Հայտնություն 12:1-17
12 Մի մեծ նշան+ երևաց երկնքում. մի կին+՝ արևը հագած, լուսինը՝ նրա ոտքերի տակ, և նրա գլխին՝ տասներկու աստղերով պսակ։
2 Նա հղի էր և աղաղակում էր երկունքի ցավից+, քանի որ պիտի ծներ։
3 Մեկ ուրիշ նշան երևաց երկնքում. ահա մի մեծ հրագույն վիշապ+, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, և իր գլուխների վրա՝ յոթ թագ։
4 Նրա պոչը+ քաշում էր երկնքի աստղերի+ երրորդ մասը, և նա ցած գցեց նրանց երկրի վրա+։ Վիշապը կանգնած էր կնոջ+ առաջ, որը ուր որ է պիտի ծներ+, որպեսզի երբ ծնի, կուլ տա+ նրա զավակին։
5 Եվ կինը մի որդի+՝ արու զավակ ծնեց, որը բոլոր ազգերին պիտի հովվի երկաթե գավազանով+։ Նրա զավակին տարան Աստծու և նրա գահի մոտ+։
6 Իսկ կինը փախավ անապատ+, որտեղ Աստծուց պատրաստված տեղ ուներ, որ այնտեղ կերակրեն+ նրան հազար երկու հարյուր վաթսուն օր+։
7 Եվ պատերազմ բռնկվեց երկնքում. Միքայելը+ և նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ, և վիշապն ու նրա հրեշտակներն էլ պատերազմեցին,
8 բայց վիշապը չկարողացավ դիմադրել, ու նրանց համար այլևս տեղ չեղավ երկնքում։
9 Եվ ցած գցվեց մեծ վիշապը+՝ առաջին օձը+, որ Բանսարկու+ և Սատանա+ է կոչվում, որ մոլորեցնում է ողջ երկիրը+. նա ցած գցվեց երկրի վրա+, ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին։
10 Եվ մի բարձր ձայն լսեցի երկնքում, որ ասում էր.
«Հիմա հաստատվեց փրկությունը+, զորությունը+ և մեր Աստծու թագավորությունն+ ու նրա Քրիստոսի իշխանությունը+, որովհետև մեր եղբայրներին մեղադրողը ցած գցվեց, որ օր ու գիշեր մեղադրում էր նրանց մեր Աստծու առաջ+։
11 Եվ նրանք հաղթեցին նրան+ Գառան արյունով+ ու իրենց վկայության խոսքով+։ Նրանք թանկ չհամարեցին իրենց հոգիները+՝ նույնիսկ մահվան վտանգի առաջ լինելով։
12 Դրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք, և դո՛ւք, որ բնակվում եք նրանում+։ Վա՜յ+ երկրին և ծովին+, որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի»+։
13 Երբ վիշապը տեսավ, որ ցած գցվեց երկիր+, սկսեց հալածել կնոջը+, որը արու զավակ էր ծնել։
14 Բայց կնոջը մեծ արծվի+ երկու թև տրվեց, որ նա կարողանա թռչել անապատ+՝ իր տեղը։ Այնտեղ նա օձի+ երեսից հեռու պիտի կերակրվեր+ մի ժամանակ, երկու ժամանակ ու կես ժամանակ*+։
15 Եվ օձը իր բերանից գետի պես ջուր+ թափեց կնոջ հետևից, որ նա խեղդվի այդ գետի մեջ+։
16 Բայց երկիրը օգնության հասավ կնոջը+. երկիրը բացեց իր բերանը ու կուլ տվեց այն գետը, որ վիշապը թափել էր իր բերանից։
17 Եվ վիշապը զայրացավ կնոջ վրա+ ու գնաց պատերազմ մղելու նրա սերնդից մնացածների դեմ, որոնք պահում են Աստծու պատվիրանները և նշանակված են Հիսուսի մասին վկայելու+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «մի ժամանակ, ժամանակներ ու կես ժամանակ»։