարանը։
Բառացի՝ «ազդրի հոդի խոռոչ»։
Նշ. է «Աստված մարտնչում է, Աստծու հետ մարտնչող (համառորեն իր ուզածին հասնող)»։
Նշ. է «Աստծու երես»։
Բառացի՝ «ազդրային նյարդ»։
Բառացի՝ «ազդրի հոդափոս»։