Ծննդոց 37:1-36

37  Հակոբը շարունակեց բնակվել իր հոր պանդխտության երկրում+՝ Քանանի+ երկրում։  Սա է Հակոբի պատմությունը։ Երբ Հովսեփը+ տասնյոթ տարեկան էր, իր եղբայրների հետ ոչխարներ+ էր արածեցնում, և լինելով դեռ պատանի՝ նա իր հոր կանանց՝ Բալլայի+ ու Զելփայի+ որդիների հետ էր։ Հովսեփը նրանց վատ արարքների մասին պատմեց իրենց հորը+։  Իսրայելը Հովսեփին իր մյուս որդիներից ավելի շատ էր սիրում+, քանի որ նա իր ծերության որդին էր։ Հովսեփի համար նա գծավոր, երկար ու թևքերով մի հանդերձ էր պատրաստել+։  Երբ եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան բոլոր եղբայրներից ավելի շատ է սիրում, սկսեցին ատել նրան+ և չէին կարողանում խաղաղությամբ խոսել նրա հետ+։  Ավելի ուշ Հովսեփը մի երազ տեսավ և պատմեց իր եղբայրներին+, ու դրա համար նրանք ավելի շատ ատեցին նրան։  Նա ասաց նրանց. «Խնդրում եմ, լսեցեք, թե ինչ երազ եմ տեսել+։  Երբ մենք դաշտում խուրձ էինք կապում, իմ խուրձը վեր կացավ և ուղիղ կանգնեց, իսկ ձեր խրձերը շրջապատեցին իմ խրձին ու խոնարհվեցին նրա առաջ»+։  Եղբայրներն էլ ասացին. «Մի՞թե պատրաստվում ես թագավոր դառնալ մեզ վրա+ կամ մի՞թե տիրելու ես մեզ»+։ Ուստի իր երազների ու խոսքերի համար է՛լ ավելի ատեցին նրան։  Դրանից հետո նա մեկ ուրիշ երազ տեսավ և պատմեց իր եղբայրներին՝ ասելով. «Ես նորից երազ տեսա. արևը, լուսինը և տասնմեկ աստղեր խոնարհվում էին իմ առաջ»+։ 10  Բացի իր եղբայրներից, նա նաև հորը պատմեց այդ երազը, և իր հայրը սաստեց նրան ու ասաց+. «Ի՞նչ է նշանակում այս քո տեսած երազը։ Մի՞թե ես, քո մայրը և եղբայրներդ պետք է գանք ու մինչև գետին խոնարհվենք քո առաջ»։ 11  Եվ եղբայրները սկսեցին նախանձել նրան+, բայց նրա հայրը այդ խոսքերն իր մտքում պահեց+։ 12  Մի անգամ Հովսեփի եղբայրները գնացին, որ Սյուքեմի+ մոտակայքում իրենց հոր հոտը արածեցնեն։ 13  Որոշ ժամանակ անց Իսրայելն ասաց Հովսեփին. «Մի՞թե քո եղբայրները Սյուքեմի մոտակայքում չեն արածեցնում հոտերը։ Եկ քեզ նրանց մոտ ուղարկեմ»։ Նա էլ ասաց՝ ահա՛ ես+։ 14  Ուստի Իսրայելն ասաց. «Գնա, խնդրեմ, և տես, թե արդյոք քո եղբայրները ողջ-​առողջ են, և թե արդյոք հոտը ողջ ու առողջ է, ապա ինձ լուր բեր»+։ Դա ասելով՝ նա ուղարկեց նրան Քեբրոնի+ հարթավայրից, և նա գնաց դեպի Սյուքեմ։ 15  Ավելի ուշ, երբ Հովսեփը շրջում էր դաշտում, նրան մի մարդ հանդիպեց ու հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»։ 16  Նա էլ պատասխանեց. «Ես իմ եղբայրներին եմ փնտրում։ Խնդրում եմ, ասա ինձ, որտե՞ղ են նրանք արածեցնում հոտերը»։ 17  Այդ մարդն ասաց. «Նրանք հեռացել են այստեղից, որովհետև ես լսեցի, թե ինչպես էին ասում՝ «եկեք Դոթայիմ գնանք»»։ Հովսեփն էլ գնաց իր եղբայրների հետևից և գտավ նրանց Դոթայիմում։ 18  Նրանք հեռվից տեսան Հովսեփին, և մինչ նա մոտենում էր, նենգորեն ծրագրեցին սպանել