Ծննդոց 5:1-32

5  Սա է Ադամի պատմության գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց Ադամին, Աստծու նմանությամբ ստեղծեց նրան+։  Տղամարդ և կին ստեղծեց նրանց+։ Նա օրհնեց նրանց և իրենց ստեղծման+ օրը նրանց Մարդ+ կոչեց։  Ադամը ապրեց հարյուր երեսուն տարի և իր նմանությամբ ու իր պատկերով մի որդի ունեցավ և նրա անունը Սեթ+ դրեց։  Սեթին ունենալուց հետո Ադամն ապրեց ևս ութ հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ+։  Այսպիսով՝ Ադամն ապրեց ինը հարյուր երեսուն տարի և մահացավ+։  Սեթը ապրեց հարյուր հինգ տարի և ունեցավ Ենոսին+։  Ենոսին ունենալուց հետո Սեթն ապրեց ութ հարյուր յոթ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։  Այսպիսով՝ Սեթն ապրեց ինը հարյուր տասներկու տարի և մահացավ։  Ենոսը ապրեց իննսուն տարի և ունեցավ Կենանին+։ 10  Կենանին ունենալուց հետո Ենոսն ապրեց ութ հարյուր տասնհինգ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 11  Այսպիսով՝ Ենոսն ապրեց ինը հարյուր հինգ տարի և մահացավ։ 12  Կենանը ապրեց յոթանասուն տարի և ունեցավ Մաղաղիելին+։ 13  Մաղաղիելին ունենալուց հետո Կենանն ապրեց ութ հարյուր քառասուն տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 14  Այսպիսով՝ Կենանն ապրեց ինը հարյուր տասը տարի և մահացավ։ 15  Մաղաղիելը ապրեց վաթսունհինգ տարի և ունեցավ Հարեդին+։ 16  Հարեդին ունենալուց հետո Մաղաղիելն ապրեց ութ հարյուր երեսուն տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 17  Այսպիսով՝ Մաղաղիելն ապրեց ութ հարյուր իննսունհինգ տարի և մահացավ։ 18  Հարեդը ապրեց հարյուր վաթսուներկու տարի և ունեցավ Ենոքին+։ 19  Ենոքին ունենալուց հետո Հարեդն ապրեց ութ հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 20  Այսպիսով՝ Հարեդն ապրեց ինը հարյուր վաթսուներկու տարի և մահացավ։ 21  Ենոքը ապրեց վաթսունհինգ տարի և ունեցավ Մաթուսաղային+։ 22  Մաթուսաղային ունենալուց հետո Ենոքը շարունակեց քայլել ճշմարիտ Աստծու հետ երեք հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 23  Այսպիսով՝ Ենոքն ապրեց երեք հարյուր վաթսունհինգ տարի։ 24  Ենոքը շարունակ քայլում էր+ ճշմարիտ Աստծու+ հետ։ Իսկ հետո նրան այլևս ոչ ոք չտեսավ, քանի որ Աստված վերցրեց նրան+։ 25  Մաթուսաղան ապրեց հարյուր ութսունյոթ տարի և ունեցավ Ղամեքին+։ 26  Ղամեքին ունենալուց հետո Մաթուսաղան ապրեց յոթ հարյուր ութսուներկու տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 27  Այսպիսով՝ Մաթուսաղան ապրեց ինը հարյուր վաթսունինը տարի և մահացավ։ 28  Ղամեքը ապրեց հարյուր ութսուներկու տարի և մի որդի ունեցավ։ 29  Նա նրա անունը Նոյ*+ դրեց՝ ասելով. «Նա մեզ մխիթարություն կբերի մեր աշխատանքից և մեր ձեռքերի ցավից, որ ունենք Եհովայի կողմից անիծված+ երկրի պատճառով»։ 30  Նոյին ունենալուց հետո Ղամեքն ապրեց հինգ հարյուր իննսունհինգ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 31  Այսպիսով՝ Ղամեքն ապրեց յոթ հարյուր յոթանասունյոթ տարի և մահացավ։ 32  Նոյը հինգ հարյուր տարեկան դարձավ և հետո ունեցավ Սեմին+, Քամին+ ու Հաբեթին+։

Ծանոթագրություններ

Նշ. է «հանգիստ, մխիթարություն»։