Ծննդոց 33:1-20

33  Այդ ամենից հետո Հակոբը բարձրացրեց աչքերը և տեսավ, որ Եսավը գալիս է. նրա հետ չորս հարյուր մարդ կար+։ Այդ ժամանակ նա բաժանեց երեխաներին Լիայի, Ռաքելի և երկու աղախինների+ միջև։  Առջևում նա դրեց աղախիններին ու նրանց երեխաներին+, նրանցից հետո՝ Լիային ու նրա երեխաներին+, և ամենավերջում՝ Ռաքելին ու Հովսեփին+։  Իսկ ինքը անցավ նրանցից առաջ և նախքան իր եղբորը մոտենալը յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց+։  Եսավը վազելով նրան ընդառաջ եկավ+, գրկեց նրան+, նրա վզովն ընկավ ու համբուրեց, և նրանք լաց եղան։  Հետո նա բարձրացրեց աչքերը, տեսավ կանանց ու երեխաներին և հարցրեց. «Այս ովքե՞ր են քեզ հետ»։ Հակոբը պատասխանեց. «Այն երեխաներն են, որոնց Աստված շնորհել է քո ծառային»+։  Այդ ժամանակ աղախիններն ու նրանց երեխաները առաջ եկան և խոնարհվեցին։  Լիան ու նրա երեխաներն էլ առաջ եկան և խոնարհվեցին, իսկ վերջում Հովսեփն ու Ռաքելը առաջ եկան և խոնարհվեցին+։  Հետո Եսավը հարցրեց. «Ինչո՞ւ ուղարկեցիր այս ամբողջ ճամբարը, որին ես հանդիպեցի»+։ Նա էլ պատասխանեց. «Իմ տիրոջ աչքին+ հաճություն գտնելու համար դա արեցի»։  Եսավն ասաց. «Ես շատ ունեմ, եղբա՛յրս+։ Թող քոնը քեզ մնա»։ 10  Սակայն Հակոբն ասաց. «Ո՛չ, խնդրում եմ, եթե հաճություն եմ գտել քո աչքին+, ընդունիր իմ ձեռքից այս նվերը, որովհետև կարողացա տեսնել քո երեսը, և քո երեսը տեսնելը Աստծու երեսը տեսնելու պես էր, քանի որ դու ինձ ուրախությամբ ընդունեցիր+։ 11  Խնդրում եմ, վերցրու իմ նվերը+՝ որպես իմ կողմից օրհնություն, քանի որ Աստված իմ հանդեպ բարեհաճություն ցուցաբերեց, և ես ամեն ինչ ունեմ»+։ Եվ նրան այնքան համոզեց, որ նա վերցրեց այն+։ 12  Հետո Եսավն ասաց. «Եկ ճանապարհ ընկնենք ու գնանք, և ես կգնամ քո առջևից»։ 13  Բայց Հակոբն ասաց նրան. «Իմ տերը գիտի, որ երեխաները նուրբ են և որ ծիծ տվող ոչխարներ ու խոշոր անասուններ ունեմ+։ Եթե մեկ օրում նրանց շատ արագ քշեն, ապա ամբողջ հոտը կսատկի+։ 14  Խնդրում եմ, իմ տերը իր ծառայի առջևից թող գնա, իսկ ես առանց շտապելու կշարունակեմ իմ ճամփորդությունը իմ առաջ եղող անասունների+ ու երեխաների+ ընթացքով, մինչև որ գամ իմ տիրոջ մոտ՝ Սեիր»+։ 15  Այդ ժամանակ Եսավն ասաց. «Խնդրում եմ, թույլ տուր, որ ինձ հետ եղող մարդկանցից մի քանիսին քո տրամադրության տակ թողնեմ»։ Հակոբն էլ պատասխանեց. «Կարիք չկա։ Բավական է միայն, որ հաճություն գտնեմ իմ տիրոջ աչքին»+։ 16  Այդ օրը Եսավը ճանապարհ ընկավ ու վերադարձավ Սեիր։ 17  Հակոբը գնաց Սոկքոթ+ ու իր համար տուն և իր հոտերի համար տաղավարներ+ շինեց։ Ահա թե ինչու նա այդ վայրը Սոկքոթ* կոչեց։ 18  Փադան-​Արամից+ Հակոբը ապահով հասավ Սյուքեմ+ քաղաք, որը Քանանի+ երկրում է, և իր վրանը կանգնեցրեց քաղաքի դիմաց։ 19  Նա Սյուքեմի հայր Եմորի որդիներից հարյուր կեսիթայով* արտի մի հողակտոր գնեց ու իր վրանը այնտեղ կանգնեցրեց+։ 20  Դրանից հետո նա այնտեղ մի զոհասեղան կանգնեցրեց և այն կոչեց «Աստված Իսրայելի Աստվածն է»+։

Ծանոթագրություններ

Նշ. է «տաղավարներ, ծածկված ախոռներ»։
Անհայտ արժեք ունեցող դրամ. միավոր։