Ծննդոց 48:1-22

48  Այս ամենից հետո Հովսեփին ասացին. «Քո հայրը տկարանում է»։ Ուստի նա իր երկու որդիներին՝ Մանասեին ու Եփրեմին+ վերցրեց իր հետ։  Հակոբին տեղեկացրին՝ ասելով. «Քո որդի Հովսեփը քեզ մոտ է եկել»։ Իսրայելն էլ ուժերը հավաքեց և նստեց իր մահճին։  Հակոբն ասաց Հովսեփին. «Ամենակարող Աստվածը երևաց ինձ Լուզում+՝ Քանանի երկրում, և օրհնեց ինձ+։  Նա ասաց. «Ես կբազմացնեմ և կշատացնեմ+ քեզ ու քեզնից ժողովուրդների ժողով+ առաջ կբերեմ և այս երկիրը քեզնից հետո եկող քո սերնդին կտամ որպես հավիտենական կալվածք»+։  Քո երկու որդիները, որոնց ունեցար Եգիպտոսում նախքան քեզ մոտ՝ Եգիպտոս գալս, իմն են+։ Եփրեմն ու Մանասեն Ռուբենի ու Շմավոնի+ պես իմը կլինեն։  Իսկ քո այն երեխաները, որոնք կծնվեն նրանցից հետո, քոնը կլինեն։ Նրանց ժառանգությունը իրենց եղբայրների անունով կլինի+։  Երբ ես գալիս էի Փադանից+, Ռաքելը+ ճանապարհին Քանանի երկրում կողքիս մահացավ։ Եվ քանի որ մինչև Եփրաթա+ հասնելը դեռ շատ կար, նրան թաղեցի դեպի Եփրաթա, այսինքն՝ Բեթլեհեմ+ տանող ճանապարհին»։  Հետո Իսրայելը տեսավ Հովսեփի որդիներին ու հարցրեց. «Ովքե՞ր են սրանք»+։  Հովսեփը պատասխանեց իր հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված տվել է ինձ այստեղ»+։ Նա էլ ասաց. «Նրանց ինձ մոտ բեր, խնդրեմ, որ օրհնեմ նրանց»+։ 10  Իսրայելի տեսողությունը ծերության պատճառով թուլացել էր+, և նա չէր տեսնում։ Ուստի Հովսեփը նրանց մոտեցրեց, և նա համբուրեց ու գրկեց նրանց+։ 11  Իսրայելն ասաց Հովսեփին. «Մտքովս անգամ չէր անցնի, թե կտեսնեմ քո երեսը+, բայց Աստված թույլ տվեց, որ նույնիսկ քո զավակներին տեսնեմ»։ 12  Այդ ժամանակ Հովսեփը նրա ծնկներից մի կողմ տարավ նրանց ու երեսը մինչև գետին խոնարհեց+։ 13  Հետո Հովսեփը նրանց երկուսին վերցրեց և մոտեցրեց իր հորը. Եփրեմին իր աջ ձեռքով կանգնեցրեց Իսրայելի ձախ կողմում+, իսկ Մանասեին՝ ձախ ձեռքով՝ Իսրայելի աջ կողմում+։ 14  Սակայն Իսրայելը մեկնեց իր աջ ձեռքը և դրեց Եփրեմի գլխին+, թեև նա կրտսերն էր+, իսկ ձախ ձեռքը՝ Մանասեի գլխին+։ Նա միտումնավոր իր ձեռքերը այդպես դրեց, չնայած որ Մանասեն էր առաջնեկը+։ 15  Նա օրհնեց Հովսեփին ու ասաց+. «Ճշմարիտ Աստված, որի առաջ իմ հայրերը՝ Աբրահամն ու Իսահակը քայլեցին+, Ճշմարիտ Աստված, որն իմ ամբողջ կյանքում հովվեց ինձ մինչև այսօր+, 16  Այն հրեշտակը*, որն ազատեց ինձ ամեն տեսակ փորձանքներից+, թող օրհնի տղաներին+։ Թող նրանք իմ անունով ու իմ հայրերի՝ Աբրահամի և Իսահակի անունով կոչվեն+, Եվ թող նրանք շատանան, մինչև որ բազմություն դառնան երկրի վրա»+։ 17  Երբ Հովսեփը տեսավ, որ իր հայրը աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխին, դա նրան դուր չեկավ+,  ուստի բռնեց հոր ձեռքը, որ Եփրեմի գլխի վրայից վերցնի ու դնի Մանասեի գլխին+։ 18  Հովսեփը հորն ասաց. «Այդպես չէ, հա՛յր իմ, որովհետև առաջնեկը+ սա է։ Աջ ձեռքդ նրա՛ գլխին դիր»։ 19  Բայց հայրը մերժեց ու ասաց. «Գիտեմ, որդի՛ս, գիտեմ։ Նա նույնպես ժողովուրդ կդառնա, և նա նույնպես մեծ կլինի+։ Այնուհանդերձ, նրա կրտսեր եղբայրը նրանից ավելի մեծ կլինի+, և նրա հետնորդները ամբողջական ազգեր կդառնան»+։ 20  Նա շարունակեց օրհնել+ նրանց այդ օրը և ասել. «Իսրայելը քո անունով պիտի օրհնի ու ասի.«Թող Աստված քեզ Եփրեմի և Մանասեի նման դարձնի»»+։ Այդպես նա Եփրեմին Մանասեից+ առաջ դրեց։ 21  Այնուհետև Իսրայելն ասաց Հովսեփին. «Ես մեռնում եմ+։ Բայց Աստված ձեզ հետ կլինի և ձեզ կվերադարձնի ձեր նախահայրերի երկիրը+։ 22  Ես երկրից քեզ մի մաս ավել եմ տալիս, քան քո եղբայրներին+։ Ես իմ սրով ու իմ աղեղով եմ այն վերցրել ամորհացիների ձեռքից»։

Ծանոթագրություններ

Հվնբր Աստծու հրեշտակ-​պատգամաբերը։