Ծննդոց 45:1-28

45  Սա լսելով՝ Հովսեփն այլևս չկարողացավ զսպել իրեն բոլոր իր մոտ կանգնածների առաջ+։ Նա բղավեց. «Բոլորին դո՛ւրս հանեք իմ մոտից»։ Երբ ոչ ոք չմնաց Հովսեփի մոտ, նա իր եղբայրներին հայտնեց իր ով լինելը+։  Նա բարձրաձայն լաց եղավ+, այնպես որ եգիպտացիները լսեցին նրա ձայնը, և այդ մասին լուրը հասավ փարավոնի տուն։  Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ։ Հայրս դեռ ո՞ղջ է»։ Բայց եղբայրները ոչինչ չկարողացան պատասխանել, որովհետև տագնապահար էին եղել+։  Ուստի Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Խնդրում եմ, մոտ եկեք»։ Նրանք էլ մոտեցան։ Ապա ասաց. «Ես Հովսեփն եմ՝ ձեր եղբայրը, որին դուք վաճառեցիք Եգիպտոս+։  Բայց հիմա մի՛ տրտմեք+ և մի՛ բարկացեք ձեզ վրա, որ ինձ վաճառել եք այստեղ, որովհետև ձեր կյանքը պահպանելու համար է, որ Աստված ինձ ձեզնից առաջ ուղարկեց+։  Արդեն երկու տարի է, ինչ երկրում սով է+, և դեռ հինգ տարի էլ կա, որ ո՛չ վարուցանք կլինի, ո՛չ էլ հունձ+։  Դրա համար էլ Աստված ձեզնից առաջ ինձ ուղարկեց, որպեսզի հանուն ձեզ մնացորդ+ թողնի երկրի վրա և ձեզ կենդանի պահի՝ մեծ ազատագրում շնորհելով։  Ուրեմն ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ+, այլ ճշմարիտ Աստված, որպեսզի ինձ փարավոնի համար հայր+ նշանակի և տեր՝ նրա ամբողջ տան վրա, ինչպես նաև մեկը, որը կտիրի ամբողջ Եգիպտոսի վրա։  Շտապ գնացե՛ք իմ հոր մոտ և ասացե՛ք նրան. «Այսպես է ասում քո որդի Հովսեփը. «Աստված ինձ տեր է նշանակել ամբողջ Եգիպտոսի վրա+։ Արի՛ ինձ մոտ, մի՛ դանդաղիր։ 10  Դու Գեսեմ+ երկրում կբնակվես և ինձնից հեռու չես լինի՝ դու, քո որդիները, որդիներիդ որդիները, ինչպես նաև քո հոտերն ու նախիրները և այն ամենը, ինչ ունես։ 11  Այնտեղ քեզ ուտելիքով կապահովեմ, քանի որ դեռ հինգ տարի սով է լինելու+, որ հանկարծ դու և քո տունը չաղքատանաք, և քո ողջ ունեցվածքը չկորչի»»։ 12  Ձեր աչքերը և իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ այս խոսքերը իմ բերանից են դուրս գալիս+։ 13  Պատմե՛ք իմ հորը Եգիպտոսում ունեցած իմ ողջ փառքի և այն ամենի մասին, ինչ տեսել եք։ Շտապե՛ք և իմ հորն այստե՛ղ բերեք»։ 14  Ապա իր եղբայր Բենիամինի պարանոցովն ընկավ և սկսեց լաց լինել. Բենիամինն էլ նրա վզովն+ ընկավ ու լաց եղավ։ 15  Նա համբուրեց իր բոլոր եղբայրներին և նրանց վզովն ընկնելով՝ լաց եղավ+։ Դրանից հետո նրա եղբայրները խոսեցին նրա հետ։ 16  Փարավոնի տուն լուր հասավ, թե՝ «Հովսեփի եղբայրներն են եկել»։ Դա հաճելի երևաց փարավոնին ու նրա ծառաներին+։ 17  Ուստի փարավոնն ասաց Հովսեփին. «Ասա՛ քո եղբայրներին. «Այսպես արեք։ Բեռնեք ձեր անասունները և գնացեք ու մտեք Քանանի երկիր+, 18  վերցրեք ձեր հորը, ձեր տնեցիներին ու եկեք ինձ մոտ, որ Եգիպտոսի բարիքները ձեզ տամ, և կերեք երկրի պարարտ մասը»+։ 19  Հրամայում եմ քեզ ասել նրանց+. «Այսպես արեք։ Եգիպտոսից ձեր մանուկների և ձեր կանանց համար սայլակառքեր+ վերցրեք և ձեր հորը դրանցից մեկի վրա նստեցրեք ու եկեք այստեղ+։ 20  Թող ձեր աչքը չափսոսա ձեր ունեցվածքը+, որովհետև ամբողջ Եգիպտոսի բարիքները ձերն են»»+։ 21  Իսրայելի որդիները այդպես էլ արեցին, և Հովսեփը, փարավոնի հրամանի համաձայն, նրանց սայլակառքեր ու ճանապարհի համար պաշար+ տվեց։ 22  Նրանցից յուրաքանչյուրին նա մեկական նոր թիկնոց+ տվեց, իսկ Բենիամինին՝ երեք հարյուր կտոր արծաթ և հինգ նոր թիկնոց+։ 23  Իր հորը նա ուղարկեց հետևյալը՝ տասը էշ, որ կրում էին Եգիպտոսի բարիքները, և տասը էգ էշ, որ կրում էին ցորեն, հաց և այլ ուտելիքներ իր հոր ճանապարհի համար։ 24  Նա ուղարկեց իր եղբայրներին, ու նրանք գնացին, և նա ասաց. «Ճանապարհին չվիճեք»+։ 25  Նրանք դուրս եկան Եգիպտոսից և հասան Քանանի երկիր՝ իրենց հայր Հակոբի մոտ։ 26  Այդ ժամանակ նրան տեղեկացրին՝ ասելով. «Հովսեփը ո՛ղջ է, և նա՛ է տիրում ողջ Եգիպտոսի վրա»+։ Հակոբի սիրտը նվաղեց, քանի որ չէր հավատում նրանց+։ 27  Բայց երբ նրանք հայտնեցին Հովսեփի բոլոր խոսքերը, որ իրենց ասել էր, ու երբ նա տեսավ այն սայլակառքերը, որոնք Հովսեփն ուղարկել էր իրեն տանելու համար, նրանց հայր Հակոբի ոգին կենդանացավ+։ 28  Ապա Իսրայելը բացականչեց. «Բավակա՛ն է։ Իմ որդի Հովսեփը ո՛ղջ է։ Ա՜խ, գնամ և նախքան մեռնելս տեսնեմ նրան»+։

Ծանոթագրություններ