Հայտնություն 15:1-8
15 Երկնքում մեկ ուրիշ նշան+ տեսա՝ մեծ և սքանչելի. յոթ հրեշտակներ+՝ յոթ պատուհասներով+։ Սրանք վերջինն են, որովհետև սրանց միջոցով է ավարտվում+ Աստծու բարկությունը+։
2 Եվ տեսա ապակե ծովի+ նման մի բան՝ կրակով խառնված, նաև նրանց, ովքեր հաղթանակ են+ տանում գազանի դեմ, նրա պատկերի+ դեմ և նրա անվան թվի+ դեմ։ Նրանք կանգնած էին ապակե ծովի+ մոտ և Աստծու քնարներն+ ունեին
3 ու երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն+ ու Գառան երգը+.
«Մեծ և սքանչելի են քո գործերը+, Եհո՛վա Աստված՝ Ամենակարո՛ղ+։ Արդար և ճշմարիտ են քո ճանապարհները+, հավիտենությա՛ն Թագավոր+։
4 Ո՞վ չի վախենա քեզանից+, Եհո՛վա+, և չի փառավորի քո անունը+, որովհետև միայն դու ես նվիրված+։ Բոլոր ազգերը կգան ու կերկրպագեն քեզ+, որովհետև քո արդար վճիռները հայտնի են դարձել»+։
5 Այս բաներից հետո տեսա, որ վկայության+ խորանի+ սրբարանը բացվեց երկնքում+,
6 և յոթ հրեշտակները+, որ յոթ պատուհասներ ունեին+, դուրս եկան սրբարանից՝ մաքուր, պայծառ կտավ+ հագած և իրենց կրծքին ոսկե գոտիներ կապած։
7 Չորս կենդանի արարածներից+ մեկը յոթ հրեշտակներին յոթ ոսկե գավաթներ տվեց, որոնք լիքն էին հավիտյանս հավիտենից+ կենդանի Աստծու բարկությամբ+։
8 Եվ սրբարանը ծխով լցվեց Աստծու փառքի+ և նրա զորության պատճառով, ու ոչ ոք չկարողացավ մտնել սրբարան, մինչև որ յոթ հրեշտակների յոթ պատուհասները+ չավարտվեցին։