նրան+։ 19  Ուստի իրար ասացին. «Նայե՛ք, գալիս է այն երազատեսը+։ 20  Հիմա եկեք սպանենք նրան և գցենք ջրափոսերից մեկի մեջ+։ Հետո կասենք, թե գիշատիչ գազան է կերել նրան+։ Այդ ժամանակ տեսնենք, թե նրա երազներից ինչ դուրս կգա»։ 21  Երբ Ռուբենը լսեց, փորձեց ազատել Հովսեփին նրանց ձեռքից+՝ ասելով. «Եկեք չսպանենք նրան*»+։ 22  Ապա ասաց. «Արյուն մի՛ թափեք+։ Նրան գցեք այս ջրափոսի մեջ, որ այս անապատում է, և նրա վրա ձեռք մի՛ բարձրացրեք»+։ Ռուբենն ուզում էր նրան ազատել նրանց ձեռքից, որ վերադարձնի իր հորը։ 23  Հենց որ Հովսեփը մոտեցավ իր եղբայրներին, նրանք պատռելով հանեցին նրա հանդերձը, այսինքն՝ նրա վրայի երկար և գծավոր հանդերձը+։ 24  Ապա վերցրին նրան ու ջրափոսի մեջ գցեցին+։ Այդ ժամանակ փոսը դատարկ էր, մեջը ջուր չկար։ 25  Հետո նստեցին հաց ուտելու+։ Բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան իսմայելացիների+ մի քարավան, որը գալիս էր Գաղաադից։ Նրանց ուղտերը բեռնված էին բուրումնավետ խեժով, բալասանով և խեժավոր կեղևով+. այդ ամենը նրանք տանում էին Եգիպտոս։ 26  Այդ ժամանակ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և ծածկենք նրա արյունը+։ 27  Եկեք վաճառենք նրան իսմայելացիներին+, և թող մեր ձեռքը նրա վրա չլինի+։ Վերջապես նա մեր եղբայրն է, մեր մարմինը»։ Նրանք էլ լսեցին իրենց եղբորը+։ 28  Այդ պահին այն մարդիկ՝ մադիանացի վաճառականները+, անցնում էին նրանց կողքով։ Ուստի նրանք քաշեցին ու հանեցին Հովսեփին ջրափոսից+ և քսան կտոր արծաթով վաճառեցին իսմայելացիներին+։ Եվ նրանք Հովսեփին տարան Եգիպտոս։ 29  Ավելի ուշ Ռուբենը վերադարձավ ջրափոսի մոտ ու տեսավ, որ Հովսեփն այնտեղ չէ։ Այդ ժամանակ նա պատռեց իր հանդերձները+։ 30  Հետ գալով իր եղբայրների մոտ՝ նա բացականչեց. «Տղան անհետացել է։ Հիմա ի՞նչ եմ անելու»+։ 31  Նրանք վերցրին Հովսեփի երկար հանդերձը, մի նոխազ մորթեցին և հանդերձը արյան մեջ թաթախեցին+։ 32  Հետո այդ գծավոր երկար հանդերձը իրենց հորն ուղարկեցին՝ ասելով. «Ահա թե ինչ ենք գտել։ Նայիր+, խնդրում ենք, սա որդուդ հանդերձը չէ՞»+։ 33  Նա ճանաչեց այն և բացականչեց. «Սա որդուս հանդերձն է, երևի գիշատիչ գազան է կերել նրան+։ Հաստատ Հովսեփին հոշոտել են»+։ 34  Դա ասելով՝ Հակոբը պատռեց իր թիկնոցը, մեջքը քրձով գոտևորեց և շատ օրեր սգաց իր որդու համար+։ 35  Նրա բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները գալիս էին նրան մխիթարելու+, բայց նա չէր մխիթարվում և ասում էր+. «Ես սգալով որդուս մոտ՝ գերեզման* կիջնեմ»։ Եվ հայրը շարունակ լաց էր լինում նրա համար։ 36  Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին Պետափրեսին՝ փարավոնի+ պալատականին և թիկնապահների պետին+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նրա հոգին»։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։