Հայտնություն 17:1-18

17  Յոթ գավաթներ+ ունեցող յոթ հրեշտակներից մեկը եկավ ու խոսեց ինձ հետ. «Ե՛կ քեզ ցույց տամ այն մեծ պոռնիկի+ դատաստանը, որը նստած է շատ ջրերի վրա+,  և որի հետ երկրի թագավորները պոռնկություն գործեցին+, իսկ երկրի վրա բնակվողները հարբեցին նրա պոռնկության գինով»+։  Նա ոգու+ զորությամբ ինձ մի անապատ տարավ։ Եվ տեսա մի կին, որ նստած էր ալ կարմիր մի գազանի+ վրա, որը լիքն էր հայհոյալից անուններով+ և որը յոթ գլուխ+ ու տասը եղջյուր ուներ։  Կինը ծիրանի+ և ալ կարմիր+ էր հագել ու զարդարված էր ոսկով, թանկարժեք քարերով ու մարգարիտներով+ և իր ձեռքին ոսկե բաժակ+ ուներ, որը լիքն էր նողկալի բաներով+ և իր պոռնկության անմաքուր բաներով+։  Նրա ճակատին գրված էր մի անուն, մի առեղծված+՝ «Մեծ Բաբելոն, պոռնիկների+ ու երկրի նողկալի բաների մայր»+։  Եվ տեսա, որ կինը հարբած էր սրբերի արյունով+ և Հիսուսի վկաների արյունով+։ Երբ տեսա նրան, շատ զարմացա+։  Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ ես զարմացել։ Ես քեզ կպատմեմ այդ կնոջ+ ու գազանի առեղծվածը, որը տանում է կնոջը և որը յոթ գլուխ ու տասը եղջյուր ունի+։  Գազանը, որին տեսար, կար+, բայց չկա, սակայն շուտով դուրս է գալու անդունդից+ ու դեպի կործանում է գնալու։ Եվ երբ երկրի վրա բնակվողները տեսնեն, թե ինչպես գազանը կար, բայց չկա, սակայն դեռ գալու է, կզարմանան ու կհիանան, բայց նրանց անունները գրված չեն կյանքի գրքում+ աշխարհը հիմնվելուց ի վեր+։  Այստեղ է, որ խելք և իմաստություն է հարկավոր+. յոթ գլուխները+ յոթ լեռներ են+, որոնց վրա կինը նստած է։ 10  Դրանք նաև յոթ թագավորներ են. հինգը ընկան+, մեկը կա+, մյուսը դեռ չի եկել+, բայց երբ գա, կարճ ժամանակ պիտի մնա+։ 11  Եվ գազանը, որը կար, բայց չկա+, նա էլ ութերորդ թագավորն է և այն յոթից է առաջ գալիս ու դեպի կործանում է գնում։ 12  Տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներ են+, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, բայց նրանք՝ որպես թագավորներ, մեկ ժամով իշխանություն կստանան գազանի հետ։ 13  Սրանք մեկ մտքի են և իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին+։ 14  Սրանք պատերազմելու են Գառան+ դեմ, բայց քանի որ Գառը տերերի Տերն է և թագավորների Թագավորը+, կհաղթի նրանց+։ Նրա հետ կհաղթեն նաև նրանք, ովքեր կանչված, ընտրված և հավատարիմ են»+։ 15  Եվ նա ասաց ինձ. «Այն ջրերը, որ տեսար, որոնց վրա նստած է պոռնիկը, ժողովուրդներ, բազմություններ, ազգեր ու լեզուներ են+։ 16  Իսկ տասը եղջյուրները+, որ տեսար, ինչպես նաև գազանը+ կատեն պոռնիկին+ և կամայացնեն ու կմերկացնեն նրան և կուտեն նրա մսերը ու ամբողջությամբ կայրեն նրան կրակով+, 17  որովհետև Աստված նրանց սրտում դրեց, որ իր միտքը իրագործեն+, այսինքն՝ իրագործեն իրենց մեկ միտքը՝ իրենց թագավորությունը գազանին տան+, մինչև որ Աստծու խոսքերը կատարվեն+։ 18  Եվ կինը+, որին տեսար, այն մեծ քաղաքն է, որը թագավորում է երկրի թագավորների վրա»+։

Ծանոթագրություններ