Ծննդոց 44:1-34

44  Ավելի ուշ Հովսեփը իր տան վրա նշանակված մարդուն հրամայեց+՝ ասելով. «Այդ մարդկանց պարկերն այնքան ուտելիք լցրու, որքան կկարողանան տանել, և յուրաքանչյուրի փողն իր պարկի բերանին դիր+։  Սակայն իմ բաժակը՝ արծաթյա բաժակը, դիր կրտսերի պարկի բերանին հացահատիկի համար տրված փողի հետ միասին»։ Նա արեց Հովսեփի ասածի համաձայն+։  Երբ մարդկանց իրենց էշերով ճանապարհ դրեցին+, լույսն արդեն բացվել էր։  Նրանք դուրս եկան քաղաքից և դեռ շատ չէին հեռացել, երբ Հովսեփն իր տան վրա նշանակված մարդուն ասաց. «Վե՛ր կաց, այդ մարդկանց հետևի՛ց ընկիր, հասի՛ր նրանց ու ասա՛. «Ինչո՞ւ բարուն չարով հատուցեցիք+։  Չէ՞ որ իմ տերը դրանից է խմում և դրանով հմտորեն նախանշաններ+ է մեկնում։ Դուք չարություն գործեցիք»»։  Նա հասավ նրանց և ասաց այդ խոսքերը։  Բայց նրանք ասացին. «Ինչո՞ւ է իմ տերը այսպիսի խոսքեր ասում։ Անհնար է, որ քո ծառաները նման բան անեն։  Նույնիսկ այն փողը, որ գտանք մեր պարկերի բերանին, Քանանի երկրից քեզ բերեցինք+։ Ուրեմն ինչպե՞ս կարող էինք քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի գողանալ+։  Քո ծառաներից որ մեկի մոտ որ այն գտնվի, թող մեռնի, և մենք էլ իմ տիրոջ ստրուկները դառնանք»+։ 10  Նա էլ ասաց. «Հիմա թող լինի այնպես, ինչպես ասացիք+։ Ում մոտ որ այն գտնվի, թող իմ ստրուկը դառնա+, սակայն դուք անմեղ կլինեք»։ 11  Ուստի ամեն մեկը շտապ իր պարկը գետին իջեցրեց, և յուրաքանչյուրը բացեց իր պարկը։ 12  Նա մանրակրկիտ խուզարկեց նրանց. սկսեց ավագից և ավարտեց կրտսերով։ Ի վերջո, բաժակը Բենիամինի պարկում գտավ+։ 13  Այդ ժամանակ նրանք պատռեցին իրենց թիկնոցները+, յուրաքանչյուրն իր բեռը դրեց էշի վրա, ու վերադարձան քաղաք։ 14  Երբ Հուդան+ ու նրա եղբայրները մտան Հովսեփի տուն, նա դեռ այնտեղ էր, և նրա առաջ գետին ընկան+։ 15  Հովսեփն ասաց նրանց. «Այս ի՞նչ է ձեր արածը։ Չգիտեի՞ք, որ ինձ պես մարդը կարող է հմտորեն նախանշաններ+ մեկնել»։ 16  Հուդան բացականչեց. «Ի՞նչ կարող ենք ասել իմ տիրոջը։ Ի՞նչ կարող ենք խոսել։ Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ արդար ենք+։ Ճշմարիտ Աստվածը բացահայտեց քո ծառաների հանցանքը+։ Հիմա մենք իմ տիրոջ ստրուկներն ենք+, ինչպես մենք, այնպես էլ նա, ում մոտ գտնվեց բաժակը»։ 17  Սակայն նա ասաց. «Անհնա՛ր է, ես այդպես չե՛մ անի+։ Այն մարդը, ում ձեռքում գտնվեց բաժակը, նա՛ կլինի իմ ստրուկը+։ Իսկ մյուսներդ խաղաղությամբ գնացեք ձեր հոր մոտ»+։ 18  Հուդան մոտեցավ նրան ու ասաց. «Աղաչում եմ քեզ, տե՛ր իմ, խնդրում եմ, թույլ տուր, որ քո ծառան մի խոսք ասի իմ տիրոջ առաջ+, և թող քո բարկությունը+ չբորբոքվի քո ծառայի դեմ, որովհետև դու նույնն ես, ինչ փարավոնը+։ 19  Իմ տերն իր ծառաներին հարցրեց. «Հայր կամ եղբայր ունե՞ք»։ 20  Մենք էլ մեր տիրոջը պատասխանեցինք. «Մի տարեց հայր ունենք և մի կրտսեր+ եղբայր, որը ծնվել է նրա ծերության ժամանակ։ Բայց նրա եղբայրը մահացել է, և միայն նա է մնացել իր մորից+, ու նրա հայրը շատ է սիրում նրան»։ 21  Ապա դու ասացիր քո ծառաներին. «Ինձ մոտ բերեք նրան, որ աչքովս տեսնեմ»+։ 22  Իսկ մենք ասացինք մեր տիրոջը. «Տղան չի կարող թողնել իր հորը։ Եթե իր հորը թողնի, նա կմեռնի»+։ 23  Այդ ժամանակ դու ասացիր քո ծառաներին. «Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չգա, այլևս իմ երեսը չտեսնեք»+։ 24  Հետո մենք գնացինք քո ծառայի՝ մեր հոր մոտ ու մեր տիրոջ խոսքերը հայտնեցինք նրան։ 25  Ավելի ուշ մեր հայրն ասաց. «Հետ դարձեք, մի քիչ ուտելիք գնեք մեզ համար»+։ 26  Բայց մենք ասացինք. «Չենք կարող գնալ այնտեղ։ Եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ լինի, կգնանք, որովհետև եթե նա մեզ հետ չլինի, այդ մարդու երեսը չենք կարող տեսնել»+։ 27  Քո ծառան՝ մեր հայրը, ասաց մեզ. «Դուք լավ գիտեք, որ իմ կինը երկու որդի է ծնել ինձ համար+։ 28  Մեկը իմ մոտից գնաց, և ես ասացի՝ «հաստատ նրան հոշոտել են»+, և մինչև հիմա նրան չեմ տեսել։ 29  Եթե այս մեկին էլ իմ առաջից տանեք, և նրան փորձանք պատահի ու մահանա, ապա դուք իմ սպիտակ մազերը ցավով գերեզման*+ կիջեցնեք»։ 30  Ուրեմն եթե հիմա ես գնամ քո ծառայի՝ իմ հոր մոտ և տղան մեզ հետ չլինի, ըստ որում նրա հոգին կապված է տղայի հոգու+ հետ, 31  ապա հենց որ նա տեսնի, որ տղան մեզ հետ չէ, անպատճառ կմեռնի, և քո ծառաները իրոք քո ծառայի՝ մեր հոր սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման* կիջեցնեն, 32  քանի որ քո ծառան տղային տանելիս նրա հոր առաջ երաշխավոր+ եղավ նրա համար՝ ասելով. «Եթե չկարողանամ նրան հետ բերել քեզ մոտ, ապա հավիտյան իմ հոր առաջ մեղավոր կլինեմ»+։ 33  Ուստի հիմա խնդրում եմ, թող տղայի փոխարեն քո ծառան մնա որպես իմ տիրոջ ստրուկ, որ տղան գնա իր եղբայրների+ հետ։ 34  Ինչպե՞ս կարող եմ առանց տղայի գնալ հորս մոտ և տեսնել այն վիշտը, որ կգա իմ հոր վրա»+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։