Հայտնություն 2:1-29

2  «Եփեսոսի+ ժողովի հրեշտակին+ գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է յոթ աստղերն+ իր աջ ձեռքում պահողը, նա, ով քայլում է յոթ ոսկե ճրագակալների մեջտեղում+.  «Գիտեմ քո գործերի+, աշխատանքի ու տոկունության մասին, և որ տանել չես կարող վատ մարդկանց և որ փորձեցիր նրանց+, ովքեր ասում են, թե առաքյալներ են+, բայց այդպիսին չեն, ու գտար, որ նրանք ստախոսներ են։  Դու նաև տոկունություն+ ես ցույց տալիս, շատ բաների ես դիմացել հանուն իմ անվան+ և ուժասպառ չես եղել+։  Բայց քո դեմ մի բան ունեմ. դու թողել ես այն սերը, որը սկզբից ունեիր+։  Ուստի հիշիր, թե որտեղից ընկար, և զղջա+ ու նախկին գործերն արա։ Իսկ եթե չզղջաս, կգամ քեզ մոտ+ և քո ճրագակալը+ կվերցնեմ իր տեղից։  Բայց կա մի լավ բան, որ անում ես. դու ատում ես+ Նիկողայոսի աղանդի+ գործերը, որոնք ես էլ եմ ատում։  Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին+ ինչ է ասում ժողովներին. «Ով հաղթի+, նրան թույլ կտամ կյանքի ծառից ուտել+, որն Աստծու դրախտում է գտնվում»»։  Զմյուռնիայի ժողովի հրեշտակին+ գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է նա ՝ «Առաջինը և Վերջինը»+, որը մահացավ և նորից կենդանացավ+.  «Գիտեմ քո նեղության ու աղքատության մասին (սակայն դու հարուստ ես)+ և նրանց հայհոյության մասին, որոնք ասում են, թե իրենք հրեա են+, մինչդեռ այդպիսին չեն, այլ Սատանայի ժողովարան են+։ 10  Մի՛ վախեցիր այն բաներից, որ կրելու ես+։ Ահա Բանսարկուն+ ձեզանից ոմանց բանտն է գցելու, որ դուք ամբողջությամբ փորձվեք+ և նեղություն կրեք+ տասը օր։ Հավատարի՛մ եղիր նույնիսկ մինչև մահ+, և ես կյանքի պսակը կտամ քեզ+։ 11  Ով ականջ ունի, թող լսի+, թե ոգին+ ինչ է ասում ժողովներին. «Ով հաղթի+, երկրորդ մահ երբեք չի տեսնի»»+։ 12  Պերգամոնի ժողովի հրեշտակին գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է նա, ով սրած երկսայրի երկար սուրն ունի+. 13  «Գիտեմ, թե որտեղ ես բնակվում, այսինքն՝ ուր որ Սատանայի աթոռն է։ Սակայն դու ամուր ես պահում իմ անունը+ և չուրացար իմ հանդեպ ունեցած հավատդ+ նույնիսկ իմ հավատարիմ վկա+ Անտիպասի օրերում, որը սպանվեց+ ձեզ մոտ, ուր որ Սատանան է բնակվում։ 14  Բայց մի քանի բան ունեմ քո դեմ. այդտեղ քեզ մոտ կան ոմանք, ովքեր ամուր կառչած են Բաղաամի ուսմունքից+, որը Բաղակին+ սովորեցրեց մեղքի դրդել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված բաներ ուտեն և պոռնկություն գործեն+։ 15  Քեզ մոտ կան նաև նրանք, ովքեր ամուր կառչած են Նիկողայոսի աղանդի+ ուսմունքից։ 16  Ուստի զղջա՛+։ Իսկ եթե ոչ, շուտով քեզ մոտ կգամ և կպատերազմեմ+ նրանց դեմ իմ բերանի երկար սրով+։ 17  Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին+. «Ով հաղթի+, նրան թաքցված մանանայից կտամ+ և սպիտակ խիճ կտամ նրան ու խճի վրա՝ մի նոր անուն+ գրված, որը ոչ ոք չգիտի, բացի ստացողից»»+։ 18  Թյուատիրի+ ժողովի հրեշտակին գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է Աստծու Որդին+, նա, որի աչքերը կրակի բոցի նման են+, և ոտքերը՝ մաքուր պղնձի նման+. 19  «Գիտեմ քո գործերի, սիրո+, հավատի, ծառայության և տոկունության մասին, և որ քո վերջին գործերն+ ավելի շատ են, քան նախորդները+։ 20  Բայց սա ունեմ քո դեմ, որ հանդուրժում ես այդ Հեզաբել+ կնոջը, որն իրեն մարգարեուհի է անվանում և սովորեցնում+ ու մոլորեցնում է իմ ծառաներին+, որ պոռնկություն գործեն+ և կուռքերին զոհված բաներ ուտեն+։ 21  Ես ժամանակ տվեցի նրան, որ զղջա+, բայց նա չի ուզում զղջալ իր պոռնկության համար+։ 22  Ահա ես նրան գցելու եմ հիվանդության մահճի մեջ և նրա հետ շնություն անողներին՝ մեծ նեղության մեջ, եթե չզղջան այն գործերի համար, որ նա դրդեց նրանց կատարելու։ 23  Եվ նրա երեխաներին կսպանեմ մահացու հիվանդությամբ, և բոլոր ժողովները կիմանան, որ ե՛ս եմ, որ քննում եմ երիկամներն ու սրտերը, և ձեզանից ամեն մեկին կհատուցեմ իր գործերի համեմատ+։ 24  Բայց ձեզ՝ մնացածներիդ, որ Թյուատիրում եք, բոլոր նրանց, ովքեր չունեն այս ուսմունքը, ովքեր չճանաչեցին «Սատանայի խորունկ բաները»+ (ինչպես որ դրանց անվանում են), ասում եմ. ես ձեզ վրա ուրիշ բեռ չեմ դնում+։ 25  Միայն թե ինչ որ ունեք, ամուր պահեք+, մինչև գամ։ 26  Եվ նրան, ով հաղթի և մինչև վերջ+ իմ գործերի համաձայն վարվի, իշխանություն կտամ ազգերի վրա+, 27  ինչպիսին ես ստացա իմ Հորից։ Նա կհովվի մարդկանց երկաթե գավազանով+, այնպես, որ նրանք ջարդուփշուր կլինեն կավե անոթների նման+, 28  և ես նրան առավոտյան աստղը+ կտամ։ 29  Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին+ ինչ է ասում ժողովներին»»+։

Ծանոթագրություններ