Ծննդոց 36:1-43
36 Սա է Եսավի, այսինքն՝ Եդոմի+ պատմությունը։
2 Եսավը Քանանի+ աղջիկներից առավ իր կանանց՝ քետացի+ Ելոնի աղջիկ Ադդային+, Անայի աղջիկ ու խևացի Սեբեգոնի թոռ Օլիբամային+
3 և Իսմայելի աղջիկ ու Նաբեոթի+ քույր Բասեմաթին+։
4 Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին, Բասեմաթը ծնեց Ռագուելին,
5 իսկ Օլիբաման ծնեց Հեուսին, Հեգլոմին ու Կորխին+։
Սրանք են Եսավի որդիները, որոնց նա ունեցավ Քանանի երկրում։
6 Դրանից հետո Եսավը վերցրեց իր կանանց, որդիներին, աղջիկներին ու իր տան բոլոր մարդկանց*, նաև իր հոտերը, մնացած բոլոր անասունները, Քանանի երկրում կուտակած իր ողջ հարստությունը+ և գնաց մեկ ուրիշ երկիր՝ իր եղբայր Հակոբից հեռու+,
7 քանի որ նրանց ունեցվածքն այնքան շատ էր, որ չէին կարող միասին բնակվել, և իրենց հոտերի պատճառով նրանց պանդխտության երկիրը չէր բավարարում+։
8 Եսավը սկսեց բնակվել Սեիրի+ լեռնային շրջանում։ Եսավը նաև Եդոմ+ է կոչվում։
9 Սա է եդոմացիների հայր Եսավի պատմությունը Սեիրի+ լեռնային շրջանում։
10 Սրանք են Եսավի որդիների անունները՝ Եղիփազ՝ Եսավի կին Ադդայի որդին, Ռագուել՝ Եսավի կին Բասեմաթի որդին+։
11 Եղիփազի որդիներն էին Թեմանը+, Օմարը, Զաֆոն, Գոթամն ու Կենեզը+։
12 Թամնան+ դարձավ Եսավի որդի Եղիփազի հարճը։ Որոշ ժամանակ անց նա Եղիփազի համար ծնեց Ամաղեկին+։ Սրանք են Եսավի կին Ադդայի որդիները։
13 Սրանք են Ռագուելի որդիները՝ Նահաթը, Զարան, Սամման և Մեզան+։ Սրանք Եսավի կին Բասեմաթի+ որդիներն էին*։
14 Սրանք են Անայի աղջիկ Սեբեգոնի թոռ ու Եսավի կին Օլիբամայի որդիները, որոնց նա ծնեց Եսավի համար՝ Հեուսը, Հեգլոմը և Կորխը+։
15 Սրանք են Եսավի որդիներից սերված ցեղապետները+. Եսավի առաջնեկ Եղիփազի որդիները՝ ցեղապետ Թեմանը+, ցեղապետ Օմարը, ցեղապետ Զաֆոն, ցեղապետ Կենեզը,
16 ցեղապետ Կորխը, ցեղապետ Գոթամը, ցեղապետ Ամաղեկը։ Սրանք են Եղիփազից+ սերված ցեղապետները Եդոմի երկրում։ Սրանք Ադդայի որդիներն են։
17 Սրանք են Եսավի որդի Ռագուելի որդիները՝ ցեղապետ Նահաթը, ցեղապետ Զարան, ցեղապետ Սամման, ցեղապետ Մեզան։ Սրանք են Ռագուելից սերված ցեղապետները Եդոմի+ երկրում։ Սրանք են Եսավի կին Բասեմաթի որդիները։
18 Սրանք են Եսավի կին Օլիբամայի որդիները՝ ցեղապետ Հեուսը, ցեղապետ Հեգլոմը, ցեղապետ Կորխը։ Սրանք են այն ցեղապետները, որ սերվեցին Անայի աղջիկ Եսավի կին Օլիբամայից։
19 Սրանք են Եսավի, այսինքն՝ Եդոմի+ որդիներն ու նրանցից սերված ցեղապետները։
