Հայտնություն 16:1-21

16  Սրբարանից մի բարձր ձայն լսեցի+, որ յոթ հրեշտակներին ասում էր. «Գնացե՛ք և Աստծու բարկության+ յոթ գավաթները թափե՛ք երկրի վրա»։  Առաջինը+ գնաց ու իր գավաթից թափեց երկրի վրա+։ Եվ ցավոտ ու չարորակ խոցեր+ առաջացան այն մարդկանց վրա, որոնք գազանի+ նշանն ունեին և նրա պատկերին էին երկրպագում+։  Երկրորդը+ իր գավաթից թափեց ծովի մեջ+։ Եվ այն արյուն դարձավ+, մահացած մարդու արյան նման, և ծովի+ մեջ եղող ամեն կենդանի հոգի մահացավ։  Երրորդը+ իր գավաթից թափեց գետերի+ և ջրի աղբյուրների մեջ, և նրանք արյուն դարձան+։  Ապա լսեցի, որ ջրերի վրա եղող հրեշտակն ասաց. «Դո՛ւ, որ կաս և եղել ես+, Նվիրվա՛ծդ+, դու արդա՛ր ես, որովհետև այս վճիռները կայացրիր+,  քանի որ նրանք թափեցին սրբերի ու մարգարեների արյունը+, և դու նրանց արյուն+ տվեցիր, որ խմեն։ Նրանք արժանի են դրան»+։  Եվ լսեցի, որ զոհասեղանն ասում էր. «Այո՛, Եհո՛վա Աստված՝ Ամենակարո՛ղ+, ճշմարիտ և արդար են քո դատավճիռները»+։  Չորրորդը+ իր գավաթից թափեց արևի վրա։ Եվ արևին թույլ տրվեց կրակով խանձել+ մարդկանց։  Մարդիկ այրվեցին սաստիկ տապից ու հայհոյեցին Աստծու անունը+, որը իշխանություն+ ունի այս պատուհասների վրա։ Նրանք չզղջացին, որ փառք տան նրան+։ 10  Հինգերորդը իր գավաթից թափեց գազանի+ գահի վրա։ Եվ գազանի թագավորությունը խավարեց+, մարդիկ ցավից սկսեցին իրենց լեզուները կծոտել 11  և իրենց ցավերի ու խոցերի համար հայհոյեցին+ երկնքի Աստծուն ու չզղջացին իրենց գործերի համար։ 12  Վեցերորդը+ իր գավաթից թափեց մեծ Եփրատ+ գետի մեջ, և նրա ջուրը ցամաքեց+, որպեսզի պատրաստվի արևելքի* թագավորների+ ճանապարհը։ 13  Եվ տեսա, որ վիշապի+ բերանից, գազանի+ բերանից ու սուտ մարգարեի+ բերանից երեք անմաքուր ներշնչյալ խոսքեր*+ էին դուրս գալիս, որոնք գորտերի+ էին նման։ 14  Իրականում, նրանք դևերի կողմից ներշնչված խոսքեր են+ և նշաններ են անում+ ու գնում են ողջ բնակեցված երկրի+ թագավորների+ մոտ, որպեսզի հավաքեն նրանց Ամենակարող Աստծու մեծ օրվա+ պատերազմի+ համար+։ 15  «Ահա ես գալիս եմ գողի նման+։ Երջանիկ է նա, ով արթուն է մնում+ և պահում է իր վերնահագուստները, որ մերկ չքայլի, և մարդիկ չտեսնեն նրա ամոթը»+։ 16  Եվ նրանց հավաքեցին այն վայրում, որը եբրայերեն Հար-​Մագեդոն* է կոչվում+։ 17  Յոթերորդը իր գավաթից թափեց օդի մեջ+։ Եվ սրբարանից ու գահից բարձր ձայն+ դուրս եկավ, որն ասաց՝ կատարվե՛ց։ 18  Եվ կայծակներ, ձայներ ու որոտներ եղան, և ուժգին երկրաշարժ+ եղավ։ Մարդկանց առաջ գալուց ի վեր երկրի վրա այդպիսի ուժգին և լայնածավալ երկրաշարժ+ դեռ չէր եղել+։ 19  Մեծ քաղաքը+ բաժանվեց երեք մասի, ու ազգերի քաղաքներն ընկան։ Աստված հիշեց Մեծ Բաբելոնին+, որ նրան իր ցասման բարկության գինու բաժակը տա+։ 20  Ամեն կղզի փախավ, իսկ լեռները կորան+։ 21  Եվ երկնքից մարդկանց վրա մեծ կարկուտ+ թափվեց, որի հատիկներից ամեն մեկը մոտ մեկ տաղանդ* կշիռ ուներ, և մարդիկ հայհոյեցին+ Աստծուն կարկուտի պատուհասի համար+, որովհետև դրա պատուհասը ահավոր մեծ էր։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «արևածագի»։
Կամ՝ «անմաքուր ոգիներ»։
Կամ՝ «Արմագեդոն»։ Եբր. նշ. է «Մեգիդոյի լեռ»։
Մոտ 20,4 կգ։ Տե՛ս հավելված 17։