20 Սրանք են քոռեցի Սեիրի որդիները՝ այդ երկրի բնակիչները+՝ Լոտանը, Սոբալը, Սեբեգոնը, Անան+,
21 Դիսոնը, Եզերը ու Դիսանը+։ Սրանք են քոռեցիների ցեղապետները, որոնք Սեիրի որդիներն էին Եդոմի երկրում։
22 Լոտանի որդիներն էին Քոռին ու Հեմամը, իսկ Լոտանի քույրը Թամնան էր+։
23 Սրանք են Սոբալի որդիները՝ Գալվանը, Մանաքաթը, Գեբալը, Սեֆոն և Օնամը։
24 Սրանք են Սեբեգոնի որդիները՝ Այիան և Անան։ Սա այն Անան է, որն անապատում ջերմաղբյուրներ գտավ, երբ հովվում էր իր հայր Սեբեգոնի էշերը+։
25 Սրանք են Անայի երեխաները՝ Դիսոնը և Օլիբաման՝ Անայի աղջիկը։
26 Սրանք են Դիսոնի որդիները՝ Ամադանը, Եսբանը, Եթրանն ու Քառանը+։
27 Սրանք են Եզերի որդիները՝ Բիլհանը, Զաավանն ու Ականը։
28 Սրանք են Դիսանի որդիները՝ Հուսը և Առանը+։
29 Սրանք են քոռեցիների ցեղապետները՝ ցեղապետ Լոտանը, ցեղապետ Սոբալը, ցեղապետ Սեբեգոնը, ցեղապետ Անան,
30 ցեղապետ Դիսոնը, ցեղապետ Եզերը, ցեղապետ Դիսանը+։ Սրանք են քոռեցիների ցեղապետները՝ ցեղապետները Սեիրի երկրում՝ ըստ իրենց անունների։
31 Սրանք են այն թագավորները, որ թագավորեցին Եդոմի+ երկրում, նախքան Իսրայելի որդիների վրա որևէ թագավորի իշխելը+։
32 Բեորի որդի Բաղան թագավորեց Եդոմում+. նրա քաղաքի անունը Դենհաբա էր։
33 Երբ Բաղան մահացավ, նրա փոխարեն+ սկսեց թագավորել Բոսրայից+ Զարայի որդի Հոբաբը։
34 Երբ Հոբաբը մահացավ, թեմանացիների+ երկրից Հուսամը սկսեց թագավորել նրա փոխարեն+։
35 Երբ Հուսամը մահացավ, նրա փոխարեն սկսեց թագավորել Բադադի որդի Ադադը, որը Մովաբի+ դաշտում կոտորեց մադիանացիներին+. նրա քաղաքի անունը Ավիթ էր+։
36 Երբ Ադադը մահացավ, նրա փոխարեն սկսեց թագավորել Սամալան+ Մասրեկայից։
37 Երբ Սամալան մահացավ, նրա փոխարեն սկսեց թագավորել Շաուլը Ռոհոբոթից, որը Գետի* մոտ է+։
38 Երբ Շաուլը մահացավ, նրա փոխարեն սկսեց թագավորել Աքբորի որդի Բահաղ-Հանանը+։
39 Երբ Աքբորի որդի Բահաղ-Հանանը մահացավ, նրա փոխարեն սկսեց թագավորել Հադարը։ Նրա քաղաքի անունը Փոգով էր, իսկ նրա կնոջ անունը Մետաբել էր, որը Մեզաաբի աղջիկ Մատրեթի դուստրն էր+։
40 Սրանք են Եսավի ցեղապետները՝ ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց տարածքների, ըստ իրենց անունների. ցեղապետ Թամնան, ցեղապետ Գալվան, ցեղապետ Հեթաթը+,
41 ցեղապետ Օլիբաման, ցեղապետ Էլան, ցեղապետ Փինոնը+,
42 ցեղապետ Կենեզը, ցեղապետ Թեմանը, ցեղապետ Մաբզարը+,
43 ցեղապետ Մագեդիելը, ցեղապետ Իրամը։ Սրանք են Եդոմի ցեղապետները+՝ ըստ իրենց բնակատեղերի, այն երկրում, որին տիրում են+։ Սա Եսավն է՝ եդոմացիների+ հայրը։